Երևան
12 °C
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը վստահեցնում է՝ 2024 թվականին ՃՏՊ-ների և դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազում է արձանագրվել, սակայն դրական դինամիկայի կողքին կան որոշակի պրոբլեմատիկ իրավիճակներ:
Այս մասին նա ասել է 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ՝ արձագանքելով «Հայկական ժամանակ»-ի այն հարցադրմանը, որ թեև գործադրվող միջոցներին՝ բազմաթիվ վարորդներ շարունակում են վարելու ընթացքում օգտվել հեռախոսից, ի՞նչ հավելյալ մեխանիզմներ են կիրառվելու՝ նման երևույթները նվազագույնի հասցնելու համար:
«Այստեղ ոստիկանությունը, հատկապես այս դեպքում արդեն Պարեկային ծառայությունը ուժեղացված ծառայություններ է իրականացնում, որպեսզի կարողանա ավելի պրեվենտիվ միջամտություն ունենա պրոցեսին, և բանը չհասնի ճանապարհատրանսպորտային պատահարին: Հետևապես նաև վարչարարությունը ևս խստացվում է այս տեսանկյունից, բայց մենք նկատում ենք, որ կան մի շարք իրավախախտումներ, որոնց մասով միանշանակ պրակտիկա չունենք, խոսքը թե՛ ամրագոտիներին է վերաբերում, թե՛ հեռախոսներից օգտվելու դեպքերին: Կոնկրետ դրվագով կա պարեկի կատարած ակտ, բայց հետագայում բողոքարկման արդյունքում այդ ակտը կոնկրետ բեկանվում է, որովհետև դատարանը բավարար ապացույցների համակցություն չի ֆիքսում որպես այդպիսին: Այստեղ մենք խնդիր ունենք և առաջիկայում օրենսդրական հարթությունում խնդիրը դիտարկելու ենք, որպեսզի հասկանանք՝ որ բացերն են, որոնք իրականում նմանատիպ իրավիճակի կարող են բերել, որովհետև, կարծում եմ, կհամաձայնեք, որ ամրագոտի չունենալ, հեռախոսից օգտվելը դրանք անվտանգային բաղադրիչներ են, այսինքն՝ ոչ թե ընդամենը շատ ստանդարտ ճանապարհային երթևեկության կանոնի խախտման մասին է խոսում»,- ասել է նա:
Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ փորձելու են պրակտիկան իրավական հարթությունում այնպես փոփոխել, որպեսզի նմանատիպ դրվագները տարբեր իրավական պրոցեսների արդյունքում ուղակի չզրոյանան, և հետագայում ավելի բարդ իրավիճակներ չստեղծվեն:
«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, որ թեև պարբերաբար խոսվում է վարորդական իրավունք ստանալու գործընթացը բարդացնելու մասին, սակայն մյուս կողմից լիարժեք չի վերացել, այսպես ասած, վարորդական վկայական գնելու՝ որոշակի վճարի դիմաց ստանալու ինստիտուտը, Սարգսյանը արձագանքել է. «Վարորդական վկայականների մասով իրականում թե՛ տարբեր տեղեկատվություններ ենք ստացել և թե՛ նաև հանրային միջավայրերում են նմանատիպ խոսույթներ շրջանառվում: Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարբեր դրվագներ կան վարորդական վկայականների մասով, այս պահին հակակոռուպցիոն վարչությունը ստացել է հանձնարարական, որպեսզի ուժեղացվեն ստուգումները կոնկրետ հաշվառման ստորաբաժանումներում, որպեսզի ի վերջո տարբեր դրվագներ, որոնք օբյեկտիվորեն կարող են լինել, կամ քննարկվել հանրային տիրույթում, ստանան իրենց իրավական գնահատականը: Դրան զուգահեռ պետք է այնպես անենք, որ դրա հնարավորությունը նվազեցվի կամ մինիմալացվի, և մենք նպատակադրում ունենք տրանսպորտային միջոցները, որոնք օգտագործվելու են վարորդական քննությունների համար, պիտի լինեն կահավորված ամբողջովին, տեսահսկման համակարգով: Այսպիսի փորձ ունենք արդեն Արտաշատի ՀՔԲ-ում, բավական դրական փորձ է, և եթե մենք կարողանանք ամբողջ հանրապետությունը այս սխեմայով ծածկել, կկարողանանք ավելի բարձր վերահսկելիություն ապահովել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստան-Թուրքիա սահմանային անցակետի բացման հարցում զարգացում չկա. ԱԳՆ խոսնակ
Եղբայրս գրկումս մահացավ, հարձակումը տան վրա էր. Մերձավանում զոհվածի եղբայրը մանրամասներ է պատմում. տեսանյութ
Կոմբինատի աշխատակիցները պատշաճ իրազեկված չեն գործադուլի կազմակերպման, իրականացման օրենսդրական պահանջներին. ՄԻՊ
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
Պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, ՀՀ-ին պաշտպանական տեխնիկա տրամադրել. կոնգրեսականները դիմել են Ռուբիոյին
Երևանի բարձրահարկ շենքերից մեկի բակում կնոջ դի է հայտնաբերվել
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հրաժարական կտա. օրը հայտնի է
Ռումինիայի բուհերում ուսանելու նպատակով ՀՀ-ին կհատկացվի 8 կրթաթոշակային տեղ. ինչպես կընտրվեն մասնակիցները
Շնակռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին
ՀՀ նախագահը և Մեհդի Սոբհանին Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր են քննարկել
Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կադրային փոփոխություններ են անհրաժեշտ. Երևանի քննչական վարչությունում խորհրդակցություն է անցկացվել
Հայտնի է «Դեպի Եվրատեսիլ նախագծի» մասնակիցների ելույթների հերթականությունը
Բարձր է գնահատվել ՀՀ-ԵԽ 2023-26թթ. գործողությունների ծրագրի իրականացումը. օրակարգային հարցեր են քննարկվել
Կասեցվել է «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին պատկանող հացի 2 արտադրամասի գործունեությունը
«Նիվա»-ով դրիֆթ արած 21-ամյա վարորդը ձերբակալվել է. տեսանյութ
Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում
Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը
Անհայտ անձը կամ անձինք կոտրել են Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները
Վաշինգտոնի հետ բանակցությունը կապիտուլյացիա կդառնա Թեհրանի համար. Իրանի արտգործնախարար
Երևանի իշխանությունները պատրաստ են շարունակել աշխատանքները. հանդիպում կլինի «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
Հայր ու որդի կացնով սպանել են հարևանի շներին. տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին
Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
ՏԿԵ նախարարն այցելել է Ստեփանավանի հրդեհից տուժածներին, ծանոթացել նրանց ժամանակավոր կեցության պայմաններին
Անուլ ջան, Աստված հետդ. Աշոտ Ղազարյանը «Դեպի Եվրատեսիլ» 2025-ի մասնակից թոռնուհու հետ լուսանկար է հրապարակել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 10-ին
Պապիկյանը Հնդկաստանի ավիաբազայում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացմանը. լուսանկարներ
Բաքուն սրում է հարաբերությունները Կրեմլի հետ, ՌԴ-ն՝ կորցնում ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում. The Guardian
Հյուրանոցային ծառայություն մատուցողներին այլ կրոնի համար աղոթատեղի ունենալու պահանջ չի եղել. պարզաբանում
Համոզմունքը, որ չի ենթարկվել ռեֆլեկսիայի, նախկինից մնացած տպավորություն է. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ. տեսանյութ
Գնացել է պատերազմ՝ առանց մտածելու. տնտեսվարողների բողոքի ակցիան Քոչարյանի քարոզարշավի է վերածվել. տեսանյութ
Կոպիրկինը բացառել է Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին
Եվրամիություն-ԱՄՆ հարաբերություններում անորոշությունն աճում է. Ֆոն դեր Լեյեն
28-ամյա երիտասարդը վիճել է իր 45-ամյա կնոջ հետ, սպառնացել նռնակով պայթեցնել. պայթյունից ինքն է վնասվածք ստացել
Աշխատանք և ուսուցում՝ 2020-ից հետո զորացրվածների և ռազմական գործողություններին մասնակցածների համար
Կցրտի 3-5 աստիճանով, մարզերում ու Երևանում սպասվում են ձյան տեղումներ
«Հայգեր» ավտոբուսների վարորդների ժամային աշխատավարձը հունվարի 1-ից բարձրացել է. գիշերային հավելավճար կա
1 զոհ, 2 վիրավոր․ Երևան-Գյումրի ճանապարհի խոշոր վթարի դեպքով նախաքննություն է ընթանում
Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն. աշխատանքներն ավարտական փուլում են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT