Մեզ համար գնահատելի է յուրաքանչյուրիդ ներդրումն ու ջանքը. Շիրակի մարզպետը՝ 2025-ի մրցանակակիր մարզիկներին

23/12/2025 schedule22:20

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել է 2025 թվականի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ու համաշխարհային ունիվերսիադայում հաղթող և մրցանակակիր դարձած Շիրակի մարզի մարզիկների, նրանց անձնական մարզիչների և սպորտի ոլորտի պատասխանատուների համար։

«Մենք քննարկում էինք հանդիպման ֆորմատը, ինձ համար նախընտրելի տարբերակն այն եղավ, որ հանդիպմանը բոլորդ մասնակցեք, բոլորիդ հետ ունենանք ջերմ ու անմիջական շփում՝ մեր սկսնակ մարզիկներից մինչև վետերաններ։ Մեր մարզիկները, մարզիչներն ու վետերաններն ահռելի գործ են արել Շիրակի մարզն ու Գյումրին մարզական մայրաքաղաք կոչելու, մեր գլուխը բարձր պահելու համար, շատ դեպքերում մեր մարզիկների հետևում մարդիկ են, որոնք քիչ եռանդ չեն խնայել և մեզ համար գնահատելի է յուրաքանչյուրիդ ներդրումն ու ջանքը։ Դուք եք Գյումրու, Շիրակի մարզի հպարտությունը, մեր բերանը լեզու դնողը, մեր գլուխը գովելու առիթն ու պատճառը։ Սերունդները կփոխվեն, բայց ձեր շնորհիվ մեր նորեկները ձեզանից շատ սովորելու բան կունենան ու դուք եք լինելու այն ուղենիշը, որը տանելու է նոր սերնդին դեպի հաղթանակ ու ձեռքբերումներ։ Մենք հպարտ ենք ձեզանով»,- նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ մարզական տարբեր առաջնություններում մեդալներ ու մրցանակներ շահած մարզիկներին նոր հաղթանակներ, մարզիչներին ոգևորվելու շատ առիթներ մաղթելով։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Շիրակի մարզպետին հուշանվեր է փոխանցել՝ սպորտի զարգացման գործում մեծ ներդրման համար։ Ֆեդերացիայի անունից հուշանվերը հանձնել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը։

2025-ը մարզական ասպարեզում ձեռքբերումների տարի է եղել Շիրակի մարզի համար։ «Մրցաշրջան-2025»-ին ՀՀ պաշտոնական առաջնություններում շիրակցի մարզիկները շուրջ 500 մեդալ են վաստակել՝ 166 ոսկի, 146 արծաթ, 183 բրոնզ։

Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում, Բալկանյան խաղերում նվաճած մեդալների թիվը 102-ն է եղել, դրանցից 55-ը ոսկի, 20-ը արծաթ, 27-ը բրոնզ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
224 դիտում

ՀԱԵ վերնախավը օտարի հրաման է կատարում, պայքարում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ. Արամ Սարգսյան

Երասխ-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. «ՈւԱԶ»-ի վրա բարձված ջրի տարաները հայտնվել են երթևեկելի գոտում

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների հետ. ինչ է քննարկվել

Հայաստանի ղեկավար են ուզում կարգել մեկին, ով Տաշիր Սամոյի մարիոնետն է. Տաշիր Սամոն ու՞մ մարիոնետն է. Չախոյան

Մեզ համար գնահատելի է յուրաքանչյուրիդ ներդրումն ու ջանքը. Շիրակի մարզպետը՝ 2025-ի մրցանակակիր մարզիկներին

-55 °C. Յակուտիայում ցրտերը սաստկացել են

Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով. վարչապետ

Շրջանառությունից հանվել է 1 կիլոգրամից ավելի թմրամիջոց. երիտասարդներ են կալանավորվել. տեսանյութ

Լուվրի թանգարանը հայտնի կողոպուտից հետո մետաղական ձողեր է տեղադրել «Ապոլլոն» պատկերասրահի պատուհաններին

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն էր. ծրագրի ամփոփում

Գլյուկոզի շարունակական մոնիտորինգի համակարգերն արդեն հասանելի են երեխաներին ու դեռահասներին

ՀՀ-Եգիպտոս միջկառավարական հանձնաժողովի նիստում Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ը և TRIPP-ը

Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մի քանի օր քաղաքացիների ընդունելություն չի իրականացնելու

Կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը մենք կատարել ենք. վարչապետ. տեսանյութ

Քննարկվել է հաշմանդամություն ունեցողների հիմնահարցերի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Եզրասի ԿԳԲ-ի անդամ լինելու մասին շատերը գիտեին, թուղթը չէր, որ պետք է շոկի ենթարկեր. Արագածոտնի մարզպետ

ՀՀ նախագահը Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրել Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզչին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

Տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը. տեսանյութ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը. կարևորվել է ուղիղ ավիաթռիչքների վերականգնումը

Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց անժամկետ պարտատոմսերի երրորդ թողարկումը

Բաքվի բանտում պահվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է. վիճակը գնահատվում է ծանր

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Քննարկում եղել է, որոշում չկա, իսկ պատարագի վերաբերյալ հստակ հայտարարում եմ՝ հանձնարարական չի եղել. Առուշանյան

Ավազով բարձված «Կամազ»-ը կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջվել

Շրջակա միջավայրի նախարարն Ամանորին ընդառաջ այցելել է Գյումրու «Երեխաների տուն»

Ինչպիսին էր 2025 թվականի աշունը Հայաստանում

Երևանի ավագանին հաստատեց 2026 թվականի բյուջեն

Կտրիճը վիրահայոց թեմի առաջնորդին ապօրինաբար նշանակել է ԳՀԽ անդամ. ինչ ամոթալի պատմություն կա նրա հետ կապված

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 23-ին

Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորությունները

Երևանի հյուրանոցներից մեկում վեճի ժամանակ տղամարդը դանակահարել է եղբորը

Աջափնյակի մետրոյի նախագիծը նորանկախ ՀՀ-ի ամենաբարդ նախագծերից է. պարզ փորձաքննությունը տևել է 1 տարի. Ավինյան

Ովքեր են հովանավորում Արման Թաթոյանի քաղաքական գործունեությունը, և ինչ կապ կա Կրեմլի հետ. մանրամասներ

Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը

Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված

Ի՞նչ եղավ 24 միլիոնը. Վարդանիկի թիմը հոպարի գանձերի խորհրդո՞վ է զարդարանքներ գնել, ներկայացրել բարեգործություն

90-ականներից ի վեր առաջին անգամ Վոլգոգրադի կայարանից ՀՀ է ուղևորվել բեռնատար գնացք. այն կանցնի Ադրբեջանով

Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամներ. ՊՆ-ն պարզաբանել է՝ պարգևավճար է ստացել ԶՈՒ ամբողջ անձնակազմը

Wizz Air ավիաընկերությունը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր. արժեքը՝ 50 դոլարից պակաս