Երևան
12 °C
Ադրբեջանական ինքնաթիռի կործանումից (ՌԴ-ի «Պանցիր Ս-1» հակաօդային պաշտպանության համակարգով) հետո ռուս-ադրբեջանական հարաբերություններում գնալով խորացող լարվածությունը նորանոր դրսեւորումներ է ստանում:
Հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։
«Ադրբեջանը շարունակում է իր ազգային շահերը պաշտպանելու հետեւողական կուրսը եւ ցույց է տալիս, որ մտադիր չէ հանդուրժել արտաքին միջամտությունն իր ներքին գործերին՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս»,- ասել է Report.az-ը՝ հղում անելով իր «քաջատեղյակ» աղբյուրներին։
Հայտնի դարձավ նաեւ, որ Ադրբեջանը, նախագահ Իլհամ Ալիեւի որոշմամբ, նախագահի պահուստային ֆոնդից է այդ գումարը հատկացնելու Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը, որպեսզի վերջինս տեղում արտադրվող էլեկտրատեխնիկական սարքավորումներ գնի եւ ուղարկի Ուկրաինա՝ որպես մարդասիրական աջակցություն։ Ալիեւի հրամանագրում այս աջակցությունը հիմնավորվել է Ադրբեջանի ու Ուկրաինայի միջեւ բարեկամական եւ գործընկերային հարաբերություններով:
Այս՝ ռուսաստանյան դիտանկյունից «հակառուսական քայլերից» ու որոշումներից հետո Կրեմլի վերնախավից, մասնավորապես այդ երկրի ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւից դեռ արձագանք չի հնչել։ Տարօրինակ է, հո բան չի՞ պատահել։ Այս դանդաղկոտությունը բնորոշ չէ Մեդվեդեւին, քանի որ վերջինս ֆանտաստիկ օպերատիվություն է ցուցաբերում, երբ բանը հասնում է մասնավորապես ՀՀ իշխանությունների այս կամ այն որոշմանը արձագանքելուն։
Շաբաթներ առաջ, հիշեցնենք, սույն պաշտոնյան, խանդավառված իրենց կողմից բանեցվող «բութ գործիքի»՝ Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ-ին ուղղված սպառնալից, ցինիկ հայտարարություններից, մոռանալով դիվանագիտական էթիկայի ու տարրական բարեկրթության մասին, իրեն հատուկ՝ թունոտ ոճով նետել էր․ «Չեմ զարմանա, որ մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Կամ այլ տարբերակ՝ Եվրամիության հետ հայ առաջնորդների նշանադրվելու մտադրության լույսի ներքո կարելի է ուղղակիորեն դիմել ԵՄ-ին, նրանք սիրում են դրախտի թեկնածուներին օգնել փողով եւ զենքով։ Եվրամիության ուսերին է ուկրաինական հրաշալի փորձը»։
ՀՀ-ին Ադրբեջանի կողմից հարձակմամբ եւ «ուկրաինացմամբ» սպառնացած սույն պաշտոնյան, ի դեպ, ժամանակ առաջ էլ՝ մասնավորապես՝ 2023-ին՝ ԼՂ-ում տեղի ունեցած ռուս-ադրբեջանական ահաբեկչական օպերացիայի օրն էր ազատություն տվել լեզվին։
Նա, առանց հիշատակելու ՀՀ վարչապետի անունը, սոցցանցի իր էջում ճպպացրել էր․ «Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես Ձեզ համար օտար եմ, Դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի, որ պարտավոր եմ: «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործերով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց պաշտոնին։ Հետո որոշեց իր անտաղանդ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, եւ նրա կինը հանդգնորեն թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ: Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում…»։
Ինչ-որ բան հուշում է, որ ռազմավարական դաշնակից երկրի ոչ երկրորդական պաշտոնյան այսօրինակ մի՝ հաթաթայախառը գրառում էլ պետք է «ձոնի» այն երկրի ղեկավարին, որի հետ, հիշեցնենք, 2022-ին ջան-ջիգյար հարաբերությունների պայմաններում ստորագրեց դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր։
Իմիջիայլոց, շաբաթներ առաջ էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հետ է կանչել Մոսկվայում իր դեսպանին։ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ԱԳՆ էր հրավիրել Ադրբեջանի արտակարգ ու լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաեւին եւ ընդգծել «ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կառուցման կարեւորությունը ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային ոգով՝ 2022 թվականի փետրվարի 22-ին ամենաբարձր մակարդակով ստորագրված հռչակագրի հիման վրա՝ երկու պետությունների ազգային շահերից ելնելով»:
«Այս կապակցությամբ տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական լրատվամիջոցներում վերջերս մի շարք հակառուսական ուղղվածության հրապարակումների, ինչպես նաեւ Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի առնչությամբ։ Նշվել է առաջադրված մեղադրանքների բացարձակ անհիմն լինելը»,- զգուշավորությամբ ասել էր Գալուզինը։
Անցած օրերին ադրբեջանական Baku TV հեռուստաալիքը ռեպորտաժ էր հրապարակել, որում լրագրողը Բաքվում գործող «Ռուսական տուն» կազմակերպությանը մեղադրում էր մշակութային, հումանիտար գործունեության քողի տակ հակաադրբեջանական լրտեսության համար, դրանից հետո արդեն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան էր «աղերսագին թախանձում», որ Բաքուն ըմբռնում ցուցաբերի՝ «Ռուսական տան» հետ կապված հարցի վերաբերյալ դրական լուծում ակնկալելով։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցնելու Ադրբեջանի որոշմանը խիզախել է արձագանքել Կրեմլի սուրհանդակներից մեկը՝ ՌԴ Պետդումայի, այսպես ասած, «ղարաբաղասեր» եւ միաժամանակ «փաշինյանատյաց», ՀՀ-ում անցանկալի անձ համարվող Կոստանտին Զատուլինը։
«ԼՂ-ից հետո Ադրբեջանի համար Ռուսաստանի կարիքը վերացել է: Ադրբեջանի իշխանությունների իրական քաղաքականությունը բոլորովին այլ է. նրանք Թուրքիայի դաշնակիցներն են եւ իրենց շահերի հետ միասին առաջ են տանում թուրքական շահերը Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում»,- REX-ին տված հարցազրույցում մասնավորապես ասել է, ավելի ճիշտ՝ «գլխին է տվել» Զատուլինը։
Դատելով վերջինիս արձագանքից՝ ՌԴ-ն, փաստորեն, նոր-նոր է հասկացել, թե ում շահերի պաշտպանության դիրքերից էր հանդես գալիս առնվազն 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո, թե ում հետ էր հրադադարի մոնիտորինգային կենտրոն հիմնում Աղդամում (կարո՞ղ է Ադրբեջանի «մեծ եղբայր» Թուրքիայի), թե ում էր թույլ տալիս փակել Լաչինի միջանցքն ու անցակետ տեղադրել այնտեղ՝ հումանիտար ճգնաժամ հասունացնելով ԼՂ-ում, թե ում հետ էր 2023-ին «հակաահաբեկչական» օպերացիա իրականացնում իր պատասխանատվության գոտում եւ ում հեռահար նպատակը սպասարկում՝ հանցակցելով արցախահայության բռնի տեղահանությանը․․․ մինչեւ որ եկավ պահը, երբ այլեւս ստիպված էր ընդունել իր՝ «պիտանիության ժամկետի» սպառման մասին, հավաքել զորքն ու զրահը եւ «դոսվիդանիե» ասել «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանում» իր խաղաղապահ առաքելությանը։
Զատուլինի խոսքերը, որոնցում կա խոստովանություն օգտագործված, դեն շպրտված լինելու մասին, անշուշտ, կարեկցանք են հարուցում հանդեպ իր երկիրը։ Բայց սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ Հայաստանն ու ԼՂ-ն Մոսկվայի ու հատկապես Զատուլինի «արցունքներին չեն հավատում»:
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկել է «Փրկություն» ՀԿ-ի վերանորոգման աշխատանքները. լուսանկարներ
Ընդդիմության տեսակետը համընկնում է Բաքվի իշխանության կարծիքի հետ. որն է նրանց ընդհանուր շահը. տեսանյութ
Հայ-ֆրանսիական համաժողով կանցկացվի Գորիսում. Սյունիքի մարզպետը հանդիպել է դեսպան Դըկոտինյիի հետ
Թուրքիայի նախագահն ընդդիմությանը կոչ է արել «չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ»
Տեսալսողական մեդիայի կողմից Գյումրիում նախընտրական քարոզչության կարգի խախտում չի արձանագրվել. ԿԸՀ
Վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը մահացել է
Էլեկտրոնային գրատախտակներ են պետք դպրոցներին. QR-ով գրքերի աշխատանքից գոհ են աշակերտները. տեսանյութ
Արդյո՞ք համակարգը պատրաստ է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը. Ավանեսյանը պատասխանել է հարցին
Առաջիկայում Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին կտրամադրի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
Ուկրաինայի հետ հազվագյուտ հողային մետաղների շուրջ համաձայնագիրը շուտով կստորագրվի. Թրամփ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կմեկնի ԱՄՆ
Ինքն իրեն Վարդանիկ ու տավարապետ է հռչակել, բայց զարմանում ու նեղվում է, որ Վարդանիկ-ով են դիմում. Չախոյան
Մեկնարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն
Դատախազությունը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել
Աջակցություն չունեն, դրսից «տղա են բերում», դիմակներով Գյումրիում ցիրկ են անում քաղաքական դիակները. տեսանյութ
Եկել են դաշնակցականների ուղեկցությամբ, Գառնիկը ինչ գործ ունի Գյումրիում, որ եկել, կրքեր են լարում. Մինասյան
Արտակարգ դեպք Երևանում. ռեստորանի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ
Համաձայնագրի պատմական հանգրվանի տրամաբանական շարունակությունը ստորագրումն է. Միրզոյանը՝ Սիյարտոյին
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգային հարցեր են քննարկել
Ճոռո-ճոռո խոսում ես արածներիդ մասին, բա ինչի՞ մկի ասածով հրաժարական ներկայացրեցիր. Սարուխանյանը՝ Ղուկասյանին
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ. ինչ որոշումներ են կայացվել
Գոնե դաշինքի Հայաստան բառը փոխարինեին... Սաֆարյանը՝ Գյումրու թեկնածուներից մեկի և Թուրքիայի կապի մասին
Զարգացում կա, ձիերը լավ պատրաստ էին. Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում հերթական մրցաշարն է կայացել
Ինչ եղավ՝ տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է և չի նշանակում, որ լարվածություն ունենք մեր հայ ընկերների հետ. Կալաձե
Ընդունվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման ռազմավարությունը
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել
Գյումրու ընտրություններին մասնակցող 9 ուժերից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի. Սարիկ Մինասյան
Ոչ իրավաչափ է ճանաչվել Կարմիր խաչի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխությունը. ԱՆ-ն չի բողոքարկի վճիռը
Լավրով-Միրզոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել. քննարկվել է համաձայնագրի տեքստի համաձայնեցման առաջընթացը
Վտանգավոր շռայլություն կլինի հակավրացական կրքեր գեներացնելը և թույլ տալ, որ Թուրքիան ու ՌԴ-ն օգտվեն. Սաֆարյան
Լույս աշխարհ է եկել Սիրուն Մինասի 3-րդ երեխան. լուսանկար
Ջերմային այրվածքով Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 1-ամյա երեխա
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 21 հարց է ընդգրկված
Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցները՝ հավատարիմ համոզմունքներին. դեսպանն այցելել է սահմանային Արավուս
Երեք դաշնակցական, երկու ժամկետանց դերասան և մեկ հոգևորական․ այս է «փրկիչների» ծավալը․ Բաղդասարյան
ԱԱ-2026 որակավորում. Պորտուգալիայի հավաքականը կժամանի Երևան
Երկրաշարժ Հայաստանում
Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմանալ՝ ինչպես» 2-րդ բանախոսությունը. երբ և ինչպես մասնակցել
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 24-ին
Ավարտվել է ուսուցչի կողմից աշակերտուհիների նկատմամբ ոտնձգություն կատարելու վերաբերյալ գործի նախաքննությունը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT