Գյումրեցիները պահանջում են՝ կոալիցիա չկազմենք, ցավում եմ, որ իշխող ուժը մրցում է Վարդանիկի հետ. Բաբաջանյան

19/03/2025 schedule21:00

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին առաջադրված 9 քաղաքական ուժերից մեկն էլ Եվրադաշինքն է, որը քվեաթերթիկում 6-րդ համարի ներքո է:

Եվրաքվեի նախաձեռնող 3՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունները, ընտրություններին հանդես են գալիս միասնական դաշինքով և որպես քաղաքապետի թեկնածու առաջադրել են Ժուռնալիստների ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին։

484062703_10077039598991747_7835228329200688449_n.jpg (247 KB)

Եվրադաշինքն իրեն համարում է իրական այլընտրանք, համոզված են՝ անցյալն այլևս տեղ չունի Գյումրիում։ Քաղաքը այլընտրանքի, ուժեղ ձայնի ու ապագայի պահանջ ունի։

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադարձել է քարոզարշավի ընթացքին, այլ ուժերի հետ մրցակցությանը և այլ հարցերի:

Նրա հետ մեր զրույցը՝ ստորև․ 

- Պարոն Բաբաջանյան, Գյումրիում մարտի 30-ին սպասվող ընտրության համար քարոզարշավի հինգերորդ օրը լրացավ, ինչպե՞ս է ձեր քաղաքական ուժը հաղորդակցվում գյումրեցիների հետ և ներկայացնում ծրագրերը։

- Ամեն ինչ շատ դրական է անցնում։ Ինձ համար էլ անակնկալ ընդունելության ենք արժանանում, հատկապես, երբ տեսնում են դաշինքի անդամ կուսակցությունների ներկայացուցիչներին։ Օրվա ընթացքում տարբեր քարոզարշավային միջոցառումներ ենք կազմակերպում։ Պայմանավորված եղանակային փոփոխություններով՝ այս օրերին նախատեսում ենք դահլիճային ֆորմատով հանդիպումներ, հանդիպում ենք նաև երիտասարդների հետ, վաղը հանդիպում կունենանք բժիշկների հետ։ Դրանից հետո քարոզարշավը կշարունակենք քաղաքում։

- Իսկ ի՞նչ հարցեր են բարձրաձայնում գյումրեցիները հանդիպումների ժամանակ։

- Դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերը մինչև մասնակցությունը որոշում էին կայացրել, որ մեր քաղաքական ուժը չի դիտարկում կոալիցիոն տրամաբանություն, ուստի գյումրեցիների միակ պահանջը մեզնից դա է:

485209842_10094296143932759_4148043427093358064_n.jpg (116 KB)

- Ընդհանուր առմամբ որքա՞ն եք գնահատում ձեր դաշինքի շանսերն այս ընտրություններում։

- Շատ լավ եմ գնահատում, չնայած նրան, որ տեսնում եմ մանիպուլյացիաներ։ Մենք փորձում ենք հնարավորինս զերծ մնալ այդ փակուղուց, ասել ենք՝ կործանված անցյալի ու ձախողված ներկայից կա իրական այլընտրանք, և դա մենք ենք։ Դա նաև Հայաստանի հնարավորությունն է։ Պատահական չէ, որ նույն ուժերը, որոնք Եվրաքվեի նախաձեռնող սուբյեկտներն են, որոշեցին Գյումրիում մասնակցել ընտրություններին, որպեսզի ցույց տանք, որ քաղաքական ընտրությունը ՀՀ-ի համար կարևոր է նաև արտաքին քաղաքականության համատեքստում։

Քաղաք, որտեղ ՌԴ ռազմաբազան է գտնվում ու ամենառուսականն է Հայաստանում, մենք շատ լավ արդյունքներ ենք ունեցել Եվրաքվեից և հաշվարկել ենք, որ Եվրաքվեի արդյունքները բավարար են՝ ապահովելու համար լավագույն արդյունքները։ Գյումրիում մեր լավ արդյունքը բխում է ՀՀ շահերից և կարևորություն ու նշանակություն է ստանալու մեզ համար նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։

- Նշում եք, որ Գյումրին ամենառուսականն է Հայաստանում, այդ դեպքում ինչպե՞ս է գյումրեցին ընդունում այն ուժին, որը ներկայացնում է դեպի Եվրոպա գնալու ճանապարհը։

- Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր սպասելիքները Գյումրիում մի քանի անգամ գերազանցել ենք Եվրաքվեի արդյունքներով։ Հետևաբար, համարելով, որ ունենք համապատասխան սոցիալական բազա և ահռելի աջակցություն՝ տեղ ունենք նաև Գյումրիում։ Ռուսական ռազմաբազայի առկայությունից, արտագնա աշխատողների ահռելի քանակից զատ, ամեն դեպքում մարդիկ հասկացել են՝ Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցածի իրական պատճառները, թե ովքեր են մեղավորները։ Հանդիպումների միջոցով ես էլ այն եզրակացության եմ եկել, որ նոր մտածողության ու քաղաքական պատկերացումների շրջափուլ է մտնում Գյումրին։ Ուզում ենք, որ նրանք, ովքեր կիսում են մեր պատկերացումները, այս ընտրություններին մեզ հետ ճանապարհ անցնեն։

- Ինչպե՞ս եք գնահատում մնացյալ 8 ուժերի հետ մրցակցությունը Գյումրիում։

- Վարդան Ղուկասյանի հետ, հո, դու չես խոսի ծրագրերից, բովանդակությունից, առավելագույնը, որ կարող ես խոսել նրա հետ, իր արած հանցագործությունների, ապօրինությունների, հարստահարած գույքի մասին պետք է լինի։ Մենք առաջարկում ենք բովանդակային ծրագրային քննարկում։ Տարիների ընթացքում կուտակված այն խնդիրները, որոնք մեր թեկնածուն ամբողջացրել է, լուծումներ ենք տալիս ու ասում, թե ինչ միջոցներով այդ լուծումները իրականություն դարձնենք։ Շատ ցավում եմ, որ իշխող ուժը իրեն մրցակից է դիտարկում Վարդանիկին։

- Ինչո՞ւ «Ձեր Լևոնը»։

- Որոշումը եկել է Գյումրիից, որ «Ձեր Լևոնը» լինի, ժողովուրդը ընկալում է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ասում է՝ «Մեր Սարիկը», մենք ասում ենք՝ «Ձեր Լևոնը»։ Մարդ, որը տասնամյակներով եղել է գյումրեցու կողքին, իրականությունն ենք վերարտադրել մեր կարգախոսի միջոցով։ Անկախ նրանից, թե Լևոնը որքան քվե է ստացել այն ընտրություններին, որոնց մասնակցել է, երբեք չի հեռացել գյումրեցու խնդիրները բարձրաձայնելու իր կարևոր առաքելությունից։

484822875_10090344090994631_4591381943908831715_n.jpg (67 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5129 դիտում

ՀՀ-ն միշտ եղել է եվրոպական քաղաքակրթության մաս՝ կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունը և արժեքային հիմքերը

Արմավիրում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ. պարեկները կասկածներ ունեն, որ վարորդներից մեկին փոխել են

Հիբրիդային հարձակումներից եկավ հերթականը՝ մի անհայտ ռուսական ֆոնդից. Թորոսյանը՝ «London Times»-ի հոդվածի մասին

Էստոնիայում՝ Ռուսաստանի հետ սահմանին, Հիտլերի կերպարով Պուտինի պաստառն է փակցվել

Վանաձորում մեքենաներ են բախվել․ կա 11 վիրավոր

2020-ի նոյեմբերի 9-ին դժոխքում էի, ՌԴ-ում էի, ասում էի՝ գնամ ում ոտքերը ընկնեմ՝ կանգնեցվի պատերազմը. Սիմոնյան

London Times-ը հղում է անում մի հիմնադրամի, որի կայքի ուսումնասիրությամբ ՀՀ-ի մասին վերջին տարիների հոդված չկա

Ի՞նչ տեխնոլոգիա են մտածել Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերը և ինչո՞ւ. մանրամասնում է Մինասյանը. տեսանյութ

Հոդվածում հիշատակված տվյալները բացարձակապես մտացածին են. Ավանեսյանը՝ «London Times»-ի հրապարակման մասին

Պատրաստ էինք անցնելու ամբողջ ճանապարհը՝ առանց շեղվելու նպատակից. «Նոան»-ն՝ Հայաստանի չեմպիոն

«Վեստ Արմենիան» չի ներկայացել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը

Ղազարյանի և Մալյանի նամակը կարդացել եմ ու գցել աղբամանը, որովհետև իմպիչմենտի հիմք չկա. Պարսիլյան. տեսանյութ

The «London Times» կայքի ստահոդ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահներին. Բաղդասարյան

Վանաձորում բեռնատար է հրդեհվել

Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների նոր փուլի անցկացմանը

Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները. թունավորման ախտանշաններ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է

Կանխվել է հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ

«ՍԱ Էջմիածինը» գալիք մրցաշրջանում կվերադառնա Սիրողական Ա լիգա

Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոսի ուղերձը

Պուտինն ու Թրամփը օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել

Այս դժվարին ժամանակներում խաղաղության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետի ուղերձը Հռոմի պապին

Նկարներով լուրջ վերլուծություններ անողները խնդիր ունեն տարրական տրամաբանության հետ. Ղազարյան

Հայտնաբերվել է 1 շաբաթ առաջ ընկերոջ հետ «BMW»-ով Դեբեդն ընկած տղամարդու դին

Հրդեհ է բռնկվել «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքում

Շնորհակալություն այցելության համար. Պուտինը հրաժեշտ է տվել Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանը 15 օր հացադուլի մեջ է եղել. նա չափազանց պարզ պահանջ ունի

Հանդիպեցի մեր սիրելի վետերաններին և շնորհավորեցի նրանց Հաղթանակի 80-ամյակի առիթով. վարչապետ. տեսանյութ

Օդերևութաբանական կանխատեսումները խիստ գաղտնագրվում էին. օդերևութաբանները՝ ռազմաճակատի անտեսանելի զինվորներ

Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել

Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 9-ին

Իրանում քննարկվել են Շիրազ քաղաքը և ՀՀ քաղաքներից մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը

Հայ վետերանները զորահանդեսը դիտել են Նիկոլ Փաշինյանի կողքին՝ նրա տաղավարից

Փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն է․ որոնողական աշխատանքները վերսկսվել են նույն ինտենսիվությամբ

Առաջիկա օրերին սպասվում են անձրև ու ամպրոպ, որոշ վայրերում՝ կարկուտ. կցրտի 4-6 աստիճանով

Ավելի մեծ ստորացում կլիներ, եթե մեր բանակի սպաներից մեկը պատվի առներ դավաճանած նախկին դաշնակցին. Իոաննիսյան

Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան

ՀՀ վարչապետը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է եղել Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի զորահանդեսին

«Պատասխանատու» մամուլը երկինք-երկիր է թնդացնում, տեղադրում եմ այս լուսանկարը. Աթանեսյան