Վարդանիկի կլանը փորձում է նույնականացնել մեր հայտնի մարզիկներին լաչառ և գյումրեցիներին լավ հայտնի կանանց հետ

18/11/2025 schedule12:53

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով գյումրեցի սպորտսմենների անուններից տարածվող հայտարարություններին, որոնք Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին աջակցող բնույթ են կրում:

«Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էջը դարձնելով ենթադրյալ կոռուպցիոներ Վարդանիկի փրկության մունետիկ՝ հիշյալ անձի կլանի ներկայացուցիչները հիմա էլ գյումրեցի ճանաչված մարզիկների և մարզիչների անուններն են հիշատակում՝ հաջակցություն Վարդանիկին վերտառությամբ։

Անկեղծ, չեմ կարծում, որ այդ հայտնի անունները գրվել են այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ այդ պաշտոնական էջում տեսնում ենք համայնքապատկան կառույցների կողմից գրավոր շնորհակալական խոսքեր Վարդանիկի հասցեին, քանի որ մեր մարզիկները իրենց ողջ էներգիան և հմտությունները կենտրոնացրել են սպորտի բնագավառում գերազանց արդյունքներ ապահովելու և աշխարհում Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելու համար, որի համար մենք բոլորս ենք հպարտանում նրանցով, բայց Վարդանիկի կլանը այդ հրապարակմամբ փորձ է անում նույնականացնել մեր հայտնի մարզիկներին այն լաչառ և գյումրեցիներին լավ հայտնի կանանց հետ, որոնք դուրս էին եկել փողոց և լկտի բառապաշարով խոչնդոտում էին իրավապահ մարմինների գործառույթները՝ հաջակցություն ենթադրյալ կոռուպցիոներին:

Սիրելի՜ մարզիկներ և մարզիչներ, գյումրեցին ձեզ շատ է սիրում և հպարտանում է ձեզանով. վստահ եմ՝ շատերիդ անունները ուղղակի գրված են համայնքի կողմից մեկ կամ մի քանի անգամ պարգևատրման արդյունքում համայնքապետարանում առկա ձևավորված ցուցակից, իսկ երբ աղեկյանլիլիթների կամ սիմոնյանհովսեփների ձեռքին է հայտնվել այդ ցուցակը, որոշել են արագ հրապարակել»,- գրել է նա:

Գյումրու քաղաքապետարանն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ վստահեցնելով, թե ճանաչված մարզիկները և մարզիչները իրենց աջակցությունն են հայտնում Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան արձագանքել է Գյումրու քաղաքապետարանի վերջին հայտարարությանը՝ շեշտելով, որ ֆեդերացիան մշտապես գործում է բացառապես սպորտային արժեքների, օլիմպիական սկզբունքների և օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում։

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում շրջանառվող հրապարակումների կապակցությամբ ցանկանում ենք ընդգծել, որ ֆեդերացիան որևէ պաշտոնական քաղաքական հայտարարություն կամ դիրքորոշում չի տարածել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիան ևս արձագանքել է Գյումրու քաղաքապետարանի վերջին հայտարարությանը՝ ընդգծելով, որ ազգային հավաքականի մարզիկների անունների օգտագործումը քաղաքական կամ անձնական շահարկումների համատեքստում անընդունելի է։

«Մարզաշխարհի ներկայացուցիչները կենտրոնացած են բացառապես սպորտային գործունեության վրա, և նման շահարկումները խաթարում են թե՛ մարզաձևի, թե՛ ամբողջ հայկական սպորտի հեղինակությունը։ 

Ֆեդերացիան կոչ է անում դադարեցնել հրաձգության մարզիկների ու մարզիչների անունների ցանկացած ձևով շահարկումը այն հարցերում, որոնք որևէ առնչություն չունեն նրանց մասնագիտական գործունեության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
901 դիտում

7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել ծնողների նկատմամբ. մանրամասներ՝ Գյումրու ահասարսուռ դեպքից

Գագիկ Սուրենյանը կարևոր հայտարարություն է արել. տեսանյութ

Միքայել Աջապահյանը տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26.233-ը. ԱՍՀ փոխնախարար

Խոշոր ավտովթար Երևանում․ կան տուժածներ

Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ. տեսանյութ

Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ

Ուկրաինայի կարգավորումն ավելի մոտ է, քան երբևէ. Թրամփ. տեսանյութ

Դաժան սպանություն Գյումրիում. հոգեկան խնդիրներ ունեցող որդին սպանել է հորն ու մորը

Սարսափ ֆիլմ հիշեցնող կադրերում Վաղատինի նախկին դպրոցն է. Չախոյանը տեսանյութ է հրապարակել

Մեքսիկայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. զոհվել է առնվազն 7 մարդ. տեսանյութ

Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ

Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտի հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

Օգոստոսից մինչ այժմ քանի արձանագրություն է կազմվել Երևանում հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար

Մարզերում հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր. դրանք կասեցվել են, նշանակվել են տուգանքներ

Սուտ է. Թորոսյանը՝ կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ շահարկումների մասին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Լոնդոն

Պատրաստ ենք խորհրդակցել Երևանի հետ. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Թրամփի ուղի» նախագիծը

Վերին Լարսի անցակետում 2500 բեռնատար սպասում է անցման հերթին

Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի ասածն ապատեղեկատվություն է և ՀՀ-ի դեմ տեղեկատվական գրոհի փորձ. ՊՆ

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, որոշ հատվածներում մերկասառույց է

Շարունակվում է ՔՊ պատգամավորության թեկնածուների գրանցում-չգրանցումը. վարչապետ. տեսանյութ

Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպանի հետ զրույցում ողջունել է տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը

Կիևը պատրաստ է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու ձգտումներից

Ավտոմեքենան տապալել է երկաթե էլեկտրասյունը, բախվել կայանված բեռնատարին. կա տուժած

2025-ը զբոսաշրջության համար եղել է կայունացման, առաջընթացի, մի շարք ամիսներին՝ պատմական արդյունքներով տարի

Ձերբակալվել է Լոս Անջելեսում ծնողներին սպանած Նիք Ռայները

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում». շահառուների անհատական պլանների մշակման փուլն է

Երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված նոր համագործակցություն. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանում հավատարմագրված դիվանագետները վառել են ԱԳՆ տոնածառի լույսերը. լուսանկարներ, տեսանյութ

Սրբուհի Գալյանը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին

Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու փոխքաղաքապետ փեսան մեղադրյալի կարգավիճակ ունի. հայտնի է խափանման միջոցը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում

Supermicro-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ-ի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժը

Հայտնի է 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը. ամփոփվել են քվեարկության արդյունքները

Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ

237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին

Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»

Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ