ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է հրահրում Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի դեմ. վերջինները պատասխան են խոստացել

02/02/2025 schedule20:00

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց ընդամենը հաշված օրեր են անցել, սակայն «սկանդալային» Թրամփը, հավատարիմ մնալով իրեն տրված մականունին, արդեն հասցրել է մի շարք ոչ ստանդարտ որոշումների, հրամանների հեղինակ դառնալ: Այդ որոշումների մի մասի պատճառները անհասկանալի են հանրության լայն շրջանակների համար, անընդունելի՝ քաղաքական ավելի լայն շրջանակների համար:

Դրանցից վերջինով, օրինակ, շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին, Թրամփը հայտարարել է Կանադայից և Մեքսիկայից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքերի, ինչպես նաև կանադական էներգակիրների համար 10 տոկոս մաքսատուրքի մասին։ Չինաստանից բոլոր ապրանքները նույնպես ենթակա են 10% մաքսատուրքի։

Թրամփն ասել է, որ միջոցառումներն անհրաժեշտ են երեք երկրներին «պատասխանատվության ենթարկելու համար և հասկացնելու, որ պետք է դադարեցնել թունավոր թմրադեղերի հոսքը Միացյալ Նահանգներ»:

Կանադան, Մեքսիկան և Չինաստանը խոստանում են պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արտահանման համար հայտարարած նոր՝ «անհասկանալի» և հսկայական մաքսատուրքերին: 

Կանադան և Մեքսիկան համատեղ հայտարարել են, որ պատրաստում են նմանատիպ մաքսատուրքեր ամերիկյան ապրանքների վրա, իսկ Չինաստանը հավելել է, որ «անհրաժեշտ հակամիջոցներ կձեռնարկի՝ իր օրինական իրավունքները և շահերը պաշտպանելու համար»։

Մաքսատուրքերը և դրան հաջորդած պատասխան միջոցները կարող են նշանավորել համաշխարհային առևտրային պատերազմների նոր շրջան

Տնտեսագետները զգուշացնում են, որ ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերի սահմանումը և այլ երկրների պատասխան միջոցները կարող են հանգեցնել ապրանքների լայն շրջանակի գների բարձրացմանը՝ մեքենաներից, փայտանյութից և պողպատից մինչև սննդամթերք և ալկոհոլ:

Այնուամենայնիվ, Թրամփը 3 երկրից ստացած պատասխանից ավելի է ոգևորվել և հայտարարել, թե ավելի կմեծացնի մաքսատուրքերը, եթե երկրները պատասխան քայլեր ձեռնարկեն:

«Մաքսատուրքերի հայտարարությունը անհրաժեշտ է Չինաստանին, Մեքսիկային և Կանադային պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ չեն կատարվել թունավոր դեղերի հոսքը Միացյալ Նահանգներ դադարեցնելու իրենց խոստումները»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը հրապարակվել է «X»-ում:

Սակագինը ներքին հարկ է, որը գանձվում է ապրանքներից երկիր մուտք գործելիս՝ ներմուծման արժեքին համաչափ։ Սակագները Թրամփի տնտեսական տեսլականի կենտրոնական մասն են, որը նա տեսնում է որպես ԱՄՆ տնտեսության աճի, աշխատատեղերը պաշտպանելու և հարկային եկամուտները բարձրացնելու միջոց, և այս դեպքում՝ նաև դաշնակիցների վրա ճնշում գործադրելու:

BBC-ն գրոմ է, որ նախորդ տարի՝ 2024 թվականին, Չինաստանին, Մեքսիկային և Կանադային բաժին է ընկել ԱՄՆ ներմուծման ավելի քան 40 տոկոսը:

Այս բոլոր երկրների տնտեսությունները միմյանց խիստ կապակցված են, կտուժեն բոլորը

Կանադայի, Մեքսիկայի և Միացյալ Նահանգների տնտեսությունները խորապես ինտեգրված են, և մոտ 2 միլիարդ դոլար արժողությամբ արտադրված ապրանքներ ամեն օր հատում են իրենց սահմանները:

Կանադա

Ամենաբարդ ու խառնաշփոթ իրավիճակը հենց Կանադայի հետ է կապված:

Կանադան ԱՄՆ հում նավթի խոշորագույն արտասահմանյան մատակարարն է։ Առևտրի վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ԱՄՆ ներկրված նավթի 61%-ը կանադական ծագում ունի։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է 25%-ի չափով մեծ պատասխան մաքսատուրքերի մասին, որոնք կառնչվեն 155 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների: Երկուշաբթի օրվանից ուժի մեջ կմտնեն 30 միլիարդ դոլարի մաքսատուրքերը, իսկ մնացածը կգործի երեք շաբաթից:

Մաքսատուրքերի ենթակա ապրանքները ներառում են ամերիկյան գարեջուր, գինի, բուրբոն, մրգեր և մրգային հյութեր, բանջարեղեն, օծանելիք, հագուստ և կոշիկ, ինչպես նաև կենցաղային տեխնիկա, սպորտային ապրանքներ և կահույք։ Մաքսատուրքերի կենթարկվեն նաև փայտանյութն ու պլաստմասը։

«Մենք չէինք ուզում հայտնվել այս իրավիճակում, մենք դա չենք խնդրել: Բայց մենք չենք նահանջելու կանադացիների շահերը պաշտպանելու հարցում»,- ասել է նա փետրվարի 1-ին կայացած մամուլի ասուլիսում։ 

Թրյուդոն մերժել է այն ենթադրությունը, որ ԱՄՆ-Կանադա սահմանը անվտանգության սպառնալիք է՝ այն անվանելով «աշխարհի ամենաապահով և անվտանգներից մեկը»:

«Միացյալ Նահանգներ մուտք գործող ֆենտանիլի 1%-ից պակասն է գալիս Կանադայից: ԱՄՆ մուտք գործող անօրինական ներգաղթյալների 1%-ից պակասն է գալիս Կանադայից, Կանադայի դեմ առևտրային միջոցառումները միասին աշխատելու լավագույն միջոցը չեն՝ կյանքեր փրկելու համար»,- ասել է Թրյուդոն։ 

Օտտավան ավելի վաղ խոստացել էր 1,3 միլիարդ կանադական դոլար (մոտ 900 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ անվտանգության նոր միջոցառումներ իրականացնել ԱՄՆ սահմանին՝ մաքսատուրքերից խուսափելու համար։

Մեքսիկա

Սպիտակ տունը մեղադրել է Մեքսիկայի կառավարությանը մեքսիկական թմրանյութերի վաճառքով զբաղվող կազմակերպությունների հետ «անընդունելի դաշինքի» համար:

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումը «զրպարտություն» է անվանել մեղադրանքները, թե Մեքսիկայի կառավարությունը համագործակցում է հանցավոր կազմակերպությունների հետ և կոչ է արել Միացյալ Նահանգներին ավելին անել մեքսիկական կարտելներին զենքի անօրինական առաքումը դադարեցնելու համար:

«Խնդիրները լուծվում են ոչ թե մաքսատուրքերի սահմանմամբ, այլ բանակցությունների միջոցով»,- ասել է Շեյնբաումը՝ ընդգծելով, որ Մեքսիկան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ։

Նա իր էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է պատասխան միջոցներ ձեռնարկել, ներառյալ սակագների փոփոխություն։ Ակնկալվում է, որ դրանք կներառեն պատասխան մաքսատուրքերը՝ 25% ամերիկյան ապրանքների համար։

Չինաստան

Պաշտոնական Չինաստանն ասում է, որ չինական ապրանքների վրա Թրամփի 10 տոկոս մաքսատուրքը Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնների լուրջ խախտում է:

«Չինաստանը չափազանց դժգոհ է դրանով և կտրականապես դեմ է», - ասել է Չինաստանի առևտրի նախարարությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Պեկինը գործ կհարուցի ԱՄՆ-ի դեմ «ապօրինի գործելակերպի» համար և հակաքայլեր կձեռնարկի՝ պաշտպանելու իր իրավունքները և շահերը:

«Առևտրային և մաքսատուրքերի պատերազմներում հաղթողներ չկան»,- ասել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչը։

Ահազանգում են նաև ամերիկյան արդյունաբերական խմբերը

Արդյունաբերողներն անհանգիստ են. հատկապես կարող է տուժել ավտոմոբիլային ոլորտը: Ավտոպահեստամասերը մի քանի անգամ անցնում են երեք սահման՝ նախքան դրանք հավաքվում են մեքենայի մեջ, և այս դեպքում, TD Economics-ի գնահատմամբ՝ ավտոմեքենայի միջին գինը ԱՄՆ-ում կարող է աճել մոտ 3000 դոլարով:

Փիթերսոնի միջազգային տնտեսագիտության ինստիտուտի հունվարի զեկույցում ասվում է, որ Կանադայի և Մեքսիկայի վրա 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելը կարագացնի գնաճը բոլոր երեք երկրում:

«Ազատ առևտրի կողմ արտադրողներ» կազմակերպությունը գտնում է, որ շատ ամերիկացի ֆերմերներ արդեն իսկ բարդ իրավիճակում են, իսկ «նոր մաքսատուրքերը միայն կվատացնեն իրավիճակը Ամերիկայի գյուղական տարածքների մեծ մասի համար»:

ԱՄՆ-ի մանրածախ առևտրի առաջնորդների ասոցիացիան, որը ներկայացնում է ավելի քան 200 խոշոր ընկերություն, ինչպիսիք են Home Depot-ը, Target-ը և Walgreens-ը, հույս է հայտնել, որ մաքսատուրքերից դեռ հնարավոր կլինի խուսափել:

Ուրբաթ օրը Դոնալդ Թրամփը ինքն է խոստովանել, որ մաքսատուրքերը կարող են «որոշ ժամանակավոր, կարճաժամկետ խափանումներ» առաջացնել արդյունաբերության մեջ:

Բացի «պատժիչ» դեր ունենալուց, տեսականորեն, երկիր ներմուծվող ապրանքների վրա բարձր հարկ դնելը նշանակում է, որ ավելի քիչ հավանական է մարդիկ գնեն դրանք, քանի որ դրանք թանկանում են:

Բարձր տուրքեր սահմանելով՝ ԱՄՆ-ը նպատակ ունի ստիպել մարդկանց ավելի էժան տեղական արտադրանք գնել, ինչը խթանելու է երկրի տնտեսությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4933 դիտում

Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների նոր փուլի անցկացմանը

Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները. թունավորման ախտանշաններ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է

Կանխվել է հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ

«ՍԱ Էջմիածինը» գալիք մրցաշրջանում կվերադառնա Սիրողական Ա լիգա

Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոսի ուղերձը

Պուտինն ու Թրամփը օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել

Այս դժվարին ժամանակներում խաղաղության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետի ուղերձը Հռոմի պապին

Նկարներով լուրջ վերլուծություններ անողները խնդիր ունեն տարրական տրամաբանության հետ. Ղազարյան

Հայտնաբերվել է 1 շաբաթ առաջ ընկերոջ հետ «BMW»-ով Դեբեդն ընկած տղամարդու դին

Հրդեհ է բռնկվել «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքում

Շնորհակալություն այցելության համար. Պուտինը հրաժեշտ է տվել Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանը 15 օր հացադուլի մեջ է եղել. նա չափազանց պարզ պահանջ ունի

Հանդիպեցի մեր սիրելի վետերաններին և շնորհավորեցի նրանց Հաղթանակի 80-ամյակի առիթով. վարչապետ. տեսանյութ

Օդերևութաբանական կանխատեսումները խիստ գաղտնագրվում էին. օդերևութաբանները՝ ռազմաճակատի անտեսանելի զինվորներ

Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել

Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 9-ին

Իրանում քննարկվել են Շիրազ քաղաքը և ՀՀ քաղաքներից մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը

Հայ վետերանները զորահանդեսը դիտել են Նիկոլ Փաշինյանի կողքին՝ նրա տաղավարից

Փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն է․ որոնողական աշխատանքները վերսկսվել են նույն ինտենսիվությամբ

Առաջիկա օրերին սպասվում են անձրև ու ամպրոպ, որոշ վայրերում՝ կարկուտ. կցրտի 4-6 աստիճանով

Ավելի մեծ ստորացում կլիներ, եթե մեր բանակի սպաներից մեկը պատվի առներ դավաճանած նախկին դաշնակցին. Իոաննիսյան

Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան

ՀՀ վարչապետը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է եղել Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի զորահանդեսին

«Պատասխանատու» մամուլը երկինք-երկիր է թնդացնում, տեղադրում եմ այս լուսանկարը. Աթանեսյան

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է պատանիների ծանրամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներին

Պապոյանն այցելել է Արարատի մարզի՝ կարկուտից տուժած բնակավայրեր, ծանոթացել կրած վնասներին. լուսանկարներ

Շուշիի հաղթանակի օրը չի նշվում հայտնի պատճառներով. ԱԳ փոխնախարար

Մենք շարունակում ենք հավատարիմ լինել խաղաղության օրակարգին և շարժվել այդ ուղղությամբ. ԱԳ փոխնախարար

Հաղթանակի 80-ամյակի զորահանդեսը Մոսկվայում եզրափակել է ավիացիոն շոուն. տեսանյութ

«Յուքոմ», «Սպայկա», «Մեծ անիվ», «Ջերմուկ». ի՞նչ ընկերություններ են առնչվում Մինասյանի փողերի լվացման վարույթին

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱԳ նախարարն ու նախարարության անձնակազմը հարգանքի տուրք են մատուցել «Հաղթանակ» զբոսայգում

Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսին

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՆԳ նախարարն ու Ոստիկանության պետը այցելել են «Հաղթանակ» զբոսայգի

«Թուրքական ավիաուղիները» վերսկսել են թռիչքները Անթալիայից դեպի Մոսկվա

Ձերբակալություն Գյումրիում. ինչի՞ համար է մեղադրվում Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը

Պապիկյանը բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել. լուսանկարներ