Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը

11/12/2025 schedule21:43

Ստոկհոլմում տեղի է ունեցել 2025 թվականի Նոբելյան մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը ֆիզիկայի, բժշկության, քիմիայի, տնտեսագիտության և գրականության ոլորտներում։

Մրցանակները հանձնել է Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ Վեցերորդը։

Euronews-ի տեղեկատվության համաձայն՝ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, ով արժանացել է Խաղաղության մրցանակին, չի կարողացել անձամբ մասնակցել արարողությանը։ Նրա դուստրը՝ Անա Կորինա Սոսա Մաչադոն, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում նրա անունից ընդունել է մրցանակը։ Սակայն ավելի ուշ Մարիա Կորինա Մաչադոն դուրս է եկել Օսլոյի հյուրանոցի պատշգամ և ողջունել բազմությանը՝ հունվարից ի վեր առաջին անգամ ունենալով հրապարակային ելույթ։ Նա մեկ տարուց ավելի թաքնվել էր Վենեսուելայում՝ կառավարության հետապնդումներից խուսափելու համար, բայց գաղտնի լքել էր Վենեսուելան՝ խախտելով տասնամյա ճանապարհորդության արգելքը։

Նոբելյան խաղաղության մրցանակը նրան շնորհվել է «Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքների պաշտպանության գործում իր անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման հասնելու պայքարի համար»։

«Մաչադոյի վարքագիծը զարմացրել է նույնիսկ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Յորգեն Վատնե Ֆրիդնեսին, ով հայտարարել էր, որ հանրային հանդիպում չի լինի, քանի որ Մաչադոն նախ ցանկանում էր հանդիպել իր ընտանիքի հետ, որին չէր տեսել երկու տարի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գարդերմոենի օդանավակայանում Մարիա Կորինա Մաչադոյին դիմավորել են երեք երեխաները, քույրը և մայրը, ինչպես նաև դուստրը՝ Անա Կորինա Սոսան, ով նրա անունից ընդունել է Նոբելյան խաղաղության մրցանակը։

Ֆիզիկայի ասպարեզում 2025 թվականի Նոբելյան մրցանակակիրներ են դարձել բրիտանացի Ջոն Քլարքը, ֆրանսիացի Միշել Դևորեն և ամերիկացի Ջոն Մարտինիսը։

Տնտեսագիտության բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Նիդերլանդներից Ջոել Մոկիրին, ֆրանսիացի Ֆիլիպ Ագիոնին և կանադացի Պիտեր Հովիթին:

Ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրներն են ամերիկացիներ Մերի Բրունկոուն, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի Շիմոն Սակագուչին։

Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրներն են ճապոնացի Սուսումու Կիտագավան, բրիտանացի Ռիչարդ Ռոբսոնը և հորդանանցի Օմար Յաղին։

Գրականության  բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրն է հունգարացի Լասլո Կրասնոհորկային։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
365 դիտում

Ապօրինի միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պաշտպանության գոտի կստեղծի

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին

Սպիտակի ոլորաններում բեռնատարի քարշակ է այրվել

Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգում կներառվեն ևս 18 մասնաճյուղ-թանգարաններ

ԱԺ է ուղարկվել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը

Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը

Կստեղծվի մեկ միասնական օպերատիվ կառավարման գրասենյակ, կգործի արտակարգ իրավիճակների կանչերի «112» հեռախոսահամար

ՀՀ արտաքին քաղաքական, տնտեսական, անվտանգային մեկուսացման ճեղքումն անհանգստություն է պատճառել որոշ շրջանակների

Սեղանին շատ մեծ խաղադրույք է դրված. Կտրիճ Ներսիսյանը չի կարող 10 եպիսկոպոսի կարգալույծ անել. տեսանյութ

Քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից Հայաստանն ազատ գոտի ճանաչելու գործընթացի ճանապարհային քարտեզը

Լևոն Արոնյանը՝ «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը

Վարչապետը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հանդես է եկել ելույթով. տեսանյութ

Հայաստանի և Բենիլյուքսի երկրների միջև առկա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

«Երևանյան երկխոսություն» համաժողովի և Դելֆիի տնտեսական ֆորումի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հզր էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. ԵԱՏՄ վարչապետների նիստում որոշում է կայացվել

Ինչ հասնի ասում են՝ «կարող է լևի ես գնում, տղամարդու հետ ես դավաճանում». կատաղի պայքար են տալիս. տեսանյութ

Գեղհովիտ բնակավայրում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Երևանում նախատեսվում են երթևեկության փոփոխություններ

Արթուր Բազեյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. բռնցքամարտի ԱԱ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը

Կմեկնարկի վթարային վիճակում գտնվող Յաղդանի կամրջի վերականգնման ծրագիրը

Խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար

Ագարակի հատվածում Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի աջ շերտով

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր անդամ ունի

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների թափուր պաշտոնները համալրվել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն

Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ. ինչ է քննարկվել

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

Բարի և լավ օր եմ մաղթում և սիրում եմ բոլորիդ. վարչապետ. տեսանյութ

Գողացել են Գյումրիի ձմեռային մարզաձևերի դպրոցին պատկանող 10-15 զույգ դահուկները. մեղավորները գտնվել են

ՀՀ վարչապետին դիմավորել են Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում. լուսանկարներ

Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Մոսկվա. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի հեռախոսահամարը չի գործում

Նարեկ Կարապետյանը իրե՞ն, թե՞ հորեղբորն է տեսնում որպես ուժեղ բանակցող, որ ուզում է գերիների վերադարձնել

Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին

Միքայել Աջապահյանին կտեղափոխեն «Իզմիրլյան» հիվանդանոց. նա կվիրահատվի

Համլետ Հարությունյանը նշանակվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար

Չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը. Ավանեսյան