Երևան
12 °C
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այս պահին Կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հրաց չկա:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«ԵՄ-ին անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է, ու մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսության դիմակայությունն ու մրցունակությունը բարձրացնելն է: Էական չէ՝ ՀՀ-ն կլինի՞ ԵՄ-ում, թե՞ ԵԱՏՄ-ում, մեր տնտեսությունը պետք է ավելացնի մրցունակությունը: Մեր ապրանքները որտեղ էլ լինեն, պետք է մրցունակ լինեն»,- նկատեց նա:
Պապոյանն ասաց, որ Հայաստանի տնտեսությունը պետք է լինի անկախ:
«Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով: Մենք ուզում ենք լինենք անկախ, իսկ անկախությունն այն է, երբ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից, և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված: Երկրներ կան աշխարհում, որոնց եթե ինչ-որ բան պատահի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի տնտեսության հետ, լուրջ բաներ տեղի կունենան: Դրա համար այդ երկրների հետ ոչ մի բան չի պատահի: Մենք պետք է դառնանք մի պետություն, որ եթե մեզ հետ ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսության հետ էլ բան պատահի և այդ դեպքում մեզ հետ ոչինչ չի պատահի»,- եզրափակեց նախարարը:
Կառավարությունը 2025 թվականի առաջին նիստի ժամանակ հաստատեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը։
Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել էր Եվրախորհրդարանում 2023թ․ աշնանը ունեցած ելույթը, երբ ասել էր, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի:
Նա նաև նկատել էր՝ վերոնշյալ օրենքի ընդունմամբ պետք է գործողությունների որոշակի պատկերացում ունենալ:
Ու թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը, որովհետև այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով, այնուամենայնիվ, Ռուսաստանից արձագանքները չուշացան:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Հայաստանը միաժամանակ չի կարող լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում: Իսկ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ավելի ցինիկ կերպով արձագանքելով, հայտարարեց, թե «Հայաստանի իշխանությունները փորձում են նշանադրվել ԵՄ-ի հետ»՝ միաժամանակ հեգնելով, թե «Եվրամիությունն իր ետևում ունի ուկրաինական հիանալի փորձը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆԳՆ ոստիկանությունը հաստատում է պատգամավոր Մհեր Սահակյանի զոհվելու փաստը
Տիգրանաշենի ձորում հայտնաբերվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մեքենան և դին
26-ամյա երիտասարդը Հայաստանում հայտնի բանկերից մեկից գործարքների միջոցով խոշոր չափի՝ 753 մլն դրամ է հափշտակել
Բացվել է հիմնովին նորոգված և վերազինված արյան ծառայության Գորիսի կայանը
Աբու Դաբիում «Վրացական երազանք»-ի պատգամավորները ծեծել են իրենցից մեկին հայհոյած քաղաքացուն. տեսանյութ
Որոշ տարածաշրջաններում մառախուղ է
ՀՀ-Իրան հարաբերությունները խարսխված են բնական շահերի վրա. ԱԽ քարտուղարն ընդունել է բարեկամական խմբի ղեկավարին
Ընդմիջում ենք անում. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
ՆԳՆ-ում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել. ինչ է քննարկվել. տեսանյութ
Այրվում է Տուլայի զինվորական հոսպիտալի շենքը. տեսանյութ
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին
ՀՀ կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ նախագահի հետ
Հայաստանում կյանքը եռում է, Խաղաղությունը կառուցվում է. Նիկոլ Փաշինյան
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար բռնության են ենթարկել երեխաներին
Ծայրահեղության մեջ ընկնել չարժե, ընդամենը ընթացակարգ է. Վարդանյանը՝ ԵՄ անդամակցության շուրջ ՌԴ արձագանքի մասին
Սիրիայում ՀՀ դեսպանությունը շարունակում է ծառայություններ մատուցել
Արտաշավանի նախկին ղեկավարը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. գործի նյութերը հանձնվել են դատարան
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Դըկոտինյի
Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է «Նոր տարին Հայաստանում» մրցույթում հաղթած լուսանկարը
Դահլիճը, որտեղ պետք է կայանար ներկայացումը, գտնվում է Փասադենայում. Մենչը չեղարկել է մոնոներկայացումը
Կալիֆորնիայի անտառային հրդեհները կարող են բռնկված լինել Ամանորի հրավառությունից. տեսանյութ. WP
ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված աջակցությունը. Գրոնո
Հայտնի է դարձել Վանաձորում երթուղայինի վթարից տուժած 12 անձանց ինքնությունը
Ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, սպասվում են թույլ տեղումներ
«Մաքուր երկաթ» գործարանի տնօրենի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժվել է. փաստաբան
Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
#Հատիկառհատիկ. վարչապետը հայտնել է 1 մլրդ դրամ արժողությամբ հողամասի՝ ՀՀ-ին փոխանցվելու մասին
«Խաղաղության խաչմերուկի» գործարկման դեպքում «չոր նավահանգիստը» կդառնա տարածաշրջանային լրջագույն հաբ. նախարար
Հայտնի է՝ երբ է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը
Կարևորում ենք համագործակցությունը. խորհրդարանում հյուրընկալել են Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբին
Նվազել է հիմնականում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվը. Պապոյան
Հյուսիս-հարավի 34 կմ ճանապարհի ձախակողմյան հատվածը բաց է երկկողմանի երթևեկության համար
Ամուլսարի՝ ամբողջական աշխատելու դեպքում պետությունը տարեկան կստանա լրացուցիչ 120 մլն դոլար հարկ․ Պապոյան
ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր
Նոր Գեղիում վիճաբանության ժամանակ 36-ամյա տղամարդը խոհանոցային դանակով սպանել է հարևանին
Կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա. Գևորգ Պապոյան
Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել
Փեզեշքիանն ու Պուտինը Արևմուտքի հետ սուր հակամարտության ֆոնին բարձրացնում են հարաբերությունների մակարդակը
Գեղարքունիքում հայտնաբերվել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. տեսանյութ
Մեր մտքերը Կալիֆորնիայի բնակիչների հետ են. Փաշինյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT