Օգտվել են 2 բանկի ծրագրային թերությունից և բուքմեյքերական կայքերի հաշիվներից խոշոր չափերով գումար հափշտակել

16/01/2025 schedule16:49

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս տարբեր հանցավոր խմբերում ընդգրկված յոթ անձանց մասով:

Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2021 թվականի հունիս-օգոստոս ամիսներին մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ-ում գործող ընկերություններին պատկանող բուքմեյքերական կայքերում գրանցված մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար: Պարզվել է, որ այդ միջոցների մի մասը հափշտակվել է չորս տարբեր հանցավոր խմբերում ընդգրկված յոթ անձանց և վերջիններիս հետ հանցավոր համաձայնության եկած և հանցավոր խմբում ընդգրկված անձանց կողմից։

«Հիշյալ հանցավոր խմբերում ընդգրկված անձինք տեղյակ լինելով ՀՀ-ում գործող երկու բանկերի բանկոմատների ծրագրային ապահովման թերության մասին՝ ՀՀ տարածքում գործող ընկերությունների բուքմեյքերական կայքերում իրենց և այլ անձանց անվամբ գրանցված խաղային հաշիվներին գումարներ են մուտքագրել և մուտքագրված դրամական միջոցների արհեստական շրջանառությունն ապահովելու նպատակով կատարել են պարտության ցածր հավանականություն ունեցող խաղադրույքներ: Այնուհետև օգտվելով ծրագրային այդ թերությունից, օգտահաշվին գոյացած դրամական միջոցները բազմաթիվ կանխիկացման գործարքներով երկու տարբեր բանկոմատից միաժամանակ կանխիկացրել են՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 55 մլն 480 հզր ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է նաև, որ հիշյալ հանցավոր խմբերի անդամները 2022 թվականի փետրվարին կրկին օգտվելով բանկոմատներից գումար կանխիկացնելու բնականոն ընթացքն ապահովող ծրագրային թերությունից՝ համակարգչային հափշտակությամբ ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 55 մլն 636 հզր ՀՀ դրամ:

Հիշյալ յոթ անձանցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը) և 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը), մեկ անձի նկատմամբ՝ 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը) (2 դրվագ), երկու անձի նկատմամբ՝ 257-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը), երեք անձի նկատմամբ՝ 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը) (2 դրվագ):

Չորս անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, իսկ երկու անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Հանցավոր խմբերում ներառված մյուս անձանց, ինչպես նաև այլ հանցավոր խմբերի մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
880 դիտում

«ՀԱՄԱՍ»-ը հետաձգել է պատանդների նոր խմբի ազատ արձակումը

Հայտնի են Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները

2026-ին կմեկնարկի եվրոպական ստանդարտով կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը. կայացել է հայտերի բացման նիստը

«Արմավիր» ՔԿՀ պետն ազատվել է աշխատանքից

Քննարկվել և հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի օրակարգային նախագծերը

Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետի բացման հարցում զարգացում չկա. ԱԳՆ խոսնակ

Եղբայրս գրկումս մահացավ, հարձակումը տան վրա էր. Մերձավանում զոհվածի եղբայրը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Կոմբինատի աշխատակիցները պատշաճ իրազեկված չեն գործադուլի կազմակերպման, իրականացման օրենսդրական պահանջներին. ՄԻՊ

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, ՀՀ-ին պաշտպանական տեխնիկա տրամադրել. կոնգրեսականները դիմել են Ռուբիոյին

Երևանի բարձրահարկ շենքերից մեկի բակում կնոջ դի է հայտնաբերվել

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հրաժարական կտա. օրը հայտնի է

Ռումինիայի բուհերում ուսանելու նպատակով ՀՀ-ին կհատկացվի 8 կրթաթոշակային տեղ. ինչպես կընտրվեն մասնակիցները

Շնակռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին

ՀՀ նախագահը և Մեհդի Սոբհանին Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր են քննարկել

Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրային փոփոխություններ են անհրաժեշտ. Երևանի քննչական վարչությունում խորհրդակցություն է անցկացվել

Հայտնի է «Դեպի Եվրատեսիլ նախագծի» մասնակիցների ելույթների հերթականությունը

Բարձր է գնահատվել ՀՀ-ԵԽ 2023-26թթ. գործողությունների ծրագրի իրականացումը. օրակարգային հարցեր են քննարկվել

Կասեցվել է «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին պատկանող հացի 2 արտադրամասի գործունեությունը

«Նիվա»-ով դրիֆթ արած 21-ամյա վարորդը ձերբակալվել է. տեսանյութ

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը

Անհայտ անձը կամ անձինք կոտրել են Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները

Վաշինգտոնի հետ բանակցությունը կապիտուլյացիա կդառնա Թեհրանի համար. Իրանի արտգործնախարար

Երևանի իշխանությունները պատրաստ են շարունակել աշխատանքները. հանդիպում կլինի «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ

Հայր ու որդի կացնով սպանել են հարևանի շներին. տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին

Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՏԿԵ նախարարն այցելել է Ստեփանավանի հրդեհից տուժածներին, ծանոթացել նրանց ժամանակավոր կեցության պայմաններին

Անուլ ջան, Աստված հետդ. Աշոտ Ղազարյանը «Դեպի Եվրատեսիլ» 2025-ի մասնակից թոռնուհու հետ լուսանկար է հրապարակել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 10-ին

Պապիկյանը Հնդկաստանի ավիաբազայում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացմանը. լուսանկարներ

Բաքուն սրում է հարաբերությունները Կրեմլի հետ, ՌԴ-ն՝ կորցնում ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում. The Guardian

Հյուրանոցային ծառայություն մատուցողներին այլ կրոնի համար աղոթատեղի ունենալու պահանջ չի եղել. պարզաբանում

Համոզմունքը, որ չի ենթարկվել ռեֆլեկսիայի, նախկինից մնացած տպավորություն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ. տեսանյութ

Գնացել է պատերազմ՝ առանց մտածելու. տնտեսվարողների բողոքի ակցիան Քոչարյանի քարոզարշավի է վերածվել. տեսանյութ

Կոպիրկինը բացառել է Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին

Եվրամիություն-ԱՄՆ հարաբերություններում անորոշությունն աճում է. Ֆոն դեր Լեյեն

28-ամյա երիտասարդը վիճել է իր 45-ամյա կնոջ հետ, սպառնացել նռնակով պայթեցնել. պայթյունից ինքն է վնասվածք ստացել