Հերիք է սորտավորեք համազգային աղետն ու դժբախտությունը, «ավելի քիչ տուժած» ու «շատ տուժած» ներմուծեք. Մկրտչյան

13/04/2025 schedule16:15

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԼՂ-ից տեղահանված քաղաքացիների կազմակերպած հանրահավաքին ու դրանից հետո հնչող հայտարարություններին, թե ԼՂ-ից տեղահանվածների նկատմամբ ատելության խոսք է հնչում:

«Ա՜յ համազգային դժբախտությունը սորտավորող շողոքորթ, երեսպաշտ, կեղծ ու ողորմելի սուտակասպասներ`

Էդ որ ջանասիրաբար տարածում եք, թե բա.

«Արցախցիների հանդեպ ատելության խոսք է հնչում», «Սեպ են խրում տեղացիների և արցախցիների միջև»,

Դուք չե՞ք պատկերացնում, որ բոլորը չեն, որ ձեր նման մենակ հայերենի տառերը գիտեն (էն էլ կիսատ-պռատ) ու տերերի հրամանները կատարելու ձևերը...

Մարդիկ կան, որոնք ունեն նաև դատողություն ու այլոց ճշմարտությունը տեղ հասցնելու հասարակ շնորհ.

Եվ ուրեմն`

Սրանք տարածված միֆեր են, որոնք օգտագործվում են կոնկրետ քաղաքական շրջանակների կողմից կոնկրետ քաղաքական նպատակներով.

Հայաստանցիները արցախցիներին ընդունել են գրկաբաց ու ամենայն գորովանքով են վերաբերվում մինչ օրս.

Եթե այդպես չլիներ, ուղղակի այդպես չէր լինի...

Խոսքս հասարակ ազգաբնակչության մասին է, ովքեր, այո, տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում` էթնիկ զտման դաժան ու կուլմինացիոն ակտով...

Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքից (ներառյալ ու գլխավորապես երեք պատերազմները) տուժել են նաև Արմավիրի, Արտաշատի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի և Երեւանի հայերը...

Տուժել են մարդկային ռեսուրսներով`կորցնելով իրենց անգին զավակներին, ամուսիններին, եղբայրներին կամ նրանց`հաշմանդամության ամենատարբեր կարգերի ձեռքբերմամբ, տուժել են հարկադիր արտագաղթի ճամփան բռնելով, տուժել են մնալով իրենց երկրում, բայց հաց հանապազօրյան ու վաստակն ամենօրյա եղել է մաքառում ու գոյատևման կռիվ...

Տուժել ենք բոլորս... կորցրել ենք բոլորս...

Այն, ինչ եղավ` համազգային ողբերգություն էր...

Ու հիմա, երբ համազգային ողբերգությունը փորձում են սորտավորել, հենց իրենք են շարժում ներազգային ատելության, թշնամանքի, ցասման ու անարդարության ծանր քարը..

Ու թե քանի հոգի կմնա էդ քարի տակ`իրենց դա բոլորովին չի հետաքրքրում...

Կարեւորը քաղաքական դիվիդենտների փտած զամբյուղիկները լցնեն...

Հարգելի արցախահայեր`

Այն, ինչ եղել է`համազգային ողբերգություն է. այդ ողբերգությունը միայն ձերը չէ ու միայն մերը չէ, բոլորինն է...

Երբ որոշ քաղաքական շրջանակներ ձեզ դիրքավորում են որպես գերակա տուժողներ ու ասում, որ դուք պիտի ագրեսիվ պահանջներով հանդես գաք, նրանք ձեզ նետում են մյուս տուժողների ուղիղ նշանառության տակ, հետո փիառվում, հավաքում իրենց դիվիդենտները, լցնում իրենց մեդիաները, ապա թողնում ձեզ մենակ ձեր խնդիրների ու արդեն նաեւ ձեր հանդեպ ձեւավորված վերաբերմունքի հետ` իրենց վտանգավոր, ֆալշ, աղմկոտ քարոզչության պատճառով։

Խոհեմ եղե՛ք, զգոն եղե՛ք, ողջամիտ եղե՛ք ...

Երբ ղարաբաղյան կլանի մեծամեծերը իրենց մանկլավիկների ձեռամբ ձեզ ուղղորդում են Հայաստանի հասարակ ժողովրդի կամ Հայաստանի ընտրված կառավարության դեմ, շրջվեք ու ասեք, որ որոշել եք այսօր գիշերել իրենց ջոջերին պատկանող հյուրանոցային համալիրներում, առանձնատներում, բիզնես-օբյեկտներում որպես ՏՈՒԺԱԾՆԵՐ... կամ որոշել եք իրենց ջոջերին ներկայացնել իքս ու իգրեկ սոցիալական ժամանակավոր պահանջներ, որպես տուժածներ...

Կտեսնեք, թե ինչպես են ակնթարթորեն սումբլիմվում տուժածների կեղծ իրավապաշտպանները...

Թե չէ երբ դուք թույլ եք տալիս, որ ձեզ դիրքավորեն որպես ագրեսիվ, պահանջատեր արցախցիների` շուրջ 3- 4 տարի տուն ու տեղ կորցրած, 30 եւ ավել տարիներ էլի տուն ու տեղ կորցրած ու մինչ օրս տնակներում ապրող շիրակցիները լցվում են ցասումով...

Տուն ու տեղ չունեցող 30+ տարիքի չամուսնացած հայ տղաներն ու աղջիկները, ովքեր սոցիալական պայմաններից ելնելով չեն կարողանում ընտանիքներ կազմել ու արցախցիներ չեն, բայց սիրում են իրենց հողն ու ջուրը ու չեն արտագաղթում, լցվում են ցասումով...

Արցախի հողի վրա բոլոր ժամանակներում ընկած «հայաստանցի» տղերքի հարազատները, ովքեր նաեւ սոցիալական սուղ կարիքների մեջ են  ու իրենք բավականին շատ են, լցվում են ցասումով...

Ցասումով են լցվում զինհաշմանդամները, ովքեր դեռ մի ֆունկցիոնալ պրոթեզի հարց չեն կարողացել լուծել, բայց «հայաստանցի» են ...

Ցասումով են լցվում դրսում, կարոտը սրտներում ապրողները, ովքեր լքել են Հայաստանը, ոչ թե որ ավելի լավ ապրեն, այլ որ ընդամենը կարողանան կերակրել իրենց ծնողներին ու երեխաներին ... տարրական է հնչում ու կա` կերակրել...

Ցասումով է լցվում ամեն մի «հայաստանցի», ով չի կարողանում հենց այսօր ու հենց հիմա հոգալ իր տարրական կարիքները (բժշկական, կենցաղային), որովհետեւ երկիրը զարգացնելու ու սոցիալական պետություն ստեղծելու փոխարեն Ղարաբաղյան կլանը երկիրը վերածել է հպարտ մուրացիկների կայանի, ինքն էլ հարստացել, որ սերնդեսերունդ անհոգ ապրի ու արմատակալի...

Ցասումով են լցվում բոլոր այն ծնողները, ովքեր չեն կարողանում իրենց երեխաների համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ վաղը գոնե իրենցից լավ ապրեն, ու բոլոր այն տարեցները, ովքեր ափսոսում են,որ իրենց երիտասարդ սերունդը նորանկախ Հայաստանում ավելի դժվար կյանք տեսավ,քան իրենցն էր...

Թույլ մի տվեք,որ միլիոնատեր ստահակներն ու իրենց շահառուները ձեզ `հասարակ արցախցիներիդ վրա կենտրոնացնեն հասարակ ժողովրդի ցասումը,երբ ցասման հասցեատերերը հենց իրենք են...

Հերիք է սորտավորեք համազգային աղետն ու դժբախտությունը...

Հերիք է «ավելի քիչ տուժած» ու «ավելի շատ տուժած» դիլեման ներմուծեք, ձեր ագրեսիվ քարոզչական հնարքներով հենց ինքներդ թիրախավորելով արցախցիներին.

Հերիք է բոռաք, թե Արցախը Հայաստանի դարպասն էր, «հայաստանցիները» հանձնեցին.

Արցախը չենք հանձնել, կորցրել ենք անհավասար կռվում` բոլոր մարտի դաշտերում (ռազմական թե դիվանագիտական ) ու էդ անհավանական անհավասար պայմանները ստեղծել եք հենց դուք, Հայաստանի Հանրապետությունն էլ աշխարհի բոլոր հայերի առաջ բաց մնացած միակ դարպասն է, որը միջազգայնորեն ճանաչված է, ու մեր վերջին հենման կետն է.

Արցախի մասին ձեր կեղծ հորջորջանքներով դուք չեք կարող նաեւ էդ դարպասը վտանգի տակ դնել, ու մեզ զրկել մեր վերջին հենման կետից...

Միով բանիվ`սորտավորեք ձեր կեղտոտ, արյունոտ, «հարամ» տարադրամները, ու հանգիստ թողեք հայության ԲՈԼՈՐ ՏՈՒԺԱԾ հատվածներին...

Չկա արցախցի, հայաստանցի, սփյուռքահայ.

Կան տուժած հայ մարդիկ, որոնք պիտի համատեղ չվնասեն Հայաստանի Հանրապետության արտաքին, պետական, ռազմական, ռազմավարական շահերին եւ չխռովեն Հայաստանի Հանրապետության չափազանց անկայուն ներքին անդորրը...

Մնացածը լուծելի է»,- գրել է Մկրտչյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1197 դիտում

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում

Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը

Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից

Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ

Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը

«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը

Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը

5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ

Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը

Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը

Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել

Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները

Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի