Երևան
12 °C
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում Իրանի ազգային գրադարանում և արխիվում հանդիսավորությամբ բացվել է Հայկական անկյուն, որտեղ ցուցադրվելու են Հայաստանի պատմության և մշակույթի մասին շուրջ 60 անուն գրքեր: ԿԳՄՍ նախարարությունն արդեն փոխանցել է 15 անուն գիրք: Մի շարք գրքեր Հայկական անկյանը նվիրաբերել են նաև ՀՀ պատվիրակության անդամները:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանին, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Բրյուսովի պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, պատվիրակության այլ անդամներ:
«Իրանում այդ առաքելությունը ստանձնել է Իրանի ազգային գրադարանը և արխիվը, իսկ Հայաստանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը և Հայաստանի ազգային գրադարանը։ Մատենադարանը, լինելով հայկական և օտարալեզու հազարավոր ձեռագրերի ու հնատիպ գրքերի պահոց, համարվում է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային քաղաքակրթության անգնահատելի կենտրոն։ Հայաստանի ազգային գրադարանը՝ իր հսկայական գրքային հավաքածուով, կարևոր դեր ունի հայ ժողովրդի գիտական ու գրական հարստության պահպանման և հանրայնացման գործում»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։
Միջոցառման շրջանակում ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և ԻԻՀ ազգային գրադարանի ու արխիվի կազմակերպության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ու ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանին։
Հուշագիրը նոր հնարավորություններ է ստեղծելու հայերեն և պարսկերեն հին ձեռագրերի համատեղ ցուցադրությունների կազմակերպման, ինչպես նաև գիտահետազոտական ծրագրերի իրականացման համար: Արա Խզմալյանը, անդրադառնալով կազմակերպության հետ արդեն իսկ ձևավորված հաջող համագործակցությանը, տեղեկացրել է՝ Մատենադարանը գրադարանից մի քանի տասնյակ հատոր ցուցակներ է ստացել, և դեսպանության միջոցով նաև Մատենադարանն է պարբերաբար ուղարկել իրանագիտական և հայագիտական բնույթի նյութեր:
«Առհասարակ շատ դժվար է պատկերացնել հայագիտությունը առանց իրանագիտության: Այս հուշագիրը մեծ հեռանկարներ է բացում թե՛ գրավոր ժառանգության համատեղ ուսումնասիրման, թե՛ ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտներում»,- ընդգծել է Արա Խզմալյանը:
ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Իրանի ազգային գրադարանների համագործակցության խորացմանը։ Հատուկ շեշտվել է 2025 թ. օգոստոսի 19-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի նշանակությունը, որի շրջանակում նախատեսվում են մասնագիտական փորձի փոխանակում, համատեղ նախագծեր և նոր նախաձեռնություններ։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև գրադարանային համակարգի մասնագետների վերապատրաստման և մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորությունները:
Անդրադառնալով թարգմանական ծրագրերին՝ ԿԳՄՍ նախարարն ու ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավարը կարևորել են հայերենից պարսկերեն և պարսկերենից հայերեն գրականության թարգմանությունն ու հանրահռչակումը։
Հանդիպումը եզրափակվել է կողմերի պատրաստակամությամբ՝ շարունակելու մշակութային համագործակցությունը և միասին աշխատելու նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի
Հրազդանում մեքենաներ են բախվել
Իրանի իշխանությունները պետք են վերանայեն իրենց վարքագիծը, արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան. Փեզեշքիան
Կիևի ջրամատակարարումն անջատված է․ որևէ շրջանում ջուր չկա
Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է. որտեղ է եղել աղջիկը
Խորհրդարանը հյուրընկալել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությանը․ տեսանյութ
Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 49-ի
Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը
ԱՄՆ կառավարության աշխատանքը կրկին մասնակիորեն կասեցվել է
Փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին մերկասառույց կլինի
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4, Արարատյան դաշտում և նախալեռներում ՝ 6-8 աստիճանով․ ձյուն ու բուք կլինի
ՔՊԿ վերահսկող հանձնաժողովի նիստում կարգապահական բնույթի հարցեր են քննարկվել
Տեր Արարատ քահանա Օրդոյանը նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում
Իրանի սահմանի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ
Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ հասնելն արդեն իսկ պատմական արդյունք է․ հետևենք մեր թիմի խաղին․ Անդրեասյան
Սպիտակի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան․ աղջիկը ծնվել է 4100 գրամ քաշով
Վահագնի գյուղում տուն է այրվել
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումը, պահեստազորի պատրաստությունը ամենակարևոր նպատակներից մեկն է
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2025-ի աշխատանքը․ հանձնարարականներ են տրվել
Բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Մերսեդես»-ը․ կան վիրավորներ
Վարդենյաց լեռնանցքում բուք է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը․ դուրս է եկել դպրոցից և տուն չի վերադարձել
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռ, 595 մլրդ 817 մլն դրամի հայցապահանջ․ ամփոփոփում
Այսպիսին էր մեր պարահրապարակը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևանում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
ԲՏԱ նախարարը և AI call centre-ի ներկայացուցիչները քննարկել են ԱԲ-հիմքով Զանգերի և Չաթ կենտրոնի նախագծերը
Մահացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան
Իրանը պատրաստ է միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ․ Արաղչին խոսել է պայմանների մասին
Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին
Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է․ Հովհաննիսյանը նախագահել է խորհրդի Համակարգման հատվածը
Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն հետևել են փրկարար ջոկատների ցուցադրական վարժանքին․ տեսանյութ
Սրանք եթե եկան իշխանության, մեզնից միայն խլելու են. ուզում են, որ պատերազմ լինի. Ստեփանյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT