Երևան
12 °C
Ուղիղ արի, շներից էլ չվախենաս, փոքր կրպակի նման բան կա, հասար՝ կանգնի:
Գյումրու Բուլվարային թաղամասում է ապրում գյումրեցի Համբարձումը: Բացատրում է տան և իր արվեստանոցի տեղը: Մեծաթիվ թափառող շների ուղեկցությամբ բարեհաջող հասնում, կանգնում եմ արվեստանոցի շեմին:

Ներսում մանր ու մեծ բազմաթիվ գործիքներ, նյութեր ու ամենատարբեր առարկաներ են: Բեգոյանը դրանցից յուրաքանչյուրի տեղն անգիր գիտի, փակ աչքերով անգամ պետք եղած պահին կգտնի:



Երկաթե քանդակների հայտնի վարպետ-գյումրեցու աշխատասեղանին պատրաստի աշխատանքներ էլ կան, նոր սարքվելիքներ էլ: Դասախոս է նաև Համբարձում Բեգոյանը, մասնագիտությամբ՝ դեկորատիվ կիրառական արվեստի նկարիչ:




Ինչպե՞ս երկաթը դարձավ Համբարձումի ընկերն ու ուղեկիցը
Արվեստագետն ասում է՝ դեռ մանկապարտեզից արդեն պարզ էր՝ ծեփելը, քանդակելը, տարբեր նյութերից առարկաներ ստանալը իր գործն էր: Դպրոցական տարիներից արդեն մետաղն առավելապես սկսեց հետաքրքրել նրան, փնտրեց, սկսեց ուումնասիրել մշակման տեխնիկան:
«Շրջապատը մեծ նշանակություն ունի: Ես ինձանից 2 տարի մեծ ընկերներ ունեի, որոնք ուսումնարանում էին, երկաթի հետ կապված աշխատանքները, տարբեր բաներ էին սարքում: Ես իրանց նայելով, փորձելով, ոնց որ ասած՝ վարակվելով, հիվանդանալով էդ գործի մեջ մտա: Ու շատ, անսահման շատ սիրեցի մետաղական աշխարհը:
Էդ մարդիկ, որոնց միջոցով ես էս աշխարհը մտա, իրանք թողեցին, ես ավելի խորացա»:
Դպրոցական տարիներին Համբարձումը տարբեր առարկաներ ու իրեր է սարքել, խորհրդային միության տարիներին հայտնի և բոլոր տներում առկա «չիգանկաներ»:

Ահագին մեծ էի, որ ուսանող դարձա. ընկերոջս տնեցիք ասում էին՝ ինչ արվեստ, ամուսնացեք, ընտանիք ունեցեք
Համբարձումը որքան էլ ձգտել, սակայն միանգամից չէ, որ կարողացել է դառնալ ուսանող: Սկզբում Գյումրու գեղարվեստի ուսումնարանում է սովորել, այնուհետև մեծ դժվարությամբ 27 տարեկանում ընդունվել Երևանի գեղարվեստի ինստիտուտը:
«27 տարեկանում եմ դարձել ուսանող, էդքան պայքարել եմ: Ժամանակին էդքան հեշտ չէր ընդունվել, սովորելը, պայքար էր ու բավական բարդ էր: Բայց մենակ դուրսը չէր էդ պայքարը, տունն էլ էր: Ընկերոջս հետ միասին էինք փորձում ընդունվել: Մի օր իրանց տուն գնացինք, ծնողները ասին՝ էս ինչ բան է, ընտանիք կազմեք, ինչ եք ընկել արվեստի հետևից: Ու ես հասկացա, ոը ընկերս խնդիր ունի: Բայց, փառք Աստծո, էդ հարցում ծնողներս կողքիս էին կանգնած միշտ, ու ես կարողացա առաջ քայել»:
Իր ձգտումներին նաև կինն ու ընտանիքը չխանգարեցին: Համբարձումը կարողացավ քայլել այն ճամփեքով, որոնց մասին երազել, ձգտել ու հասել է:
Մետաղը, քարերն ու գունավոր ապակին արդեն կես դարից ավելի նրա անբաժան ուղեկիցներն են:

Հիմնականում դեկորատիվ անիմալիստական քանդակներ, ազատ ոճի, աբստրակտ ստեղծագործություններով է հայտնի գյումրեցի արվեստագետը: Իր արվեստանոցում դրանք բազմաթիվ են: Պատրաստի ու կիսատ աշխատանքներ կողք կողքի: Երկուսն էլ հավասար ուժ են տալիս: Ասում է՝ արվեստանոցն իր հոգու տունն է, իր մտքի ու երևակայության օրորոցը:
Իմ աշխատանքները ծնվում են. գործ անելիս երբեք գնորդի մասին չեմ մտածում
Բեգոյանի համար իր աշխատանքները զուտ եկամտի աղբյուր չեն: Ասում է՝ աշխատելիս երբեք գնորդի մասին չի մտածում. դա վատ սովորություն է ու վատ էլ անդրադառնում է մտքի ու գործի վրա:
«Վատ բան է, երբ աշխատում ես՝ մտածելով գնորդի մասին: Ես երիտասարդ ժամանակ էլ, հիմա էլ ամեն ինչ անում եմ սիրով: Անում եմ էն, ինչն ուզում եմ, հետագայում արդեն գնորդներ կլինեն, չեն լինի, կարևոր չէ: Գիտե՞ք՝ ինչքան արժեքավոր նկարիչներ կան, որ ոչինչ չեն վաճառում: Վաճառք ասվածն արվեստագետի համար հարաբերական բան է: Իմ աշխատանքները շատ են ցուցադրվում, ինչու չէ, նաև վաճառվում են: Ես ոչ մի բանից դժգոհ չեմ»:
Արվեստանոցը՝ հոգու տուն, մետաղը՝ շունչ. առանց էս երկուսի իմ կյանքում դատարկություն կլիներ
«Չեմ փոշմանել ընտրությունիցս, էս մետաղն արդեն դարձել է իմ կյանքը, առանց դրա ոնց որ ասես՝ կարո՞ղ ես չշնչես ու ապրես, էդ էլ իմ կյանքն է»:
Կյանքի 64 տարիներից 50-ը նվիրել է այս արվեստին. ամեն գործում իր հույզերը, ապրումներն ու մտորումներն են: Դրանցից յուրաքանչյուրը հոգեհարազատ են յուրովի:

Տեխնոլոգիաները առանձին կյանք ունեն, մարդու ներքինի հետ կապ չունեն, մրցակից չեն
Նորագույն տեխնոլոգիաներին մասնագիտությամբ դիզայներ դասախոսը կողմ է, ասում է՝ դրանց մուտքը այս ոլորտ զարգացման մեծագույն գրավականն է, այլապես ամեն ինչ կմնար արհեստի դաշտում՝ չձգտելով արվեստի: Բայց ինչ վերաբերում է ձեռքի աշխատանքին, այդտեղ դրանք դուրս են մրցակցությունից:
«էս նոր տեխնոլոգիաները չեն խանգարում. դրանք առանձին կյանք ունեն, մարդու ներքինի հետ կապ չունեն, իսկ ձեռքի աշխատանքը մարդու էներգիան ու ուժն ունեն, դրանք երևում են աշխատանքի մեջ:
Երբեմն աշխատանքներ կան ինչքան ջանք ու ժամանակ ես ծախսել, ինչ խնդիր ես դրել ու լուծել, էդ բոլորի հանրագումարից հետո շատ դժվար է վաճառելը, բաժանվելը, նույնը եթե ուզես կրկնել, արդեն ներքուստ էդ էներգիան չի լինի, որ կրկնես: Հենց դրա համար եմ ասում, որ արտադրելու պահը բացառում եմ, հակառակը չկա:
Իմ բոլոր աշխատանքները սկզբից մինչև վերջ ես եմ անում: Սա արտադրություն չէ, մտքի ծնունդ է, բիզնես մտածողություն չկա»:

Նորագույն տեխնոլոգիաներից արվեստանոց ոչ մի բան չի մտել. դրանք ու միտքը հակասության մեջ կմտնեն
Համբարձումն երկար տարիներ արվեստանոց չի ունեցել: Ասում է՝ արվեստագետի համար դա լուրջ խնդիրներ, դժվարություններ ու անհարմարություններ է առաջացնում:
«Երկար ժամանակ արվեստանոց չեմ ունեցել, շատ տարիներ հենց ակադեմիայի մեջ եմ աշխատել, ստեղծագործել: Դժվար էր: Արվեստանոցը շատ կարևոր բան է. սա արվեստագետի տունն է, ստեղ կարելի է և՛ քնել, և՛ արթնանալ, քո աշխարհը ունենալ, առանձնանալու հոգու տուն է, առանց դրա ինչ-որ բան կխախտվեր:
Որ էստեղ եմ լինում, էնքան եմ տարվում, որ չեմ գիտակցում նույնիսկ, որ սոված եմ, հաց ուտել է պետք: Այստեղ ես իմ էությունն եմ ամբողջովին»:

Գյումրուն ասում ենք արվեստի, արհեստի մայրաքաղաք. եթե ազնիվ լինենք՝ շատ ենք չափազանցնում
Ի՞նչն է ներշնչում Բեգոյանին: Պարզվում է՝ հատուկ առիթներ պետք չեն:
«Եթե կենցաղը չխանգարի, բնությունը հերիք է ներշնչանքի համար, երբեմն աշխատելիս զուգահեռ հաջորդն է ծնվում, բաներ կան՝ պահի տակ մոռանում ես, բայց հասնում ես արվեստանոց ու միանգամից հիշում ես»:
Արվեստագետն ասում է՝ լավ կլիներ, որ գյումրեցու կենցաղում շատ բան փոխվեր, քաղաքային մտածողության մեջ նույնպես տեղաշարժերի կարիք կա: Մարդկանց փոքր ձգտումներն անգամ պետք է կյանքի կոչվելու հնարավորություններ ունենան:


«Որ ասում ենք Գյումրին արվեստի, արհեստի մայրաքաղաք է, եթե ազնիվ լինենք, շատ ենք չափազանցնում ընդհանուր միջավայր առումով: Բայց մյուս կողմից էլ փաստ է, որ, այո, մեր ժողովրդի մեջ շատ են արհետավորներն էլ, արվեստագետներն էլ: Ուղղակի ամեն բան իր սահմանն ունի, և էդ սահմանները միշտ պետք է ճիշտ լինեն, որ երկար ու անխախտ պահպանվեն»:

Աշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացել
Առկա է փոխգործակցության մեծ ներուժ․ վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին
Ընդդիմադիրների դիմումները հեռանկար չունեն, որոշումը կայացնելու է ՍԴ-ն․ սա իրավական գործընթաց է․ Գրիգորյան
Մեզ ընտրողների 40 տոկոսը ցանկանում է, որ մանդատը չվերցնենք, 60 տոկոսը ասում է՝ վերցրեք․ Կարապետյան
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հերթական հողամասը. վարչապետ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին՝ IDBank-ի 35-ամյակի առթիվ
Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին
Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը
Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ
Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT