Ժողովրդավարության ուղով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները. ԲԴԽ նախագահ

12/01/2025 schedule18:15

Դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորել է դատավորներին և դատական ծառայողներին՝ առանձնահատուկ կարևորելով այն հանգամանքը, որ ժողովրդավարության ուղիով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները, որոնց գործունեության արդյունքները թե՛ պետության, թե՛ հասարակության ձևավորման և կենսագործունեության ընթացքում մշտապես կրել են իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և արդար դատաքննության երաշխավորի դերը։

Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։

Այս սկզբունքների ամրագրմամբ է իրականացվել պետականության շինարարությունը և ձևավորվել ժողովրդավարական հասարակությանը հարիր դատական համակարգ», - ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Միաժամանակ կարևորվել է դատավորների և դատական համակարգի աշխատակիցների կողմից իրենց մասնագիտական գործունեության բարեխիղճ իրականացումը, շարունակաբար գործադրվող ջանքերը դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ՝ ի ապահովումն դատական իշխանության անկախության ամրապնդման, դատական համակարգի անխափան գործունեության և արդարադատության արդյունավետության բարձրացման:

Եզրափակելով խոսքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդգծել է նաև, որ դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն հենց իրենք դատավորները.

«Մասնավորապես՝ օրենսդրությամբ սահմանված վարքագծի կանոների պահպանումից սկսած մինչև մեր՝ որպես դատավորի սահմանադրական առաքելության իրականացում, որը, իմ համոզմամբ, առաջին հերթին պետք է դրսևորվի իրավունքի գերակայության պահպանմամբ, ինչն ունի իր բաղադրատարրերն ու սկզբունքները, մասնավորապես, օրինակություն, իրավական որոշակիություն, կամայականության արգելք, անկախ և անկողմնակալ դատարանում արդարադատության մատչելիություն, մարդու իրավունքների նկատմամբ հարգանք, խտրականության արգելք, հավասարություն օրենքի առաջ»,-ամփոփել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝ շեշտադրելով, որ նման գործողությունների իրականացումը նպաստելու է ժողովրդավարական հասարակությանը հարիր դատական համակարգ ունենալու, հանրային վստահությունն ու իրավունքի գերակայությունն ամրապնդելու բոլորի նպատակի իրագործմանը:

Նշենք, որ Դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը, նախագահը, ինչպես նաև Արդարադատության նախարարը։

Միջոցառմանը մասնակցել են նաև օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
745 դիտում

BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում. օրերը հայտնի են

Թեհրանը կհյուրընկալի Կասպյան տնտեսական համաժողովը

Երուսաղեմում հանդիպել են Նեթանյահուն և Ռուբիոն

Բիռկեն անկջին՝ ձագ կուտա. «մաստեր-կլասս» «Կումնի»-ից. Գյումրիում թափառող շների խնդրի լուծման նոր քայլ է արվում

Սուրբ Սարգսի տոնի առիթով 22 գնդերեց պարգևատրվել է

Իսրայելն ԱՄՆ-ից ծանր ռումբերի մեծ խմբաքանակ է ստացել

Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում և Սյունիքի մի հատվածում բուք է

Բարձր ենք գնահատում Հայաստանում շարունակվող բարեփոխումներին Լիտվայի անվերապահ աջակցությունը. վարչապետ

Ամերիկացի ակտիվիստ և բլոգեր Քլերը հայտնել է Իլոն Մասկի 13-րդ երեխային լույս աշխարհ բերելու մասին

Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղության ջանքերը

Փետրվարի 19-ից 21-ը ՀՀ տարածքում և Երևանում սպասվում են ձյան տեղումներ

Ադրբեջանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից

Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու 2 այլ մեքենա․ կան վիրավորներ

Ավետիք Իշխանյանը տառապում էր անբուժելի հիվանդությամբ և հրաժարվել է արհեստական սնուցումից

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայում ապրող մի խումբ հայրենակիցների հետ. տեսանյութ

Վրացական «Մթավարի» ընդդիմադիր հեռուստաընկերության հեռարձակումները դադարեցվել են

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ «Մակարով» տեսակի ատրճանակ

Գյումրու Կարեն Դեմիրճյան փողոցի մի շարք հատվածներ խճապատված և հարթեցված են. Մինասյանը տեսանյութ է հրապարակել

Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը

Եթե Քոչարյանի տարբերակները «փայլուն» էին, ինչո՞ւ պետք է սպանվեին Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը. Սաֆարյան

Քանյե Ուեսթն ու Բիանկա Սենսորին «Գրեմմի»-ի «մերկ» սկանդալից հետո ամուսնալուծվում են. Daily Mail

Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում գտնվող վիրավոր ձիու տերը վերադարձել է ՌԴ-ից

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Ձեռնասուն խեղկատակը թող ասի՝ Գյումրիում ինչի՞ վրա է Միշիկն աչք դրել՝ կոմպենսացնելու հետ գանձածը. Հարությունյան

Մակրոնը ԵՄ հրատապ գագաթնաժողով է հրավիրել

Բարաք և Միշել Օբամաները ամուսնալուծության լուրերի ֆոնին Վալենտինի օրվա սելֆի և սիրառատ գրառումներ են տեղադրել

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը

Դիլիջանի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Որպես սեփականություն՝ ՀՀ-ին է փոխանցվել 2010 թ․ արտադրության տրանսպորտային միջոց․ վարչապետի գրառումը

Բախվել են «Toyota»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

Կյանքից հեռшցել է «Ֆանֆան տյուլպան» ֆիլմի դերասանուհի Ժենեվևա Պաժը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ալեքսանդր Ստուբի հետ. տեսանյութ

Սերժ Սարգսյանի «ուրվականը» «կպրշկվել է» փեսայի մերձավոր շրջապատին. «քառսուն կարծր կաշվի» տակ թաքնվելը չի փրկի

Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Սուրեն Պապիկյանը կարճատև քննարկում է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ

Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը պետք է արտացոլվեն խաղաղության բանակցությունների գործընթացում. Շոլց

Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչը ՀՀ-Խորվաթիա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել

Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

«Փյունիկ» ՖԱ նոր ղեկավարությունը կարևորում է համագործակցությունը ՀՖՖ-ի հետ. հայտարարություն