ՀՀ-ում կեսարյան հատումների, հղիության ընդհատման դեպքերի աճ կա. որոնք են անպտղության պատճառները

12/01/2025 schedule13:10

Մոր և մանկան առողջության պահպանման հարցը յուրաքանչյուր երկրի առողջապահական համակարգի կարևոր առաջնահերթություններից է: Դա է պատճառը, որ համապատասխան գերատեսչությունները քայլեր են ձեռնարկում տարբեր ոլորտներում, որպեսզի թե՛ ապագա մայրիկը, թե՛ նորածին երեխան լինեն առողջ։

Հայաստանի առողջապահության նախարարությունը 2024 թվականից հնգամյա ծրագրով փորձելու է նվազեցնել, օրինակ, կեսարյան հատումներով ծննդաբերությունների թիվը՝ վիրահատական միջամտությունները թողնելով միայն խիստ անհրաժեշտ դեպքերում:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Նուբարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ կեսարյան հատումների թվի ավելացումը միջազգային խնդիր է։

Միջազգային վիճակագրության համաձայն՝ առավելագույն ցուցանիշն այդ մասով ունեն Բրազիլիան, Կիպրոսը՝ 55 տոկոսից ավելի, հարևան երկրներից՝ նաև Թուրքիան։ Ըստ նրա՝ մեզ մոտ 2023 թվականին կեսարյան հատումների դեպքերը կազմել են 39․5 տոկոս․ 2022 թվականի համեմատ գրանցվել է դեպքերի ավելացման դինամիկա։

«Կեսարյան հատման գնալու պատճառները բազմազան են։ Այստեղ պետք է նշել, որ ֆինանսական գործոնը մեծ դեր ունի, և շատ հաճախ որոշ բուժհաստատություններ հենց գումարով շահագրգռված են համաձայնում գնալ այդ քայլին։ Սակայն պետք է նշել, որ կա նաև հոգեբանական գործոնը․ կանայք իրենք են ձգտում այդպես ծննդաբերել՝ մտածելով, որ դա ավելի անվտանգ է, ավելի քիչ է տհաճ զգացումներ առաջացնում, բայց դա իրականությանը չի համապատասխանում. ավելի վտանգավոր է կնոջ և նորածնի առողջության համար»,- շեշտում է մասնագետը:

Նկատենք՝ Հայաստանի որոշ բուժհաստատություններում կեսարյան հատման համար անհրաժեշտ է վճարել 150-ից 250 հազար դրամ, որոշ դեպքերում, սակայն, տատանվում է ծառայության արժեքը։ Երբեմն էլ դա արվում է անվճար։

Բնական ճանապարհով ծննդաբերությունը, ըստ մասնագետի, կապված է ավելի քիչ ռիսկերի հետ։ Եթե կեսարյան հատման դեպքում հղին հիվանդանոցում գտնվում է 72 ժամ, ապա բնական ճանապարհովի դեպքում՝ 48 ժամ, եթե ամեն ինչ բարեհաջող է ընթանում։ Այս առումով Մելիք-Նուբարյանը հիշեցնում է մեր երկրի առողջապահական համակարգի ընդունած ռազմավարությունը․ «Բժշկությունը ճշգրիտ գիտություն չէ, ուստի ճկուն բժիշկը միշտ էլ հիմնավորումներ կգտնի կեսարյան հատման համար։ Ռազմավարությունից կարևոր է, որ կեսարյան հատումների աճը զսպելու համար Առողջապահության նախարարությունը նոր ծրագիր է մշակել և հաստատել, որի մի շարք միջոցառումներ վերաբերում են ֆինանսական բաղադրիչին: Օրինակ՝ ամբողջովին անվճար է դարձել բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ էպիդուրալ ցավազրկումը»։

Միևնույն ժամանակ, մոր և մանկան առողջության համար կարևոր են նաև հղիության ընդհատման դեպքերի բացառումը, եթե դրանք արվում են ոչ բժշկի ցուցումով, ասում է նա։ Լինում են դեպքեր, երբ կինը հղիության ընդհատման համար Հայաստան է գալիս այն երկրներից, որտեղ դա արգելված է․ «Հայաստանում և աշխարհի զարգացած երկրներում հղիության ընդհատումը թույլատրված է․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով մինչև 12 շաբաթական հղիությունը դեղորայքներով ընդհատելու ժամկետը կարող է փոփոխվել, այսինքն՝ նախատեսել, որ դեղորայքային արհեստական ընդհատում հնարավոր կլինի կատարել 8 շաբաթական հղիության դեպքում»։

Սակայն գիտությունը վաղուց ապացուցել է, որ հղիության ընդհատումն առանց բժշկի հսկողության կամ ցուցումի վնաս է առողջության համար։ Մելիք-Նուբարյանը ցավով նշում է, որ եթե կինը չի ուզում այդ հղիությունը, ապա ամեն ինչ անելու է այդ քայլին գնալու համար։ Նա շեշտում է՝ եթե համեմատենք 2011 և 2021 թվականների ցուցանիշները, ապա երկու տոկոսով հղիության ընդհատման դեպքերի աճ ունենք, ինչն էլ լավ ցուցանիշ չէ։

Կեսարյան հատման ռիսկերը ճիշտ չգնահատելու և հղիության ընդհատումը բժշկի հսկողությամբ չիրականացնելը կնոջ մոտ կարող է նաև անպտղության պատճառ դառնալ։ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրենն ասում է՝ եթե ամուսնական զույգը կամ միասին ապրող տղամարդն ու կինը սեռական հարաբերություն են ունենում 12 ամիս և ավելի, այդ ընթացքում կնոջ մոտ չի առաջանում հղիություն, կարող է արձանագրվել անպտղություն։ Վերջինս նկատում է՝ ամբողջ աշխարհում շուրջ 48 միլիոն զույգ անպտղության խնդիր ունի։

«ԱՀԿ-ն ասում է, որ եթե երկրում անպտղությունը 15 տոկոսից ավելի է, արդեն ճգնաժամային է, կարող է ազդել երկրի ժողովրդագրական ճգնաժամի վրա։ Հայաստանում 2020-2021 թվականներին իրականացրած հետազոտության համաձայն՝ անպտղությունը կազմել է 16․8 տոկոս։ Գործուն ջանքեր են իրականացվում, որպեսզի անպտղության խնդիրը հնարավոր լինի լուծել, վերարտադրողական առողջության տեխնոլոգիաների կիրառումը այժմ շատ լայն տարածվածության է հասել։ 2025 թվականին նախատեսված է, որ 3 հազար 500 ամուսնական զույգերի կտրամադրվեն այդ ծառայությունները, ու կիրականացվի 42 հազար հետազոտություն, սա շատ մեծ ցուցանիշ է և միտված է անպտղության հաղթահարմանը»,- ասում է մասնագետը։

Կենտրոնը մատուցում է ծառայություններ անպտղության հաղթահարման համար, հիշեցնում է տնօրենը։ Այն առաջինն է եղել, արտամարմնային բեղմնավորմամբ լույս աշխարհ են եկել երեխաներ, այն էլ՝ եռյակ, և նրանց 20-ամյակը նշվել է 2024 թվականի փետրվարին։ Կենտրոնում այդ միջոցով հաստատված հղիության դեպքերն էլ այժմ կազմում են 42 տոկոս։  

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3425 դիտում

Երուսաղեմում հանդիպել են Նեթանյահուն և Ռուբիոն

Բիռկեն անկջին՝ ձագ կուտա. «մաստեր-կլասս» «Կումնի»-ից. Գյումրիում թափառող շների խնդրի լուծման նոր քայլ է արվում

Սուրբ Սարգսի տոնի առիթով 22 գնդերեց պարգևատրվել է

Իսրայելն ԱՄՆ-ից ծանր ռումբերի մեծ խմբաքանակ է ստացել

Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում և Սյունիքի մի հատվածում բուք է

Բարձր ենք գնահատում Հայաստանում շարունակվող բարեփոխումներին Լիտվայի անվերապահ աջակցությունը. վարչապետ

Ամերիկացի ակտիվիստ և բլոգեր Քլերը հայտնել է Իլոն Մասկի 13-րդ երեխային լույս աշխարհ բերելու մասին

Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղության ջանքերը

Փետրվարի 19-ից 21-ը ՀՀ տարածքում և Երևանում սպասվում են ձյան տեղումներ

Ադրբեջանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից

Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու 2 այլ մեքենա․ կան վիրավորներ

Ավետիք Իշխանյանը տառապում էր անբուժելի հիվանդությամբ և հրաժարվել է արհեստական սնուցումից

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայում ապրող մի խումբ հայրենակիցների հետ. տեսանյութ

Վրացական «Մթավարի» ընդդիմադիր հեռուստաընկերության հեռարձակումները դադարեցվել են

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ «Մակարով» տեսակի ատրճանակ

Գյումրու Կարեն Դեմիրճյան փողոցի մի շարք հատվածներ խճապատված և հարթեցված են. Մինասյանը տեսանյութ է հրապարակել

Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը

Եթե Քոչարյանի տարբերակները «փայլուն» էին, ինչո՞ւ պետք է սպանվեին Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը. Սաֆարյան

Քանյե Ուեսթն ու Բիանկա Սենսորին «Գրեմմի»-ի «մերկ» սկանդալից հետո ամուսնալուծվում են. Daily Mail

Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում գտնվող վիրավոր ձիու տերը վերադարձել է ՌԴ-ից

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Ձեռնասուն խեղկատակը թող ասի՝ Գյումրիում ինչի՞ վրա է Միշիկն աչք դրել՝ կոմպենսացնելու հետ գանձածը. Հարությունյան

Մակրոնը ԵՄ հրատապ գագաթնաժողով է հրավիրել

Բարաք և Միշել Օբամաները ամուսնալուծության լուրերի ֆոնին Վալենտինի օրվա սելֆի և սիրառատ գրառումներ են տեղադրել

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը

Դիլիջանի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Որպես սեփականություն՝ ՀՀ-ին է փոխանցվել 2010 թ․ արտադրության տրանսպորտային միջոց․ վարչապետի գրառումը

Բախվել են «Toyota»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

Կյանքից հեռшցել է «Ֆանֆան տյուլպան» ֆիլմի դերասանուհի Ժենեվևա Պաժը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ալեքսանդր Ստուբի հետ. տեսանյութ

Սերժ Սարգսյանի «ուրվականը» «կպրշկվել է» փեսայի մերձավոր շրջապատին. «քառսուն կարծր կաշվի» տակ թաքնվելը չի փրկի

Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Սուրեն Պապիկյանը կարճատև քննարկում է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ

Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը պետք է արտացոլվեն խաղաղության բանակցությունների գործընթացում. Շոլց

Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչը ՀՀ-Խորվաթիա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել

Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

«Փյունիկ» ՖԱ նոր ղեկավարությունը կարևորում է համագործակցությունը ՀՖՖ-ի հետ. հայտարարություն

Ինչպես պետական աջակցությամբ և մատչելի ձեռք բերել ագրոպարենային ոլորտի սարքավորումներ. Պապոյանը մանրամասնել է

ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդի