2024-ին ՊԵԿ-ի կողմից ապահովված հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 5.1 տոկոսով. Էդուարդ Հակոբյան

16/01/2025 schedule21:17

Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2024 թվականի ընթացքում ապահովվել է շուրջ 2,390.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 117.0 մլրդ դրամով կամ աճը կազմել է 5.1 տոկոս:

Այս մասին ամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Մասնավորապես, հարկային մարմինների կողմից գանձվել են ավելի քան 1,940 մլրդ դրամի, իսկ մաքսային մարմինների կողմից՝ ավելի քան 450 մլրդ դրամի մուտքեր: ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ, 2024 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներն ապահովվել են տնտեսության զարգացումներին համահունչ: Վերջին տարիներին դրական դինամիկա է արձանագրվել ծախսարդյունավետության մասով․հարկային եկամուտների հավաքագրման վրա կատարված ծախսերի կշիռը պահպանվել է գրեթե նույն՝ 1․1% մակարդակում։

Պետական եկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության կողմից՝ մինչև 2023 թվականի համար կատարված գնահատականները (օբյեկտիվ պատճառներով դեռևս բացակայում են 2024 թ․ գնահատումները) հուշում են, որ հարկային վարչարարության ճեղքը (փաստացի և տրված օրենսդրության պայմաններում պոտենցիալ եկամուտների միջև շեղումը, որն, ըստ էության, ստվերային եկամուտներն են) վերջին 3 տարիներին ՀՆԱ-ում միջինում
0.3-0․4 տոկոսային կետով նվազել է: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի 30-40 մլրդ դրամ լրացուցիչ ստվերային հարկային եկամուտներ են վերականգնվել։

«Բայց պետք է գիտակցենք, որ սա եղել է այնպիսի դրական տնտեսական միջավայրում, որտեղ, ի լրումն ՊԵԿ ստվերի դեմ պայքարի ջանքերին, ազդել են նաև բարձր տնտեսական աճը և անկանխիկ գործառնությունների դերի ավելացմանն ուղղված ՀՀ կառավարության միջոցառումները և ջանքերը»,- ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։

Ստուգումների, ուսումնասիրությունների, վերլուծական գործիքների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախորդ տարվա համեմատ՝ շուրջ 50 միլիարդ դրամի ավելացում է արձանագրվել։

Մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության մասին է փաստում նաև նախորդ տարվա ընթացքում մաքսանենգության դեպքերի բացահայտումների դինամիկան․ 2024-ին բացահայտվել է մաքսանենգության 400 դեպք։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
200 դիտում

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով

Սահմանների կառավարման հարցը, որն ինչ-որ մարդկանց մոտ հույզեր է առաջացրել՝ ԱՄՆ հանձնառության մասին է. Քոչինյան

«Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Դավիթ Խուդաթյանը ծանոթացել է Ճանապարհային դեպարտամենտի՝ ընթացիկ տարում պլանավորած աշխատանքներին

Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարար հանդիպումներ կազմակերպել Երևանում և Բեռլինում

Պետությունների համար հարկադրանքի գործիքակազմը իրավակարգի ամրապնդման երաշխիք է. Արփինե Սարգսյան

Շատ արագ կարևոր հարցի մասին. ինչ է զգուշացնում Սամվել Մարտիրոսյանը. տեսանյութ

Սոլովյով, Կիսիլյով. այս պատվեր կատարողների հաղորդումները անվարան պետք է կասեցնել. Հովհաննիսյան. տեսանյութ

Հայտնի է Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունների օրը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. քննարկվել է ՇՎՏՄ աշխատանքը

Քանի զբոսաշրջիկ է 2024-ի դեկտեմբերին Հայաստան այցելել

2024-ին ՊԵԿ-ի կողմից ապահովված հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 5.1 տոկոսով. Էդուարդ Հակոբյան

62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից ընկել ձորը

ԶՈՒ ԳՇ պետը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երկկողմ հանդիպումներ և առանձնազրույցներ է ունեցել

Իսրայելը հարված է հասցրել այն վայրին, որտեղ պահվում է ցուցակում ընդգրկված պատանդներից մեկը

Ուզում եմ միանգամից ասել, որ դա անում ենք հատուկ. վարչապետը՝ իշխանության և պետության մոդելի՝ իր ընկալման մասին

Մի քանի տարածաշրջանում մերկասառույց և մառախուղ է

Լեգիտիմ հարց է՝ ինչն է հարիր երկրի ղեկավարին և տիկնոջը, ինչը՝ ոչ. վարչապետն ու տիկինը կարծիքներ են փոխանակել

ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. ինչ է քննարկվել

Ընդգծում եմ՝ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են. Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությամբ սահմանվում է երկրների գործընկերության ռազմավարական բնույթը

Արդեն 8 օր լճացած սառը օդի շերտը քայքայվել է. ինչ է կանխատեսվում առաջիկա օրերին

ԱԳՆ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ քննարկվել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը

Թաքցնելն անիմաստ է. երգչուհի Նարե Գևորգյանը հրապարակել է՝ ինչպես է ընկնում բեմի վրա. տեսանյութ

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Պապիկյանը, Հնդկաստանի դեսպանը և ռազմական կցորդը պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր են քննարկել

«Պարտք» բառը կրկնելով՝ մի քանի կազմակերպություն փորձում է մամուլի միջոցով հասնել ինչ-ինչ նպատակների. Ավանեսյան

Պատվերով սպանություն կատարելու փորձի համար մեղադրվող հետախուզվողը հանձնվել է Միացյալ Թագավորությանը

Քննարկում ենք շեմ դնելու գաղափարը, որից ցածր փոխանցումները հայտարարագրելու կարիք չի լինի. ՊԵԿ նախագահ

Վարորդական քննությունների համար նախատեսված տրանսպորտային միջոցները կլինեն տեսահսկման համակարգով. Սարգսյան

Ես չեմ այդ մտքի հեղինակը․ Երևանի փոխքաղաքապետը՝ միջմարզային ուղևորափոխադրողներին առնչվող նամակագրության մասին

Արդարադատության նախարարը ներկայացրել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր պետին

«Շկոդա» ընկերության ներկայացուցչի հետ քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և ընդլայնման ծրագրերը

Օգտվել են 2 բանկի ծրագրային թերությունից և բուքմեյքերական կայքերի հաշիվներից խոշոր չափերով գումար հափշտակել

Ահազանգեր են հասնում, որ պարգևատրական զենք ունեցող մարդը զուգահեռաբար նաև թմրամիջոց է օգտագործում. նախարար

Հայաստանն ու ԵՄ-ն գրեթե վերջնականացրել են բանակցություններն առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 16-ին

Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2026 թվականի բյուջետային գործընթաց սկսելու մասին որոշում է կայացրել

Եռակողմ աշխատանքային խումբը երբեք չի քննարկել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարց. Զախարովա

Փրկարար ծառայության հերթապահություն իրականացրած տարածքներում ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել. Սարգսյան