Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը

11/12/2025 schedule19:52

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

61720_b.jpg (525 KB)61718_b.jpg (901 KB)61716_b.jpg (942 KB)

Ընդլայնված կազմով նիստին բացի ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներից մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը:

61715_b.jpg (844 KB)

Վարչապետ Փաշինյանն ընդլայնված կազմով նիստում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի՛ անդամներ,

Հանդիպման հարգելի՛ մասնակիցներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա եզրափակիչ նիստին։

Նախևառաջ, ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ հյուրընկալության և այսօրվա նիստի գերազանց կազմակերպման համար։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել նախագահող բելառուսական կողմին` կատարված աշխատանքի համար և մաղթում եմ Ղազախստանի Հանրապետությանը հաջող նախագահություն հաջորդ տարում։

61714_b.jpg (590 KB)

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը՝ այն դիտարկելով որպես համաշխարհային տնտեսությունում կազմակերպության դերի հետագա ամրապնդման հիմնական գործոն։

Ազատ առևտրի մասին նոր համաձայնագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև նպաստում է ԵԱՏՄ մրցունակության բարձրացմանը՝ մեր երկրների համար բացելով տնտեսական աճի նոր հնարավորություններ։

Տնտեսական համագործակցության ևս մեկ կարևոր բաղադրիչ է նաև տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտը։

Տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ առևտրաշրջանառության աճի համար: Այս համատեքստում, կցանկանայի նշել, որ տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են տնտեսական համագործակցության խորացման նոր հնարավորություններ, և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է կարևոր գործոն դառնալ տարածաշրջանային կապերի ընդլայնման և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական կայունության ամրապնդման գործում։

Այս կապակցությամբ ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվող ապրանքների տարանցումն ապաշրջափակելու վերաբերյալ։

Սա մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շրջանակներում ձեռք բերված կարևոր նվաճումներից մեկն է։

61710_b.jpg (612 KB)

Հանդիպման հարգելի՛ մասնակիցներ,

Ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը կարևոր նախապայման է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար հավասար և կանխատեսելի պայմաններ ապահովելու գործում։

Անհրաժեշտ է հետևողականորեն շարժվել դեպի բոլոր կողմերի արդյունավետ փոխազդեցությունը, թափանցիկությունը և շահերի հավասարակշռությունն ապահովող լիարժեք գործունակ ընդհանուր շուկաների ստեղծումը։

Միևնույն ժամանակ, առանձնահատուկ կարևորություն է ստանում ԵԱՏՄ անդամ պետությունների համար ներքին մատակարարումը երրորդ երկրներ արտահանմանը գերադասելը և այս սկզբունքի իրականացման միասնական մոտեցումներ մշակելը։

Համաշխարհային պարենային շուկաների բարձր անկայունության պայմաններում ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական համակարգերի կայունությունն առանձնահատուկ կարևոր է տնտեսական կայունության ապահովման համար։

Կոնկրետ արդյունքների հասնելն ուղղակիորեն կախված է համաձայնեցված գործնական միջոցառումների իրականացումից, ներառյալ՝ նորարարությունների համակարգված ներդրումը, թվային վերափոխումը, ինչպես նաև համատեղ արդյունաբերական և ագրոարդյունաբերական կոոպերացիոն նախագծերի համար արդյունավետ ֆինանսական աջակցության մեխանիզմների ստեղծումն ու մշակումը։

ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհային քարտեզի իրականացման համատեքստում կարծում ենք, որ նպատակահարմար է հետագա փուլերում կենտրոնանալ թվային լուծումների հետևողական ներդրման վրա՝ ապահովելով անդամ-պետությունների կողմից օգտագործվող տեխնոլոգիական մոտեցումների համատեղելիությունը։ Սա կնպաստի էլեկտրոնային առևտրի գործընթացների պարզեցմանը և թվային միջավայրի կայուն զարգացմանը։

61709_b.jpg (657 KB)61707_b.jpg (624 KB)

Թվայնացման շրջանակներում կարևորում ենք տարբեր, այդ թվում՝ մաքսային և տրանսպորտային ոլորտների թվային վերափոխմանը նպաստող նախաձեռնությունների իրականացումը։

Միևնույն ժամանակ, կիբերանվտանգության ոլորտում առաջնահերթություն պետք է տրվի տեղեկատվության պաշտպանության համատեղ մեխանիզմների ստեղծմանը, կարևորագույն ենթակառուցվածքների դիմադրողականության բարձրացմանը և կիբերսպառնալիքներին արձագանքելու ստանդարտների և մեթոդաբանությունների մշակմանը։

Նման համապարփակ մոտեցումը կնպաստի վստահության ձևավորմանը, թվային միջավայրի անվտանգության բարձրացմանը և գործընթացների անվտանգ և արդյունավետ գործունեության ապահովմանը։

61706_b.jpg (676 KB)

Ամփոփելով՝ թույլ տվեք ևս մեկ անգամ հաստատել փոխշահավետ համագործակցության Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Հաջորդիվ կառավարությունների ղեկավարները ստորագրել են ընդունված որոշումների արձանագրությունները:

61701_b.jpg (635 KB)61703_b.jpg (576 KB)61702_b.jpg (682 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
443 դիտում

Ապօրինի միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պաշտպանության գոտի կստեղծի

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին

Սպիտակի ոլորաններում բեռնատարի քարշակ է այրվել

Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգում կներառվեն ևս 18 մասնաճյուղ-թանգարաններ

ԱԺ է ուղարկվել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը

Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը

Կստեղծվի մեկ միասնական օպերատիվ կառավարման գրասենյակ, կգործի արտակարգ իրավիճակների կանչերի «112» հեռախոսահամար

ՀՀ արտաքին քաղաքական, տնտեսական, անվտանգային մեկուսացման ճեղքումն անհանգստություն է պատճառել որոշ շրջանակների

Սեղանին շատ մեծ խաղադրույք է դրված. Կտրիճ Ներսիսյանը չի կարող 10 եպիսկոպոսի կարգալույծ անել. տեսանյութ

Քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից Հայաստանն ազատ գոտի ճանաչելու գործընթացի ճանապարհային քարտեզը

Լևոն Արոնյանը՝ «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը

Վարչապետը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հանդես է եկել ելույթով. տեսանյութ

Հայաստանի և Բենիլյուքսի երկրների միջև առկա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

«Երևանյան երկխոսություն» համաժողովի և Դելֆիի տնտեսական ֆորումի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հզր էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. ԵԱՏՄ վարչապետների նիստում որոշում է կայացվել

Ինչ հասնի ասում են՝ «կարող է լևի ես գնում, տղամարդու հետ ես դավաճանում». կատաղի պայքար են տալիս. տեսանյութ

Գեղհովիտ բնակավայրում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Երևանում նախատեսվում են երթևեկության փոփոխություններ

Արթուր Բազեյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. բռնցքամարտի ԱԱ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը

Կմեկնարկի վթարային վիճակում գտնվող Յաղդանի կամրջի վերականգնման ծրագիրը

Խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար

Ագարակի հատվածում Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի աջ շերտով

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր անդամ ունի

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների թափուր պաշտոնները համալրվել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն

Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ. ինչ է քննարկվել

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

Բարի և լավ օր եմ մաղթում և սիրում եմ բոլորիդ. վարչապետ. տեսանյութ

Գողացել են Գյումրիի ձմեռային մարզաձևերի դպրոցին պատկանող 10-15 զույգ դահուկները. մեղավորները գտնվել են

ՀՀ վարչապետին դիմավորել են Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում. լուսանկարներ

Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Մոսկվա. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի հեռախոսահամարը չի գործում

Նարեկ Կարապետյանը իրե՞ն, թե՞ հորեղբորն է տեսնում որպես ուժեղ բանակցող, որ ուզում է գերիների վերադարձնել

Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին

Միքայել Աջապահյանին կտեղափոխեն «Իզմիրլյան» հիվանդանոց. նա կվիրահատվի

Համլետ Հարությունյանը նշանակվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար

Չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը. Ավանեսյան