Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին:
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Նարեկ Մկրտչյանին՝ նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա գլխավորությամբ ոլորտում վերջին 4 տարիներին տեղի են ունեցել էական բարեփոխումներ, որոնց զգալի մասը գտնվում է իրագործման փուլում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բոլոր ուղղություններով բարեփոխումներն ունեն սկզբունքային նշանակություն: «Համոզված եմ, որ մենք դրանք կշարունակենք: Տեղյակ եք, որ պարոն Մկրտչյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ինչը նույնպես կարևոր առաքելություն է՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերությունը, որը հաստատվել է այս տարի, ինչպես նաև օգոստոսի 8-ի հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև հաստատված հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակը»,- ասել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով Նարեկ Մկրտչյանին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել դեսպանի պաշտոնում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արսեն Թորոսյանը քաղաքական թիմի արդեն ամենափորձառու ներկայացուցիչներից է և համոզմունք հայտնել, որ աշխատանքի և սոցիալական ոլորտում բարեփոխումների ընթացքը կշարունակվի: «Իհարկե, համոզված եմ, որ պարոն Թորոսյանը նոր գաղափարներ և նոր էներգիա կհաղորդի նախարարության աշխատանքներին, որովհետև աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտը շատ կարևոր է: Ընդհանրապես նախարարության անունն արդեն ամբողջությամբ արտահայտում է այն հայեցակարգը, որը մենք ունենք և որն իրականացնում ենք, որովհետև մարդու սոցիալական վիճակն ուղիղ կապված է աշխատանքի հետ: Ուզում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պայմանական կրթական կոմպոնենտին, որովհետև մենք շատ ծրագրեր ունենք, որոնց առանցքում մարդկանց վերապատրաստումն է, վերամասնագիտացումը, մասնագիտական հմտությունների և կարողությունների հետագա զարգացումը»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ ունենք նաև սոցիալական հատուկ խմբեր, որոնց վերաբերյալ քաղաքականություններն ունեն առանձնահատկություններ:
«Մեր խնդիրը ի՞նչն է, որ որևէ մարդ, և դա ժողովրդավարության ու ազատության ամենակարևոր սկզբունքն է, ցանկացած մարդ, ցանկացած քաղաքացի իր կյանքում հնարավորինս անկախ լինի, այսինքն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում մեր ռազմավարությունը մարդուն հնարավորինս անկախ, հնարավորինս ինքնուրույն, հնարավորինս ազատ դարձնելն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Հայաստանի Հանրապետության համար մարտահրավերներով լի կարևոր մի ժամանակահատվածում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում պետությանը ծառայելու հնարավորության համար։ «Մենք այդ ժամանակահատվածում մեր գործընկերների հետ Ձեր առաջնորդությամբ և Կառավարության մյուս գերատեսչությունների, Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ կարողացել ենք ոչ միայն պատվով հաղթահարել այդ ժամանակահատվածի մեր հիմնական մարտահրավերները, այլ նաև մի շարք բարեփոխումներ իրականացնել: Էական փոփոխություններ են տեղի ունեցել: Վստահ եմ, որ պարոն Թորոսյանը հաջողությամբ կշարունակի բոլոր ծրագրերը: Նաև հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և Կառավարության մեր մյուս գործընկերներին, որոնց հետ սերտ համագործակցությամբ կարողացել ենք նաև Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերն արդյունավետ իրականացնել, հիմա մտել ենք ավելի առանցքային փուլ՝ երկարաժամկետ կտրվածքով նրանց ներառումն ապահովելու համար»,- ասել է Նարեկ Մկրտչյանը: Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում անելու է ամեն ինչ՝ երկկողմ համագործակցությունն է՛լ ավելի խորացնելու նպատակով:

Իր հերթին Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ առաջիկայում փորձելու են լավարկել բոլոր ծրագրերն ու նախաձեռնել նոր բարեփոխումներ: «Այս ոլորտն ինձ համար բնականորեն հոգեհարազատ է եղել, և ես հաճախ նաև քննարկումներ եմ ունեցել այնպիսի փաստաթղթերի վերաբերյալ, որ Կառավարությունն է ընդունում: Կարծել եմ, որ կարող եմ ինչ-որ ձևով օգտակար լինել, և դրանցից շատերը, ըստ էության, ինձ գոնե հիմնական մասերով արդեն ծանոթ են։ Իհարկե, բոլոր բարեփոխումները շարունակելու ենք, և, պարո՛ն վարչապետ, Ձեր առաջնորդությամբ, փոխվարչապետների, մյուս գործընկերների հետ համագործակցությամբ»,- նշել է Արսեն Թորոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այսօրվա նիստը նույնպես տևեց ավելի քան 5 ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Դեկտեմբերի 18-ին մեր տեղը պետք է լինի Սուրբ Էջմիածնում՝ որպես այս տան իրական զավակներ ու տերեր. Բաբաջանյան
ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին
Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
ՀՀ պաշտպանության նախարարությունը և Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համաժողով են կազմակերպել
Ժողովրդին շոկային բացահայտումներ են սպասվում. շատ ժամանակ չի մնացել, Գարեգին Բ-ն գնալու է. Տեր Թադե. տեսանյութ
Առաջարկում եմ կրկին կարդալ պոեմը. գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան
Լիլիթ Մակունցը կմեկնի արձակուրդ
Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդը միանում է տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին
Պուտինը կանչել է խոսելու, սրանք միանգամից «հանվել պառկել են». նախկին նախագահները ՌԴ-ի «հաճախորդն» են
Տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրվարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում
Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ. ինչ է քննարկվել
Երևանում ավտոմեքենա է այրվել
Հունվարի 1-ից մոտ 1 մլն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն. 10 կարևոր փաստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի խաչմերուկներից մեկում
Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել
Որոշ տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ
ՀՀ նախագահն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին
ՖԻԴԵ-ն 17-ամյա հայ շախմատիստին միջազգային վարպետի կոչում է շնորհել
Գևորգ Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ինձանից. Նազիկ Ավդալյան
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
GERMED. հարթակ, որը մատչելի և հուսալի կապ է ապահովում հայ բուժառուի և գերմանացի բժշկի միջև. տեսանյութ
Սուրեն Պապիկյանի հրամանով՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը մարտական դրոշ է հանձնվել
Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված
Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը
ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ
Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. եպիսկոպոսներ
Ծեծկռտուք հետախուզման մեջ գտնվող «Դոն Պիպոյի» մասնակցությամբ. տեսանյութ
Վարչապետը նոր նշանակում է արել
Կայացել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը. փաստաթղթեր են ստորագրվել
Մարտունի քաղաքի գազալցակայանը տուգանվել է
«Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել
Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը
Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ
Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT