Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։



Մուհամմադ Աբդելսալամը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչն ընդգծում է խաղաղության առաջմղման համար համատեղ ջանքերը։ Մուհամմադ Աբդելսալամը նշել է, որ այն, ինչ անում է վարչապետ Փաշինյանն այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար, օրինակ է աշխարհում շատ հակամարտությունների համար։ «Այս նշանավորումը ցույց է տալիս հենց համաձայնագրի կարևորությունը՝ որպես դրական քայլ դեպի խաղաղություն, հաշտեցում և տարածաշրջանային կայունություն։ «Զայեդի» մրցանակը նշանավորում է այս նախաձեռնությունը, որպեսզի խրախուսի և ոգեշնչի աշխարհի առաջնորդներին ձգտելու երկարատև խաղաղության։ Մենք վստահ ենք, որ ինչ Դուք անում եք, գալիս է սրտից, հանուն խաղաղության, Ձեր ժողովրդի և ամբողջ աշխարհի»,- նշել է Մուհամմադ Աբդելսալամը՝ ավելացնելով, որ այս տարի մրցանակի հավակնորդների թվում է եղել 350 մարդ ավելի քան 90 երկրից։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի հանձնաժողովի անդամներին գնահատանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է արժանանալու «Զայեդի» անվան մրցանակին։ Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով ներդրված ջանքերը գնահատելու համար։ «Իհարկե, դա շատ մարդկանց կատարած աշխատանքի արդյունքն է Հայաստանում և, բնականաբար, Հայաստանից դուրս։ Իհարկե, ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես պարգևատրվել է, և մենք կիսում ենք այս մրցանակը։ Դա արդարացված է․ այն իսկապես համատեղ նվաճում է։ Խաղաղության հաստատման ուղղությամբ շատ մարդիկ էին աշխատում և դեռ աշխատում են ԱՄՆ-ում, ԵՄ-ում, տարբեր միջազգային հարթակներում, Ադրբեջանում։ Եվ, իհարկե, առաջին հերթին դա մեր քաղաքական թիմի, Կառավարության, խորհրդարանի, հասարակության ձեռքբերումն է, որովհետև, գիտեք, որևէ համաձայնության ի կատար ածումն անհնարին կլիներ առանց հասարակության, ժողովրդի աջակցության»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այս ողջ գործընթացում ամենակարևոր դերը խաղացել է Հայաստանի ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հյուրերին և նշել, որ այսպիսով նրանք իրենց չափազանց կարևոր ներդրումն են բերում խաղաղության գործընթացին և այն ավելի ինստիտուցիոնալ դարձնելուն։

Հանդիպման ընթացքում վարչապետին է փոխանցվել փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայանալիք «Զայեդի» մրցանակի արարողությանը մասնակցելու հրավերը։

Մրցանակը կոչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր, հանգուցյալ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի պատվին և ճանաչում է անհատների ու կազմակերպությունների՝ անկախ նրանց ծագումից կամ գտնվելու վայրից, որոնք անշահախնդիր և անդադար աշխատում են մարդկային եղբայրությունն առաջ մղելու և խաղաղ համակեցության համար նշանակալի առաջընթաց ապահովելու ուղղությամբ։
Մրցանակի հիմնադրումից ի վեր՝ 2019 թվականից, այն արդեն ճանաչել է 16 մրցանակակրի 15 երկրից։ Մրցանակի ստեղծումը հաջորդել է Աբու Դաբիում տեղի ունեցած պատմական հանդիպմանը Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդ, հանգուցյալ Նորին Սրբություն Պապ Ֆրանցիսկոսի և Ալ-Ազհարի մեծ իմամ, Նորին գերազանցություն Ահմեդ Ալ-Թայեբի միջև, որի ընթացքում նրանք համատեղ ստորագրել են Մարդկային եղբայրության փաստաթուղթը։
Նախորդ մրցանակակիրների թվում են Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբը, հանգուցյալ Պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ծայրահեղականության դեմ պայքարի ակտիվիստ Լաթիֆա Իբն Զիաթենը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության Նորին Մեծություններ Թագավոր Աբդալլահ Երկրորդը և Թագուհի Ռանիա Ալ Աբդալլահը, Հայիթիի «Գիտելիք և ազատություն» հիմնադրամը, «Սանտ’Էջիդիո» համայնքը, քենիացի խաղաղարար Շամսա Աբուբաքար Ֆադիլը, ինդոնեզական բարեգործական կազմակերպություններ՝ Նահդլաթուլ Ուլաման և Մուհամմադիյան, աշխարհահռչակ սրտաբան, պրոֆեսոր Սըր Մագդի Յակուբը, չիլիական հասարակական գործիչ, քույր Նելի Լեոն Կոռեան, Բարբադոսի վարչապետ Միա Ամոր Մոթլին, սննդային օգնություն տրամադրող World Central Kitchen կազմակերպությունը և երիտասարդ գիտնական Հեման Բեքելեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գրանցումները դադարեցնում ենք. հունվարի 30-ի բոլոր տեղերը սպառված են. Նիկոլ Փաշինյան
Ով է լինելու «Մեր ձևով»-ի վարչապետի թեկնածուն, և ում հետ են պատրաստ կոալիցիա կազմել
Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները, միացրեք երկփուլ անվտանգություն. ՆԳՆ
Անհնար է ընդունել ԵՄ չափանիշները՝ մնալով ԵԱՏՄ անդամ. Լավրովը՝ Հայաստանին
Գորիսում սահնակով սահելիս անչափահասները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է
Վերադառնալ, ծառայել և վճարել՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Ինչ Դուք անում եք, գալիս է սրտից, հանուն խաղաղության, Ձեր ժողովրդի և աշխարհի․ «Զայեդ» մրցանակ ՀՀ վարչապետին
Գերտերության արտգործնախարար Լավրովը մտահոգված է Վարդան Ղուկասյանի համար
Հիբրիդային սպառնալիքները, 2026-ի ընտրություններով պայմանավորված, մեծ հավանականությամբ կդառնան ընդգրկուն
Դեռ վաղ է խոսել Ռուսաստանի՝ «Խաղաղության խորհրդին» մասնակցելու մասին․ Պեսկով
«Wizz Air»-ը չվերթեր կգործարկի դեպի Հունաստան՝ Հռոդոս կղզի․ հայտնի է՝ երբվանից
Վարդան Ղուկասյանի փեսայի, որդու և ևս 2 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Ալեքսան Ալեքսանյանը չի հերքել իր ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ պնդումները
Թույլ չենք տալու, որ տոհմիկ կաշառակերները, Հայաստանի ինքնիշխանության դահիճները նորից վերադառնան իշխանության
ՆԳ նախարարը ոստիկանության և ՓԾ անձնակազմերին է ներկայացրել նորանշանակ ղեկավարներին․ տեսանյութ
ՀԾԿՀ և էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն ՏԿԵՆ-ում
Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ ձյուն ու բուք կլինի
Հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր․ կապալառուն ներկայացրել է կատարած աշխատանքը
Շտապօգնությունը չի կարողացել հասնել Շենկանի՝ ծննդկանին հիվանդանոց հասցնելու համար․ փրկարարներն են մեկնել գյուղ
Մեր պետությունը ճիշտ ուղղությամբ է գնում․ Արայիկ Հարությունյան
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկույցը
Ընթացող «Լեքսուս»-ի ուղևորները իջեցրել են ապակիները, հայհոյել պարեկներին․ կան ձերբակալվածներ
Ապարանի տարածաշրջանում ձյունն ու բքի բերվածքները ամբողջությամբ ծածկել են 1.5-մետրանոց ճանապարհային նշանները
Վահագն Խաչատուրյանն այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն․ տեսանյութ
Առաջարկվում է կարգավորել գնման գործընթացների կասեցման հետևանքով առաջացող խնդիրները
Կարող ենք պաշտպանվել․ Դանիան լրացուցիչ ուժեր է տեղակայել Գրենլանդիայում, զորքի հետ կղզի է ժամանել շտաբի պետը
WhatsApp-ում ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով կեղծ օգտահաշիվ է բացվել
Հունվարի 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Նոր Երզնկա գյուղում տուն է այրվել
Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահի՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու պաշտոնական հրավերը
ԱՄՆ Միչիգան նահանգում ձյան պատճառով շուրջ 100 մեքենա է բախվել․ տեսանյութ
Բոլոր տարածաշրջաններում շուրջօրյա հերթապահություն է կատարվում․ աղ-ավազով մշակման աշխատանքները շարունակվում են
Վլադիմիր Պուտինը հրավիրվել է Գազայի խաղաղության խորհրդին․ Թրամփ
Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սկսվել
Հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները․ Խուդաթյան
Հերթական դղյակը՝ Նոր ուղի գյուղի փոքրիկների համար․ մանկապարտեզ վաղուց չէր գործում․ Չախոյան
«Հրապարակ»-ը միանգամից իրականությանը չհամապատասխանող 3 նյութ է զետեղել․ սուտ են տեղեկությունները․ ՊՆ
Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից․ գործընթացը մեկնարկել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT