ՊԵԿ պաշտոնյայի ու ևս 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթն ուղարկվել է դատարան

14/01/2026 schedule12:37

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացին ժամանակավոր ներմուծման ընթացակարգով ՀՀ տեղափոխած տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չարտահանելու համար վարչական տուգանքի չենթարկվելու նպատակով ՊԵԿ մաքսային ծառայողին կաշառք տալու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ապահովագրական ընկերության աշխատակից ներկայացած անձի հետ:

Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Վերջինս, օգտվելով ստեղծված իրավիճակից, քաղաքացու ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծման մաքսային մուտքի օրդերի փակման գործընթացն իրականացնելու համար ՊԵԿ պաշտոնատար անձին կաշառք տալու պատրվակով նրանից պահանջել ու ստացել է 405 հազար 350 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար:

Այնուհետև Բագրատաշենի անցակետում հերթապահություն իրականացնող ՊԵԿ մաքսային տեսուչը, չկատարելով իր ծառայողական լիազորությունները, առանց վերը նշված տրանսպորտային միջոցի առկայությունը և իսկությունը ստուգելու, համապատասխան էլեկտրոնային տեղեկատվական համակարգում դիտավորությամբ մուտքագրել է կեղծ տեղեկություններ, թե իբր ավտոմեքենան 2024 թվականի հունվարի 12-ին արտահանվել է ՀՀ-ից, որպիսի պայմաններում քաղաքացին խուսափել է նախատեսված վարչական պատասխանատվությունից:

Պաշտոնեական կեղծիք կատարելու և ծառայողական լիազորությունները չարաշահելու համար ՊԵԿ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել:

Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: Կաշառք տալու փորձի համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը մեղադրանք է ներկայացվել, կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար ապահովագրական ընկերության աշխատակից ներկայացած անձին ևս մեղադրանք է ներկայացվել:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
215 դիտում

«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է TRIPP-ի ուղու հետ կապված ՀՀ և ԱՄՆ իշխանությունների ջանքերը

Բայղուշ կանխատեսումները կրկին իրականություն չդարձան. Հարությունյանը՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ համաձայնության մասին

Ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու. Փաշինյան

Հրդեհ Սիսիանի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է քաղաքացու դի

Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. ջերմաստիճանը կրկին կնվազի

Պետական կառավարման համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարություն

Հայաստանն ու ԱՄՆ-ն չեն քննարկել TRIPP-ին Թուրքիայի և Ռուսաստանի ներգրավման մասին հարց. Միրզոյան

Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են Քննչական կոմիտե

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով. Երևանի քաղաքապետարան

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթն ուղարկվել է դատարան

Նման փոխշահավետ և պետական շահը լիարժեք պաշտպանող պայմանագիր Հայաստանը երբևէ չի ունեցել․ Գաբրիելյան

Ինչ է առաջարկում Հայաստանը, և ինչ է ակնկալում ԱՄՆ-ն. Պապոյանն առանձնացրել է ԹՐԻՓՓ նախագծի մի քանի հատված

Հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ․ դա շատ լավ նորություն է. վարչապետ

Թրամփն իր հերթական ելույթում ծաղրանքով նմանակել է Բայդենին. տեսանյութ

Չի կարող այդպիսի բան տեղի ունենալ առանց ՀՀ-ի համաձայնության. Միրզոյանը՝ TRIPP-ի բաժնեմասերը վաճառելու մասին

Թրամփը հայհոյել և միջնամատ է ցույց տվել իրեն խիստ քննադատող քաղաքացուն. տեսանյութ

Ժամանակակից ամենագնացներ ու հրշեջ-փրկարարական մեքենաներ՝ Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներին

Ամերիկյան ընկերությունը TRIPP-ի համար պատասխանատու կլինի 49 տարի, հետո՝ ևս 50. Միրզոյանը մանրամասնել է

Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը վնասվածքներ է ստացել

Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար

Համաձայնեցված է այն ամբողջը, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը. չկա չհամաձայնեցված կետ. ԱԳ նախարար

Հերթական սարսափը՝ Կապսի նախկին դպրոցի շենքը. Չախոյանը ցույց է տվել նոր կառուցված դպրոցն ու հին շենքը

Հարավային Կորեայի նախագահը և Ճապոնիայի վարչապետը համատեղ գագաթնաժողովն ավարտել են երաժշտական դուետով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժը՝ զարկ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը. Ռուբիո

Փակ և դժվարանցանելի հատվածներ, բուք, մերկասառույց, ձյան տեղումներ. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարություն

Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրագործման ուղղությամբ

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ

ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ

Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին

Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան

Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը

Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ

Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին