Երևան
12 °C
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում. դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։
«Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանը, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն:
Հիշեցնենք, որ վերոնշյալ տարածքի վերաբերյալ քաղաքացիական գործի շրջանակում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը:
Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում: 2023 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ մշակույթի նախկին նախարարի վերաբերյալ մասն անջատվել ու հանձնվել էր Հակակոռուպցիոն դատարան:
Հակակոռուպցիոն քրեական դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ի վճռով՝ Հասմիկ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու համար և դատապարտվել 4 տարի 6 ամիս ազատազրկման. դատական ակտն այսօր մտել է օրինական ուժի մեջ: Հակակոռուպցիոն քրեական դատարանի վերոնշյալ վճռով՝ մեղադրյալ Հասմիկ Պողոսյանն ազատվել է պատժից. կիրառվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խորհրդարանը հյուրընկալել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությանը․ տեսանյութ
Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 49-ի
Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը
ԱՄՆ կառավարության աշխատանքը կրկին մասնակիորեն կասեցվել է
Փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին մերկասառույց կլինի
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4, Արարատյան դաշտում և նախալեռներում ՝ 6-8 աստիճանով․ ձյուն ու բուք կլինի
ՔՊԿ վերահսկող հանձնաժողովի նիստում կարգապահական բնույթի հարցեր են քննարկվել
Տեր Արարատ քահանա Օրդոյանը նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում
Իրանի սահմանի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ
Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ հասնելն արդեն իսկ պատմական արդյունք է․ հետևենք մեր թիմի խաղին․ Անդրեասյան
Սպիտակի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան․ աղջիկը ծնվել է 4100 գրամ քաշով
Վահագնի գյուղում տուն է այրվել
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումը, պահեստազորի պատրաստությունը ամենակարևոր նպատակներից մեկն է
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2025-ի աշխատանքը․ հանձնարարականներ են տրվել
Բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Մերսեդես»-ը․ կան վիրավորներ
Վարդենյաց լեռնանցքում բուք է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը․ դուրս է եկել դպրոցից և տուն չի վերադարձել
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռ, 595 մլրդ 817 մլն դրամի հայցապահանջ․ ամփոփոփում
Այսպիսին էր մեր պարահրապարակը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևանում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
ԲՏԱ նախարարը և AI call centre-ի ներկայացուցիչները քննարկել են ԱԲ-հիմքով Զանգերի և Չաթ կենտրոնի նախագծերը
Մահացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան
Իրանը պատրաստ է միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ․ Արաղչին խոսել է պայմանների մասին
Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին
Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է․ Հովհաննիսյանը նախագահել է խորհրդի Համակարգման հատվածը
Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն հետևել են փրկարար ջոկատների ցուցադրական վարժանքին․ տեսանյութ
Սրանք եթե եկան իշխանության, մեզնից միայն խլելու են. ուզում են, որ պատերազմ լինի. Ստեփանյան. տեսանյութ
Նոր կադրեր՝ «Վարչաբենդ»-ի համերգից
Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը
2-րդ նախագահ աշխատած ՌՔ-ն խոսում է եկեղեցուց, խոսում է բարոյականությունից․ լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ․ Միրզոյան
Մեկնարկել է «Վարչաբենդ»-ի առաջին համերգը․ հարվածային գործիքների մոտ Նիկոլ Փաշինյանն է. տեսանյութ
TRIPP-ի խափանումը պատերազմի մեկնարկն է. Քոչարյանը թող ասի՝ որ պետությանն է պատերազմ հայտարարում. տեսանյութ
Աշխատանքային խումբ է ձևավորվել՝ ՀՀ ողջ տարածքում 110/35 կՎ բարձր լարման 322 ենթակայանում ստուգումների համար
Առողջության համընդհանուր ապահովագրությունը մեր ամենամասշտաբային սոցիալական բարեփոխումներից մեկն է․ Ղազարյան
Գարեգին Բ-ի եղբոր կալանքը երկարաձգվել է
Հրապարակում եմ ԶՈՒ-ում հոգևոր ծառայության կազմակերպման վերաբերյալ հրամանը․ Պապիկյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT