Երևան
12 °C
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը «գայթակղություն և մոլորություն՝ ամենայն սուտ և կեղծիք է համարել այն լուրը, որ «Հայոց եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդը վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան»:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.
«Դեռ տարիներ առաջ՝ 2018թ․, հայտնի դարձավ այս ականդալը, որը, ցավոք, հաստատվեց: Տարբեր անձինք հայտարարեցին, որ Սուրբ Գեղարդի մի կտոր վաճառվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին։
Հասկանալով այս մեղադրանքի վտանգավորությունն ու մասնավորապես թաքցնելու համար կաթողիկոսի կամ այլ անձանց կողմից սուրբ-սրբոցի վաճառքից մեծ փող աշխատելու մեղադրանքների դեպքում հետևանքները՝ այդ ժամանակ Մայր Աթոռի դիվանապետը՝ Արշակ եպիսկոպոս սրբազանը, «պարզաբանել» էր, որ «Սուրբ Գեղարդից մի փոքր հատված ռուս եկեղեցու հովվապետի խնդրանքով ուղարկվել է» Ռուսաստան։ Սա, միգուցե, տեղի ունեցածը տեղավորեր «հայ-ռուսական բարեկամության ու Արցախի և Հայաստանի համար ռուսական երաշխիքի» շրջանակներում, եթե մեկ այլ հոգևորական չմեկնաբաներ, որ «Սուրբ Գեղարդը ռուս եկեղեցու հովվապետին՝ Պատրիարխ Կիրիլին է փոխանցվել Սանկտ Պետերբուրգի նահանգապետի միջոցով»․․․։
Այ հենց այստեղ արդեն բուրում է հայտնի տհաճ հոտը․․․։
Դժվար է պատկերացնել, որ Հայ առաքելական եկեղեցու հովվապետը ռուս եկեղեցու իր գործընկերոջը սուրբ մասունքից կտոր է փոխանցում ինչ-որ «նահանգապետի» միջոցով, այլ ոչ թե ի լուր հայ և ռուս «դարավոր բարեկամ ժողովուրդների» կամ թեկուզ թաքուն անձամբ չի փոխանցում այն իր կոլեգային․․․։
Ու քանի որ Մայր Աթոռը բարձր մակարդակով մեկնաբանել է, որ բոլոր դեպքերում Սուրբ Գեղարդի մի կտոր Ռուսաստան է գնացել ռուս նահանգապետի միջոցով, դա նշանակում է, որ ճիշտ են այն մեղադրանքները, որ այն ոչ թե նվիրվել է, այլ վաճառվել է․․․, այլապես արանքում «նվերը փոխանցող «նահանգապետ» չէր լինի․․․
Հիմա հարց՝ ո՞վ է կաթողիկոսին տվել թույլտվություն՝ կայացնելու նման որոշում, ու ինչպես իր երկու նվիրյալ եպիսկոպոսներն են հայտարարում, Սուրբ Գեղարդից մի կտոր ուղարկել Ռուսաստան․․․․։
Եկեղեցին հավատավոր ժողովուրդն է, ու նրա սեփականությունը, քրիստոնյա ժողովրդի ու նրա պետության՝ Հայաստանի սեփականությունն է։ Ո՞վ է տեղյակ պահել այդ հանցավոր գործարքի մասին դրա սեփականատիրոջը՝ հավատացյալ ժողովրդին․․․։
Ո՞ւմ գրպանն է գնացել գործարքի գումարը, քանի որ, ինչպես նշեցինք, «վաճառքի» հոտը փչում է․․․։
Եթե հայր Ասողիկ Կարապետյանն այսօր էլ պնդում է, թե Սուրբ Գեղարդն ամբողջական է, ապա դա նշանակում է, որ կաթողիկոսը Սանկտ Պետերբուրգի նահանգապետին կամ ռուս եկեղեցու հովվապետին խաբել է ու փոխարենն ուղարկել մետաղի ջարդոն․․․, իսկ դրա դիմաց, ենթադրաբար, փող է տրվել, ինչպես պնդում են վաճառքի մասին խոսած անձինք․․․։
Սա մի խայտառակ և այլանդակ պատմություն է, որի համար եթե չլինեին այլ հանգամանքներ, եկեղեցու ներսում կատարվողն ու կաթողիկոսի հրաժարականի պահանջը անխուսափելի պետք է լինեին։
Ու զարմանում ես, որ դեռ ոմանց համար կուսակրոնության ուխտի խախտումը նորմալ է, երեխա, կին սիրուհի ունենալը նորմալ է, Սուրբ Գեղարդից մի կտոր թաքուն վաճառելը կամ նվիրելը նորմալ է, ԽՍՀՄ-ի օրոք եկեղեցականներին ՊԱԿ հավաքագրելը նորմալ էր ու «ծառայություն հայրենիքին» կամ «հոգևոր կյանքի զարգացում»՝ համաձայն հայր Ասողիկ Կարապետյանի, եկեղեցականների բիզնեսով զբաղվելն ու փող աշխատելը նորմալ է։ Եղբայրնե՛ր և քույրե՛ր, էլի ասեք, թե այս ամենը նորմալ է, բայց մի՛ ասեք, թե դու հավատացյալ եք․․․։
Դուք հավատացյալ չեք, և ձեր պատկերացրած սպասավորները եկեղեցական չեն, այլ աշխարհիկ, կայֆարիկ տղերք։ Ու մուննաթ մի՛ եկեք ու տարատեսակ մեղադրանքներ մի՛ շռայլեք նրանց հասցեին, ում համար այս ամենը այլանդակություն է ու անհարիր Մայր Աթոռին ու մեր եկեղեցուն․․․»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թեհրանում կրակոցի ձայներ են լսվում. Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին, եթե ցուցարարներ սպանվեն
Բարի երեկո. սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԱՄՆ կասեցրել է 39 երկրի և Պաղեստինի կողմից քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը
Ահա թե ինչպես է Սամվելը մտածել մեր մասին. ՀԷՑ աշխատակիցները մոտեցան խնդրին ծանոթանալու և ի՞նչ պարզվեց. Դավոյան
Կառավարությունը հաստատել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը, արգելափակվել ձնակույտում
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 2026 թվականի առաջին նիստը
Կառավարությունը որդեգրել է պետության հարատևության օրակարգը և առանցքում դրվել է Հայաստանի Հանրապետությունը
Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության. Մերց
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ
Այսպիսի նոր տեսք է ստացել Երևանի հեռուստաաշտարակը. վարչապետ
Մեդիայի զգալի հատված ընդդիմադիր դաշտի ֆինանսական կենտրոնների ազդեցության տակ է՝ Կարապետյան, Քոչարյան, Սարգսյան
Ինչ է ուզում իրականում Թրամփը Վենեսուելայից. ինչ է հնարավոր տեղի ունենա Իրանում. տեսանյութ
Կոշ գյուղի մոտ մեքենաներ են բախվել, «Nissan Rogue»-ը կողաշրջվել է. վիրավորներից մեկը բլոգեր է
Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է
Միրզոյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ
Աննա Հակոբյանին թիրախավորելով՝ փորձում են ուշադրությունը շեղել ուխտերթի կարևորությունից. Ղազարյան. տեսանյութ
Կարևորվել է Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը
Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց
«Չաղ Ռուստամի» հոր uպանnւթյան գործով մեկ անձ ձերբակալվել է
Ինչ գիրք է ընտրել Աննա Հակոբյանը հունվար ամսվա ուղեկցող ընթերցանության համար
Ի պատասխան ակնհայտ խեղաթյուրված պնդումների՝ ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել
ԱԱԾ-ն մեր պետության կարևորագույն անկյունաքարերից և հենասյուներից մեկն է. վարչապետ. տեսանյութ
ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ
Թուրքիայում փոթորիկ է. նավակներ են շրջվել. տեսանյութ
Այգավան բնակավայրում գազատար է վնասվել. գազամատակարարումը դադարեցվել է
ՆԳ նախարարը պարեկային 9 ծառայողի սպայական կոչումներ է հանձնել. տեսանյութ
Մեր նկարների հետ կռիվ տվող Նարեկը իր մտքի ուժը կարող է տեսախցիկների առաջ ցուցադրել բանավեճում. Չախոյան
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով և բարելավված պայմաններով
Երևի ուժեղությունն ապացուցելու համար հաջորդ անգամ թղթի վրա փիղ կնկարեն ու կճղեն. Ալեքսանյան
ՊՆ պաշտոնյան կատարել է շուրջ 160 մլն դրամ արժեքով ջերմատեսիլ սարքերի հափշտակություն. վարույթը դատարանում է
Նարեկը մի սենյակում, որտեղ 6-7 ՔՊ-ականի նկար կար, բանավիճեց ու նկարներին հաղթեց. արի բանավիճենք. Ալեքսանյան
Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա․ Սերժ Սարգսյանն էլ չէր ուզում հեռանալ. Փաշինյան
Ավիացիոն ոլորտում սխալվել ենք, ձախողվել, բայց հիմա մեր ավիացիոն շուկան գնալով ավելի գրավիչ է դառնում. վարչապետ
Ալյասկայի Ջունո քաղաքում 1 շաբաթում 2 մետր ձյուն է տեղացել. արտակարգ դրություն է հայտարարվել
Ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են ձյան տեղումներ, բուք
Մեր գործընթացը մարդկանց ավելի շատ է պատարագների տանում, նույնիսկ ընդդիմությունն է խորան բարձրանում. վարչապետ
Ինչ վաճառել ու ինչ գնել. Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում. Նիկոլ Փաշինյան
Մարդիկ կային, որ արտերկրից էին եկել ուխտերթին մասնակցելու, այն բավական մարդաշատ էր. Փաշինյան
Գրիպով և սուր շնչառական այլ վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT