Գորիսում սահնակով սահելիս անչափահասները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է

20/01/2026 schedule15:58

Հունվարի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկատվություն տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Գուրգեն Գ.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «ներքին արյունահոսություն, պոլիտրավմա, փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, և 17-ամյա Արմեն Յ.-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա, կոնքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ։

Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներով։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:15-ի սահմաններում, Գուրգեն Գ.-ն և Արմեն Յ.-ն Գորիս քաղաքի Խորենացու փողոցում սահնակով սահելիս բախվել են ճանապարհի եզրին տեղադրված քարե արգելապատնեշին, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքները։ Հաջորդ օրը՝ հունվարի 16-ին՝ գիշերը ժամը 00:20-ի սահմաններում, Գուրգեն Գ.-ն, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է, իսկ Արմեն Յ.-ի առողջական վիճակը այս պահին գնահատվում է ծանր։

Դեպքի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Գորիս քաղաքի Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
899 դիտում

Մհեր Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին

Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել զգույշ լինել Թուրքիա մեկնելիս

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև

Ալաշկերտ-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան

Լեհաստանն ու Իտալիան չեն միանա Թրամփի «Խաղաղության խորհրդին»

Salesforce ընկերության ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի դինամիկ զարգացումը

ՀՀ-ն բարձր է գնահատում Իրանի դիրքորոշումը տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ

Հայաստանի վրա հարձակվելը շատ թանկ գին կարժենա. Նահանգները կանաչ լույս է վառել ՀՀ-ի առաջ. Բաբաջանյան. տեսանյութ

Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում․ ընդդիմադիրները փորձել են թույլ չտալ նախարարների երդմնակալությունը

Պապոյանին են ներկայացվել գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման շրջանակում կատարված քայլերը

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան՝ առանց ընդդիմության․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմավիրի մարզը նոր ոստիկանապետ ունի. ով է նա

Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ-ին կփոխանցի իր դիտարկումները՝ կապված TRIPP-ի հետ․ վարչապետ․ տեսանյութ

Ճակատագրական ռազմավարական որոշում է․ որ երկրների հետ է Հայաստանը քննարկում միջուկային ռեակտոր ունենալու հարցը

Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը ձերբակալվել է

Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երկաթուղային և ավտոմոբիլային երթուղին անցնում է Հայաստանով. վարչապետ

Երբ Հայաստանում կակտիվանա YouTube-ի դրամայնացումը․ ԲՏԱ նախարարը ժամկետներ է նշել

Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը. Ժաննա Անդրեասյան

Ընդդիմությունը չի եկել Կառավարության հետ հարցուպատասխանի․ գան՝ ի՞նչ անեն, ընդունեն, որ այլևս անելիք չունե՞ն

ՇՄ նախարարն ու դեսպանը քննարկել են Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը COP17-ին

Ինչպես պետք է առցանց եղանակով անցում կատարել կենսաթոշակի և նպաստի ստացման անկանխիկ եղանակի․ մանրամասներ

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 11-ին

Վենսի այցը նշանակալի քայլ է, արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղի. ԱՄՆ դեսպանատուն

Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիական համագործակցությունը խորանում է․ ԲՏԱ նախարարը հանդիպել է Amazon Web Services-ի խմբին

Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBank

ՔԿ նախագահն ու ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են միջազգային համագործակցությամբ ուղարկվող հարցումները

Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով

Մեկ զանգ, արագ արձագանք․ փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը

Վենսը Բաքվում քննարկել է հայ բանտարկյալների ազատ արձակման հարցը

Ձյան առատ տեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանա

Բարձր ենք գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ. նախագահ

Աչալուրջ պետք է լինենք. Ավանեսյանը՝ Հայաստանում կեղծ դեղերի ահազանգերի մասին

Ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները

1 մլն 593 հազար անձ առողջության համընդհանուր ապահովագրության շահառու է

Կարևորում ենք ՀՀ-ի և Իրանի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացումը. վարչապետ

Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկել

Քֆուր կդնես, կասես 1 ընտրի, հետևից կմտնես. Վաղարշապատի ընտրությունների գործով ձայնագրություններ են հրապարակվել