Երևան
12 °C
Օրակարգային նախավերջին 19-րդ հարցը՝ սկզբում: Այս դասավորությամբ է այսօր մեկնարկել Գյումրու ավագանու նիստը: Վարդան Ղուկասյանի հեղինակած նախագիծը, որն ըստ էության ՀՀ կառավարությանը դատի տալու մասին է, բուռն քննարկումների և փոխադարձ ակնարկների պատճառ է դարձել:
Վարդան Ղուկասյանը գտել է, որ անհրաժեշտ է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնել՝ վիճարկելու ՀՀ 2024 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետը Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Իրականացման համար փաստաբանական խումբ է պետք, խմբին վճարելու համար էլ՝ համայնքի բյուջեից 6 միլիոն դրամ:
Ըստ Վարդան Ղուկասյանի՝ Գյումրուց հավաքագրվում է 85 միլիարդ դրամ, սակայն շատ քիչ մասհանում արվում՝ ընդամենը 4 մլրդ դրամ։
Ղուկասյանն ասաց՝ Գյումրիում Կառավարության կողմից իրականացվող աշխատանք չկա՝ բացի ասֆալտապատումից:

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընդգծեց՝ 2018-ից սկսած մինչ օրս ամենատարբեր ծրագրերի իրականացման համար Գյումրիում 77.1 միլիարդ դրամի ներդրում է արել ՀՀ կառավարությունը, ազդեցությունն իր վրա անձամբ գյումրեցին զգում է:
«Ես ցավում եմ, որ 70 միլիարդ դրամ է ներդրված Գյումրի քաղաքի զարգացմանը, և էդ 70 միլիարդից մեկ աշխատատեղ չի ավելացել, մի բնակարան չի կառուցվել: Կողմնակից եմ, որ գումարները բերում են, բերում են, որ երկիրը գցեն այլ երկրների ազդեցության տակ․ դա էլ հատուկ քաղաքականություն է»,- ասաց Ղուկասյանը։
Բացի ՀԿԿ-ից՝ ոչ մի խմբակցություն կողմ չէր Ղուկասյանի նախագծի քննարկմանը: Ըստ աշխատակազմի քարտուղարի՝ հավանաբար խմբակցությունները ներքին համոզմունք չունեն, դրա համար էլ ուզում են մեկ անգամ ևս վերանայել նախագիծը:

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանն ասաց՝ ֆիքսենք, որ դատի եք տալիս Կառավարությանը:
«Դուք նման բան չէիք կարող անել նախկինում և այսչափ գումար պահանջել, որովհետև նախկինում ՀՀ բյուջեն 2 անգամ պակաս էր: Մի պահ պատկերացնենք հակառակը, որ ՀՀ կառավարությունը դատի է տալիս Գյումրու համայնքապետարանին: Պատկերացնում եմ, թե հակառակ կողմից ինչ էմոցիաներ կլինեին, ինչ ճնշումների, սահմանափակումների մասին կխոսեիք: Բայց կեցցե ազատ ու անկախ Հայաստանը, շատ լավ է, որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, և դուք նման լիազորություն ունեք: Բայց այս կերպ Դուք խոչընդոտում եք Կառավարություն-համայնք աշխատանքը և խանգարում եք Գյումրու զարգացմանը»,- ասաց Հարությունյանը:

«Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանն ասաց՝ հրավիրեք Հրանտ Բագրատյանին ու իր խմբին, որ համատեղ քննարկում կայանա: Վարդան Ղուկասյանը համաձայնեց, հարցը հանեց օրակարգից՝ ընդգծելով, թե ինքը միանձնյա էլ կարող է դիմել ՍԴ, ուղղակի ուզում է, որ ավագանու ընդդիմադիր խմբակցություններն էլ այդ հարցում մասնակցություն ունենան:

«Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը նկատեց՝ քաղաքապետն անձամբ ասաց, որ ունի մանդատ և իրավազոր է անձամբ դիմել ՍԴ:
«Ամեն դեպքում պետք է առաջարկենք, որ օգտվեք այդ մանդատից, որովհետև իրավական առումով, անկեղծ ասած, ավագանին այնքան էլ տեղեկացված չէ, ժամանակ էլ չի եղել հետազոտելու: Դուք ասացիք, որ կուզեիք տեսնել խմբակցությունների տրամադրվածությունները, մենք, անկախ ամեն ինչից, որ հայտ էինք ներկայացրել քաղաքի կառավարման ղեկը վերցնելու, բոլորս, բնականաբար, ունեինք քաղաքի զարգացման մեր տեսլականը, և սա Ձեր քարոզարշավի թեզերից մեկն է»,- ասաց Գասպարյանը:

Սահմանադրական դատարանը փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
ՀԷՑ-ը մի քանի լրատվամիջոցի ընտրության օրվան առնչվող հրապարակված տեղեկատվության հերքման պահանջ է ներկայացրել
Իսրայելը ճանաչեց իմ տատիկ-պապիկների ցեղասպանությունը․ ամենասարսափելին, որ կարող էին անել մեր ժողովրդի համար
Աննա Վարդապետյանը ընդունել է Լատվիայի դատախազ Արմինս Մեյստերսի գլխավորած պատվիրակությանը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
Աշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացել
Առկա է փոխգործակցության մեծ ներուժ․ վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին
Ընդդիմադիրների դիմումները հեռանկար չունեն, որոշումը կայացնելու է ՍԴ-ն․ սա իրավական գործընթաց է․ Գրիգորյան
Մեզ ընտրողների 40 տոկոսը ցանկանում է, որ մանդատը չվերցնենք, 60 տոկոսը ասում է՝ վերցրեք․ Կարապետյան
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հերթական հողամասը. վարչապետ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին՝ IDBank-ի 35-ամյակի առթիվ
Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին
Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը
Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ
Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT