Երևան
12 °C
Ռուսաստանը պարզ լուծում է գտել ուկրաինական էլեկտրոնային պատերազմի համակարգերի դեմ պայքարելու համար, գրում է The Telegraph-ը:
Դրանք օպտիկամանրաթելային մալուխներով անօդաչու փոքրիկ սարքեր են, որոնց վրա չի ազդում որևէ խլացուցիչ։ Ռուսաստանը առավելություն ունի դրանց արտադրության և առաջնագծում օգտագործելու հարցում։
Զենքը, որը հիշեցնում է խաղալիք, The Telegraph-ի փոխանցմամբ, սկսել է փոխել Ուկրաինայում մարտերի բնույթը։
Անօդաչու թռչող սարքը դժժոցով սլանում է դեպի երկինք՝ հետևում ինչ-որ անսովոր բան տանելով. դա օպտիկամանրաթելային մալուխն է, որը հազիվ տեսանելի է անզեն աչքով: Մալուխի մյուս ծայրը պահում է օպերատորը, որը հեռակառավարման վահանակի միջոցով ուղղում է FPV անօդաչու թռչող սարքը դեպի թիրախ՝ ճանապարհի եզրին գտնվող ուկրաինական զրահափոխադրիչ: Այս օպտիկամանրաթելային անօդաչու սարքերը ցածր տեխնոլոգիական լուծումների օգտագործման վերջին օրինակն են մարտադաշտում բարձր տեխնոլոգիական էլեկտրոնային պատերազմի համակարգերին դիմակայելու համար:
Ուկրաինայի ճակատային գծի հարյուրավոր կիլոմետրեր ծածկված են անտեսանելի և գործնականում անթափանց էլեկտրամագնիսական դաշտերով, որոնք խանգարում են դրոններին։ Անցյալ տարի ֆրանսիական բանակի շտաբի պետ, գեներալ Պիեռ Շիլը Փարիզում կայացած միջոցառման ժամանակ հայտնել է, որ ռուսական և ուկրաինական անօդաչու թռչող սարքերի 75%-ը անջատվել է ռադիոցանցի խցանման պատճառով:
Արդյունքում, երկու կողմից անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրողները վերադարձել են բավականին պարզունակ տեխնոլոգիայի, որը հիշեցնում է խաղալիք հեռախոս՝ պատրաստված երկու թիթեղյա բանկայից, որոնք կապված են մետաղալարով։ Արտադրողները սկսել են անօդաչու թռչող սարքերի շասսիին ամրացնել օպտիկամանրաթելային մալուխների կծիկները՝ դրանք դարձնելով «անխոցելի ու անորսալի»: Դրա շնորհիվ զինվորականները կարող են օգտագործել անօդաչու թռչող սարքեր՝ մարտադաշտում իրավիճակը պարզելու և հակառակորդին հարվածելու համար։
Ուկրաինացի զինվորականները հույս ունեին, որ արհեստական ինտելեկտը կարող է փոխարինել մարդկային օպերատորներին հարվածող թիրախներում: Սակայն, հաշվի առնելով ժամանակային սահմանափակումները, ռուս-ուկրաինական հակամարտության պատերազմող կողմերը ստիպված էին ավելի պարզ քայլ ձեռնարկել իրենց անօդաչու թռչող սարքերի արդյունավետությունը պահպանելու համար։
«Սիբիլին» ռազմավարական հետախուզական ընկերության գործադիր տնօրեն Ջասթին Քրամփը Ռուսաստանի կողմիցմշակված այս փոքրիկ սարքերը արդյունավետ է համրել էլեկտրոնային պատերազմի դեմ պայքարելու համար: Նա նշել է, որ օպտիկամանրաթելային մալուխը այնքան թեթև է, որ անօդաչու թռչող սարքը տանում է այն իր հետևից, ինչը նշանակում է, որ մանրաթելին ոչինչ չի բռնում և չի խանգարում շարժմանը:
Անօդաչու սարքի և օպերատորի միջև մալուխի առկայությունը նշանակում է, որ EW խցանումները չեն կարող ազդել կառավարման համար օգտագործվող ստանդարտ ռադիոհաճախականությունների վրա: Չնայած օգտագործման որոշ դժվարություններին, այդ անօդաչուները անհրաժեշտ են հատուկ առաջադրանքների հաջող կատարման համար:
Ըստ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի, ռուսական աղբյուրները հայտնել են, որ առաջին օպտիկամանրաթելային անօդաչու սարքերը պաշտոնապես ընդունվել են ռուսական ստորաբաժանումների կողմից այս շաբաթ, մասնավորապես, հունվարի 8-ին, սակայն դրանք շատ ավելի վաղ են սկսել փորձարկվել մարտի դաշտում։
Վերլուծաբանները գտնում են, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, առավելություն ունի առաջնագծում նման խուսափողական անօդաչու թռչող սարքերի արտադրության և օգտագործման մեջ: Ուկրաինական արտադրողները փորձում են հետ չմնալ և սկսում են արտադրել և փորձարկել սեփական մոդելները՝ էլեկտրոնային պատերազմի ոլորտում Ռուսաստանի առավելությունը հաղթահարելու համար, ներառյալ ռադիոցանցի խլացման և հաքերային այլ մեթոդները:
Ավելի քան մեկ տասնյակ օպտիկամանրաթելային անօդաչու սարքեր են ցուցադրվել վերջերս Ուկրաինայի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված ցուցադրության ժամանակ:
Ուկրաինայի պաշտպանության նորարարությունների դեպարտամենտի անօդաչու թռչող սարքերի վարչության պետ Եվգենի Տկաչենկոնըդունել է, որ Ռուսաստանի Դաշնությունը առավելություն ունի էլեկտրոնային պատերազմի համակարգերի դեմ պայքարում:
«Ռուսաստանը շարունակում է մեծացնել իր հնարավորությունները օպտիկամանրաթելային կառավարվող անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման հարցում, ուստի կարևոր է չեզոքացնել այս ոլորտում նրա առավելությունները: Մեր արտադրողները ցույց են տալիս իրենց պատրաստակամությունը՝ արագորեն հարմարվելու պատերազմական ժամանակաշրջանի մարտահրավերներին և իրականացնել առաջադեմ զարգացումներ»,- ասել է նա:
Այնուամենայնիվ, ռուսական նորամուծությունն այնքան էլ պարզ տեխնոլոգիա չէ, որքան թվում է: Լարերի մեխանիզմը դժվար խնդիր է եղել արտադրողների համար: Հաղորդալարը թեև ամուր է, սակայն այ կարող է խճճվել դրոնի պտուտակներում։
Երկրորդ խնդիրը կապված է թռիչքի հեռահարության հետ։ Որքան երկար է մալուխը, այնքան ավելի ծանր է դրոնը, ուստի պայթուցիկ նյութի քաշը պետք է կրճատվի՝ բալանսի բերելու համար:
Ուկրաինական կողմը ևս օգտվում է նման սարքերից: Ուկրաինական արտադրողներից մեկը՝ 3DTech-ը, Forbes-ին ասել է, որ ոլորման մեխանիզմը կշռում է մոտ 300 գրամ, իսկ 5 կմ մալուխները՝ ևս 1,25 կգ, այսինքն՝ պայթուցիկի ընդհանուր քաշը պետք է կրճատվի գրեթե 3 կգ-ով։
Անօդաչու սարքերի օպերատորները նույնպես պետք է բոլորովին նոր հմտություններ սովորեն՝ համեմատած նրանց հետ, որոնք ձեռք են բերել մարտական գործողությունների ժամանակ: Կախված մալուխով դրոնը ամենակատարյալ սարքը չէ։ Այն կարող է բռնվել ցանկացած խոչընդոտի վրա մի շարք արտաքին գործոնների պատճառով՝ ներառյալ օպերատորի հմտությունը և խիտ անտառով թռչելը:
Forbes-ի տվյալներով՝ փորձնական թռիչքներից մեկի ժամանակ ուկրաինացի օպերատորը հանկարծակիի է բերել մի հեծանվորդի, ով խճճվել է դրոնի մալուխի մեջ։ Չնայած անօդաչու թռչող սարքի շարժման ժամանակ մալուխը արձակվում է՝ լարվածությունից խուսափելու համար, օպտիկամանրաթելային մալուխները հեշտությամբ կարող են կոտրվել, եթե դիպչեն խոչընդոտների, որոնք գտնվում են օպերատորի և վերջնական նպատակակետի միջև:
Ջասթին Քրամփի խոսքերով, «հսկողության այս համակարգը համեմատաբար հազվադեպ է օգտագործվել ամբողջ աշխարհում՝ իր թերությունների պատճառով, սակայն, հավանաբար, այն ավելի մեծ ուշադրության կարժանանա ինչպես շահագործման, այնպես էլ հակաքայլերի տեսանկյունից»:
Ուկրաինացի զինվորական պաշտոնյաները հայտնել են, որ օպտիկամանրաթելային անօդաչու թռչող սարքերը ավելի հեշտ է խոցել փոքր զենքով, քանի որ դրանք այնքան մանևրել չեն կարող, որքան անլար անօդաչու թռչող սարքերը:
Մարտի դաշտում այս նորամուծությունը, սակայն, դեռևս արդյունքների վերլուծության չի ենթարկվել, բայց հասցրել է մանր խնդիրներ ստեղծել ուկրաինական զորքերի համար ու ենթադրելի է, որ կշարունակի ստեղծել, քանի դեռ փոքրիկ սարքի դեմ կիրառելի գործիքը մշակման ու քննարկման փուլում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՋերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տնից գողություն կատարած կասկածյալը հայտնաբերվել է
Փոքրիկ նորություն՝ նման խաղալիքի. ՌԴ-ն ուկրաինական էլեկտրոնային պատերազմի համակարգի դեմ լուծում է գտել
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է
Մենք տարհանվում ենք․ երգչուհի Էմմի
Բացումը՝ կախված հայ շինարարից. ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել
Ժողովրդավարության ուղով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները. ԲԴԽ նախագահ
Հրդեհ Երևանում. մասամբ այրվել է 2 տուն
Սյունիքում զինվորական ծառայության են ճանապարհել ձմեռային զորակոչի երկրորդ հավաքի նորակոչիկներին
Կիրակնօրյա զբոսանք Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ձեր առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը. Գալյանը՝ դատավորներին
Բախվել են «Տոյոտա»-ն ու Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող «Գազել»-ը, վերջինը մտել է խանութի մեջ. կա 12 վիրավոր
Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով․ ՀՀ նախագահ
Երբ խաղադաշտ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը
Բայդենը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին պարգևատրել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևով
Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում
Դատական համակարգը չի կարող անկախ լինել ժողովրդից. վարչապետը՝ դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը
Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մառախուղ և մերկասառույց
Արևիկ գյուղում այրվել է 2000 հակ անասնակեր
Շվեյցարիան պատրաստ է ընդունել Թրամփ-Պուտին հանդիպումը
Դոլարն ու ռուբլին թանկանում են․ ինչպիսին է տարադրամի փոխարժեքը
Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինծառայության են մեկնել առաջին նորակոչիկները. լուսանկարներ
Ռուբինյանի գլխավորությամբ ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ
Հինգերորդ օրն է՝ շարունակում է այրվել ԱԹՍ-ի հարձակումից բռնկված Էնգելսի նավթի պահեստը
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. վարչապետը ներկայացրել է այն
Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը. Նիկոլ Փաշինյան
Մեքենային հարվածելուց հետո առաջացած վեճի ժամանակ հայրն ու 15-ամյա որդին դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Սոչիում իրար հաջորդող 2 երկրաշարժ է տեղի ունեցել
ՀՀ-ում կեսարյան հատումների, հղիության ընդհատման դեպքերի աճ կա. որոնք են անպտղության պատճառները
Թրամփի գործով հետաքննությունը վարող հատուկ դատախազը հրաժարական է տվել
Խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում. վարորդը զրկված է վարելու իրավունքից
Վերին Խոտանանում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը ժամանակավոր դադարեցրել է թռիչքները
Հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի սուպերմակետներից մեկում
Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
Թալանել են Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տունը
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեկ օրվա ընթացքում վթարի է ենթարկվել 27 մեքենա
Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված և անտառում մոլորված լեռնագնացներին
Անկախության և ինքնիշխանության մասին. վարչապետը նոր գրառում է արել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT