ՀՀ պետական շահի առանցքում պետք է ունենանք տնտեսական զարգացման շահը․ Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

11/01/2025 schedule22:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:

Խորհրդակցությանը մասնակցել են գործադիր, օրենսդիր անդամներն ու ինքնավար մարմինների ղեկավարները:

Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է, որ այսօր քննարկելու են Հայաստանի տնտեսական զարգացման հետ առնչվող ռազմավարական բնույթի հարցեր, որոնք վերաբերում են տնտեսության զարգացման ուղղությունների առաջնահերթություններին, և իհարկե, բարեփոխումների այն օրակարգին, որոնք պիտի առավելագույնս նպաստեն մեր երկրի հետագա տնտեսական զարգացմանը: «Առիթ ունեցել եմ ասելու, որ մենք, խոսելով Հայաստանի Հանրապետության պետական շահի մասին, պետք է առանցքում ունենանք Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման շահը, որովհետև իմ ընկալմամբ, ես այդ թեմայով շատ մտածել եմ, կոնկրետացնելու համար, թե որն է պետական շահը: Եվ հենց տնտեսական զարգացումն է իմ կարծիքով, որովհետև ավելի կոնկրետ և ավելի դիպուկ համապատասխանություն չեմ գտնում և չեմ կարծում, թե գոյություն ունի:

Սա էլ, իմիջիայլոց, նաև արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքականության մեր ընկալման համար շատ կարևոր է»,- 
ասել է Նիկոլ Փաշինյանը: Երկրի ղեկավարի խոսքով` պետք է արձանագրել, որ ամբողջ համաշխարհային քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը կառուցվում է տնտեսության, տնտեսական զարգացման շահերի, մատակարարման շղթաների տրամաբանության ներքո:

«Երբ ավելի ու ավելի փորձում ես խորը հասկանալ աշխարհաքաղաքականությունը, հասկանում ես, որ դրա հիմքում ընկած է տնտեսությունը, իսկ տնտեսության հիմքում ընկած է յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության անհրաժեշտությունը, որովհետև պետությունները կայանում են իրենց քաղաքացիների բարեկեցությունով: Բացարձակապես ամեն ինչ, ինչ անում են պետությունները` ծառայում են իրենց քաղաքացիների բարեկեցության համար: Հակառակ դեպքում պետությունն իմաստ չունի: Եվ բարեկեցության անհրաժեշտության վրա է կառուցվում մնացած բոլոր քաղաքականությունները:

Երբ ասում ենք անվտանգություն, այդ առումով էլ չենք շատ խորանում, թե ինչի՞ անվտանգությունը. բարեկեցության անվտանգությունը, որովհետև բոլոր այն կոմպոնենտները, որոնք անհրաժեշտ են բարեկեցության համար` անվտանգությունը բխում է այդ կոմպոնենտների անվտանգությունից: Ուրիշ ոչ մի բան չի նշանակում»,
- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է այդ ընկալումները, որովհետև պետք է այդ պրոցեսները գենետիկ մակարդակից հասկանալ, որպեսզի կարողանանք հընթացս ճիշտ կարգավորել մեր գործողությունները: «Պիտի արձանագրեմ, որ վերջին ամիսներին մեր տնտեսական թիմը Հանրապետության նախագահի գլխավորությամբ այս թեմայի շուրջ բավականին ծավալուն աշխատանք է իրականացրել, և այսօր այդ աշխատանքի արդյունքների կամ հետևությունների քննարկում կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գլոբալ արժեշղթաներում ներգրավվածությանը, արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, արտահանման կենտրոնացվածությանը ըստ ապրանքների, բիզնեսի աջակցության գործիքների, կապիտալի շուկայի զարգացմանը, ներդրումների մակարդակի ավելացմանը, կապիտալ ծախսերին, ենթակառուցվածքների զարգացմանը, արտադրողական աճի ապահովմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տնտեսական կայուն աճի ապահովմանը, ներառական տնտեսական աճի ապահովմանը, պետական ծառայությունների թվայնացմանը, տարբեր ոլորտների զարգացմանը վերաբերող թեմաների:

Վերոնշյալ հարցերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, խորհրդակցության մասնակիցները կիսվել են իրենց կարծիքներով, դիտարկումներով և առաջարկություններով: Կառավարության բոլոր անդամները վարչապետի հանձնարարությամբ նախանշել են ընթացիկ տարվա համար իրենց գործողությունների առաջնահերթությունները, որոնք բխում են Կառավարության հնգամյա ծրագրից:

Ամփոփելով` վարչապետ Փաշինյանը նկատել է, որ ներկաների մի քանի ելույթներում բարձրացվել է գաղափարախոսական հարցը և նշել, որ տնտեսության մասին քննարկումներ անելիս՝ գաղափարախոսական հարցը հաճախ բաց է թողնվում: Ընդ որում, դա տեղի է ունենում և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով: «Կոմունիստական գաղափարախոսությունն ունի տնտեսական իր մոդելը, սկանդինավյան սոցիալիզմի տեսությունն ունի իր մոդելը, կա ամերիկյան մոդելը, և կարծում եմ, որ մենք էլ մեր մոդելը պետք է ունենանք, որը հիմնված լինի քաղաքական գաղափարախոսության վրա:

Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ Իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին: Առիթ ունեցել ենք քննարկելու, և ես այդ հարցն էի բարձրացնում հիմնականում ԿԳՄՍ-ի հետ քննարկումներում, թե Իրական Հայաստանի մշակութային գաղափարախոսությունը որն է: Բայց այս հարցը մենք պետք է տանք բոլոր ոլորտներին: Իրական Հայաստանի տնտեսական քաղաքականությունը որն է, սոցիալական քաղաքականությունը որն է, արտաքին քաղաքականությունը որն է: Անապահովության գնահատման համակարգը, որն ընդունեցինք նախորդ օրը, ես համարում եմ Իրական Հայաստանի գաղափարախոսության անապահովության գնահատման քաղաքականությունը, այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, ԿԳՄՍ ոլորտում արդեն երևում է, թե մենք ինչ պետք է անենք, պաշտպանության ոլորտում երևում է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Պետք է բոլոր ոլորտներով անցնենք և մեր բոլոր քաղաքականություններում այս հարցը պետք է տանք»,
- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ այդ ընթացքում պետք է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը մշակվի և ձևակերպվի որպես ավելի համակարգված քաղաքական գաղափարախոսություն:

«Հաջորդ հարցը, որի մասին կուզենայի խոսել` շոշափվեց ելույթներում: Ես որքան ոչ պրոֆեսիոնալ աչքով և հայացքով նայել եմ` տնտեսության համար մեծ և էական նշանակություն ունեն խոսույթները, և երբեմն ժամանակակից տնտեսությունը համարվում է խոսույթային: Խոսույթային տնտեսության լծակ է, երբ հակախոսույթով հարվածում են քո տնտեսությանը, հետևաբար որպես Կառավարություն, այստեղ էլ պետք է մենք զարգացման խոսույթ ձևավորենք: Մենք որպես քաղաքական մարմին պետք է սրա մասին մտածենք, որովհետև թվերի, գրաֆիկների մի մասը կապված է նրանից, թե մենք ինչ տրամադրություն ենք ստեղծում երկրում»,- շեշտել է երկրի ղեկավարը:

Անդրադառնալով գերատեսչությունների առաջնահերթություններին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախ բոլորի համար թվայնացումը պետք է լինի երեք հիմնական անելիքներից մեկը: Հետևաբար, ինձ համար առաջնահերթ լոկոմոտիվային ծրագիր ես համարում եմ խաղաղության գործընթացը, ես էլ եմ ինձ համար առաջնահերթ համարում թվայնացումը և երրորդը՝ կոռուպցիայի դեմ պայքարը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
364 դիտում

Կոտայքում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

ՀՀ պետական շահի առանցքում պետք է ունենանք տնտեսական զարգացման շահը․ Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երկրաշարժ Հայաստանում

Երբ բեմ չմտա, կդադարի իմ կյանքը հոգևոր իմաստով. դատարանից՝ թատրոն. ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյան

Ուկրաինայի ԶՈւ-ն հյուսիսկորեացի զինվորականների է գերեվարել. Զելենսկին լուսանկարներ է հրապարակել

Խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. «Տելեպուզիկ» մականվամբ հայտնի տղամարդը ձերբակալվել է

Փարաքարում ընթանում են նախնական ընտրությունները. լուսանկարներ

Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է

Գրենլանդիան չպետք է պատկանի ո՛չ Դանիային, ո՛չ ԱՄՆ-ին

Ամերիկայի հայկական համագումարը հրդեհից տուժածների կողքին է. ուր դիմել աջակցության համար. հասցեներ

Փաստաբանական ծառայություններ մատուցողների հարկային բեռն ավելացել է. ՄԻՊ-ը քննարկում է ունեցել ՀԿ-ների հետ

Ալիևի հայտարարություններից հետո պատահական չէր Էրդողանի զանգը Բաքու, դրանք դուր չեն եկել նրան. Ռոբերտ Ղևոնդյան

Ինձ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում. տեսանյութ

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. մառախուղ և մերկասառույց կլինի

Կրթական համակարգը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. վարչապետն այցելել է Գանձաքարի նորակառույց դպրոց

Քարդաշյանները լքել են իրենց շքեղ առանձնատները. կրակը մոտ է, նրանք շտապ տարհանվել են

Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել. ինչ է քննարկվում

Գանձաքարի նորակառույց դպրոցը հունվարի 7-ից գործում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին նախագիծը

Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունն անամոթ ստի վրա է հիմնված. ԵԽ պատգամավոր

Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած և զգալիորեն թուլացած քամիները կրկին կուժգնանան

Մոսկվայից և Երևանից Սարատով թռիչքները «Գագարին»-ի փոխարեն ուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ

ԱՄՆ-ը դիտարկում է Վենեսուելայի նավթային հատվածի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները դեռ չեն մարվել. զոհերի թիվն աճել է

Բախվել են «Երևան Սիթի»-ի բեռնատարը, «Միցուբիշի»-ն և ևս 3 մեքենա. վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Սոչիում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել

Եվրոն շարունակել է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 11-ին

Մառախուղ, թե ամպամածություն. ինչ է դիտվում Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը

Ներդրումներ՝ գոյություն չունեցող հարթակներում. ավելի քան 1400 անձ է տուժել համակարգչային հափշտակություններից

Մեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է

«Լեքսուս»-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և գլխիվայր շրջվել

Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Սուրենյանն ասել է՝ ինչեր են դրանք

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և մառախուղ է

Գյումրիի օրինակով կառաջնորդվենք, Փարաքարում մեկնարկել է փրայմրիզը. Արթուր Հովհաննիսյան. տեսանյութ

Դիլիջանի նախկին ղեկավարի եղբորորդիները 16 հազար դոլարի դիմաց նպաստել են, որ հողն օտարվի իրենց ցանկալի անձին

Նոյեմբերյանում երկհարկ խանութ է այրվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՄԱԿ-ը կողջունի ՌԴ-ԱՄՆ ցանկացած երկխոսություն