Նման փոխշահավետ և պետական շահը լիարժեք պաշտպանող պայմանագիր Հայաստանը երբևէ չի ունեցել․ Գաբրիելյան

14/01/2026 schedule12:26

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԹՐԻՓՓ նախագծին՝ նկատելով, որ նման փոխշահավետ և պետական շահը լիարժեք պաշտպանող պայմանագիր Հայաստանը երբևէ չի ունեցել:

«Ո՛չ երկաթուղու հանձնման, ո՛չ օդանավակայանի, ո՛չ «Վեոլիա»-ի, ո՛չ «Գազպրոմ Արմենիա»-ի, ո՛չ էլ ՀԷՑ-ի դեպքում։

Չնայած չարախոսությունների, կեղծ ու մանիպուլյացիոն մեկնաբանությունների՝ Հայաստանն այս ճանապարհին ամբողջությամբ կպահպանի իր իրավազորությունը և կիրականացնի մաքսային, սահմանապահ և միգրացիոն բոլոր գործառույթները։ Այդ գործունեությունից բխող հարկերն ու տուրքերն ամբողջությամբ (100%) կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե։

Բացի այդ՝ ստեղծվելիք հայ-ամերիկյան ընկերությունը գործելու է Հայաստանի Հանրապետության օրենքներով, հարյուր տոկոսով վճարելու է օրենքով սահմանված բոլոր հարկերը, տուրքերը, շահութահարկը և այլն։

Ու նաև, իմ կարծիքով ամենակարևորը, Հայաստանն առաջիկա 49 տարիներին կունենա նաև 26 տոկոս բաժնեմաս այդ ընկերության շահույթից: Մնացած բաժնեմասերը չեն կարող օտարվել այլ անձանց առանց ՀՀ կառավարության համաձայնության: Այ հենց սա է, որ նախկինում երբևէ չի եղել ստրատեգիական որևէ ենթակառուցվածքի դեպքում:

Այսպիսով, Հայաստանը լինելու է ոչ միայն վերահսկող պետություն, այլ նաև տնտեսական գործընկեր և ուղիղ շահառու, ինչը որակապես նոր մոտեցում է»,- գրել է Գաբրիելյանը:

Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
267 դիտում

Բայղուշ կանխատեսումները կրկին իրականություն չդարձան. Հարությունյանը՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ համաձայնության մասին

Ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու. Փաշինյան

Հրդեհ Սիսիանի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է քաղաքացու դի

Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. ջերմաստիճանը կրկին կնվազի

Պետական կառավարման համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարություն

Հայաստանն ու ԱՄՆ-ն չեն քննարկել TRIPP-ին Թուրքիայի և Ռուսաստանի ներգրավման մասին հարց. Միրզոյան

Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են Քննչական կոմիտե

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով. Երևանի քաղաքապետարան

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթն ուղարկվել է դատարան

Նման փոխշահավետ և պետական շահը լիարժեք պաշտպանող պայմանագիր Հայաստանը երբևէ չի ունեցել․ Գաբրիելյան

Ինչ է առաջարկում Հայաստանը, և ինչ է ակնկալում ԱՄՆ-ն. Պապոյանն առանձնացրել է ԹՐԻՓՓ նախագծի մի քանի հատված

Հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ․ դա շատ լավ նորություն է. վարչապետ

Թրամփն իր հերթական ելույթում ծաղրանքով նմանակել է Բայդենին. տեսանյութ

Չի կարող այդպիսի բան տեղի ունենալ առանց ՀՀ-ի համաձայնության. Միրզոյանը՝ TRIPP-ի բաժնեմասերը վաճառելու մասին

Թրամփը հայհոյել և միջնամատ է ցույց տվել իրեն խիստ քննադատող քաղաքացուն. տեսանյութ

Ժամանակակից ամենագնացներ ու հրշեջ-փրկարարական մեքենաներ՝ Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներին

Ամերիկյան ընկերությունը TRIPP-ի համար պատասխանատու կլինի 49 տարի, հետո՝ ևս 50. Միրզոյանը մանրամասնել է

Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը վնասվածքներ է ստացել

Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար

Համաձայնեցված է այն ամբողջը, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը. չկա չհամաձայնեցված կետ. ԱԳ նախարար

Հերթական սարսափը՝ Կապսի նախկին դպրոցի շենքը. Չախոյանը ցույց է տվել նոր կառուցված դպրոցն ու հին շենքը

Հարավային Կորեայի նախագահը և Ճապոնիայի վարչապետը համատեղ գագաթնաժողովն ավարտել են երաժշտական դուետով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժը՝ զարկ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը. Ռուբիո

Փակ և դժվարանցանելի հատվածներ, բուք, մերկասառույց, ձյան տեղումներ. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարություն

Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրագործման ուղղությամբ

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ

ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ

Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին

Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան

Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը

Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ

Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին

Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին