Անցած 6 օրում գրանցվել է 55 ավտովթար․ 1 մարդ զnhվել է, 98-ը՝ ստացել վնասվածքներ

05/01/2026 schedule11:49

Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը բացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: 

Մասնավորապես՝

  • 42 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 40 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 22 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 15 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 11 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 9-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, փաստաթուղթ կեղծելու,
  • 7 դեպք՝ խարդախության,
  • 5-ական դեպք՝ խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման։

Բացահայտվել են կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դրամանենգության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ապօրինի որսի, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, շորթման, թմրանյութի իրացման, թմրամիջոցների մաքսանենգության, ինքնիրավչության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ավտոմեքենայի գողության, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ավազակության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, հետամտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 1 դեպք՝ գույքին տիրանալու,
  • 1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 6 օրում գրանցվել է 55 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 98-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
417 դիտում

Կաթողիկոսին աքցանի մեջ են պահում. գործընթացը նոր փուլ է մտնում, փոփոխությունները կտեսնենք շուտով

«Կամավորների կոալիցիան» պատրաստ է աջակցել Ուկրաինային Ռուսաստանի նոր հարձակման դեպքում. հայտարարության նախագիծ

Տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումը

Եկեղեցին փոփոխության կարիք չունի, այն սուրբ է և անարատ. մենք փոխելու ենք նվիրապետությունը. Տեր Արամ

Կան մարդիկ, որ պատրաստ են փուռը տալ ՀՀ-ին. Կտրիճ Ներսիսյանը կարող է եղած-չեղածը հավաքի ու գնա Մոսկվա

ԱՄՆ-ում պետական նպաստ ստացողների ցանկում Հայաստանը 12-րդ հորիզոնականում է

Իրանում ցույցերի հետևանքով զոհերի թիվն աճում է. շուկաներում իրավիճակը շարունակում է մնալ լարված

Հայաստանյայց սռաքելական մեր սուրբ եկեղեցու բարենորոգման երթ և հավաք. վարչապետն ամփոփ տեսանյութ է հրապարակել

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ

Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի անվտանգությանը. Էրդողան

ՀԷՑ-ում հայեցողական պաշտոններում, բնականաբար, պետք է հենվենք քաղաքական թիմի ներկայացուցիչների վրա. Պետրոսյան

Զելենսկին Փարիզում «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովից առաջ հանդիպել է Մակրոնի և Թրամփի դեսպանների հետ

Ինչ իրավիճակ է միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

Սթարմերը չի պատասխանել՝ ինչով է տարբերվում Ուկրաինայի հակամարտությունը Վենեսուելայի վրա ԱՄՆ հարձակումից

Հոսանքազրկումների թեման սենսացիա սարքել պետք չէ, բոլոր ժամանակներում էլ եղել են. Ռոմանոս Պետրոսյան

Հավատավոր ընդդիմությունը պետք է ասի՝ ինչպես է վերաբերվում ՌԴ նախագահի կողմից կաթողիկոսի և եղբոր պարգևատրմանը

Լոռու մարզի տներից մեկում հայտնաբերվել է 5 ամսական տղայի մարմին

Սուրբծննդյան անմահ պատարագ և ջրօրհնեք Երևանի Սբ․ Լուսավորիչ մայր եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ով ՀՀ-ում կասի, որ եկեղեցին են քանդում, կամ եկեղեցու դեմ գործողություն կա, նա ամենավերջին սրիկան է. Սուքիասյան

Եթե Հայաստանը հարևաններից ձեռք բերի իր օգտագործած վառելիքի 80 տոկոսը, տարեկան կտնտեսի 80-100 մլն դոլար

Շուտվանից երթ չէինք արել. Ալեն Սիմոնյան

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան պատարագին. լուսանկարներ

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման երթ. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Փորձում են եկեղեցին օգտագործել որպես հենման կետ՝ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար. թույլ չենք տալու

Իրական Հայաստանը վերահաստատվում է որպես քրիստոնեական արժեքների վրա հիմնված պետություն. Փաշինյան

Ուխտերթը՝ թռչնի թռիչքի բարձրությունից. լուսանկար

Այսօր քայլում էինք Քրիստոսին ասելու, որ գնում ենք քո պատգամի հետևից և ստեղծում ենք խաղաղությունը. վարչապետ

Ուխտերթ վարչապետի գլխավորությամբ. մասնակցում են մեծաթիվ մարդիկ. տեսանյութ, լուսանկարներ

Ուխտերթին մասնակցելու համար մեծաթիվ հավատացյալներ են ժամանում. Չախոյան

Երևանում ավտոմեքենաներ են այրվել

Թրամփը մտադիր է ուժեղացնել ԱՄՆ ազդեցությունը Գրենլանդիայի նկատմամբ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի շրջանի

Ճապոնիայում 16 րոպեում չորս երկրաշարժ է տեղի ունեցել

Փարիզում ձյան տեղումների պատճառով տրանսպորտային կոլապս է. չվերթերի 15%-ը չեղարկվել են

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունվարի 6-ին

Ժամադրությունները չեղարկվում են. Բելգիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Վարչապետը տիկնոջ հետ ժամանեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ Ծննդյան պատարագին

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց է

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը

Ով, եթե ոչ Ալճանյանը, գիտի, թե Կտրիճն ինչու է հաճախ մեկնում Շվեյցարիա. ողջունում եմ խիզախ քայլը. Հարությունյան