Երևան
12 °C
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում հայտնում է, որ կարևոր ահազանգ է ստացել Ռուսաստանում ապրող հայրենակիցներից։
Ըստ քաղաքագետի՝ առաջիկայում պլանավորված է հիբրիդային նոր հարձակում Հայաստանի ներսում, որն այս անգամ իրականացվելու է կինոպրեմիերայի տեսքով։
«Նախ Ռուսաստանի Դաշնությունում հունվարի 29-ից, իսկ հետո Հայաստանում փետրվարի 5-ից պլանավորված է «Արարատ 73» վավերագրական կինոնկարի պրեմիերան։ Ֆիմի պաշտոնական ղեկավարը Վալերի Սահարյան է, թեպետ մեր աղբյուրները պնդում են, որ գաղափարը գալիս է Ռուսաստանի իշխանություններից։
Ըստ ռուսաստանյան մեր իրազեկ աղբյուրների՝ ֆիլմը ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության հատուկ պետական ֆոնդից, և դա հստակ է։ Ակնհայտ է, որ չլիներ այս ֆիլմի ու նրա սցենարի պահանջվածություն Կրեմլի կողմից՝ Ռուսաստանը պետական ֆոնդից երբեք ու երբեք չէր ֆինանսավորի Հայաստանի ու նրա լեգենդար որդիների մասին ֆիլմի ստեղծմանը։
Ֆիլմի համար ընտրվել է Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոգեշնչման աղբյուր լեգենդար «Արարատ» ֆուտբոլային թիմի 1973-ի տրիումֆը, դրա լեգենդար հեղինակներից Նիկիտա Սիմոնյանը՝ հստակ իմանալով այդ մեծ հաղթանակի ու բերկրանքի հանդեպ հասարակության կարոտաբաղձությունը և ենթադրվող հետաքրքրվածությունը։
Բայց ամբողջ սյուժեն, համաձայն քաջատեղյակ աղբյուրների, միտված է Ռուսաստանի համար «հայանպաստ» իմիջի ձևավորմանը։ Ռուսաստանի իշխանություններն ու այդ ֆինանսավորումը հաստատած շրջանակները ի նկատի են ունեցել վերջին 5 տարիներին Հայաստանում Ռուսաստանի՝ խայտառակ անկում ունեցած հեղինակությունը, հանրային կարծիքի հարցումներով բարեկամական երկրների խմբից նրա անցումը ոչ բարեկամական երկրների խումբ, որոշել են հայ ժողովրդի համար նոստալգիկ ու անմոռանալի հաջողության այդ պատմության մեջ հորինել Ռուսաստանի հայամետության թեման ու այն ներկայացնել մեր հանրությանը։
Մասնավորապես ըստ այդ ֆիլմի սցենարին քաջածանոթ աղբյուրների՝ ֆիլմի նպատակն է ցույց տալ, որ այն ժամանակ Խորհրդային Ուկրաինայի ղեկավարությունը Շերբիցկու գլխավորությամբ Հայաստանի հավաքականին պարտության մատնելու համար նենգ մեթոդների էր դիմում, կուլիսներում քայլեր էր կատարում, բայց Մոսկվան Հայաստանի կողմն էր: Իհարկե, սցենարիստները թքած են ունեցել այդպիսի սյուժեից բխող բանական հարցադրման վրա, թե եթե դա նույնիսկ այդպես է եղել, ինչո՞ւ պետք է Խորհրդային Ուկրաինայի ղեկավարությունը սեփական «Դինամո Կիև»-ին թողներ ու գործեր Հայաստանի Արարատի օգտին, սակայն ֆիլմի հետապնդած հաջորդ նպատակը օգտագործված բազմաթիվ դրվագներով ու ֆուտբոլային թեման օգտագործելով հակաուկրաինական տրամադրություններ ստեղծելն է:
Բայց ֆիլմի առավել կարևոր ու անուղղակի ուղերձն է՝ երբ Հայաստանը Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ է եղել, ռուս «եղբայրը» կանգնել է կրտսեր «եղբոր» կողքին ու թույլ չի տվել «նենգ պետություններն ու ազգերը» դավադրություններով նրանից խլեն հաղթանակը, կամ Հայաստանը հաղթել է, երբ Ռուսաստանի հետ մեկ միութենական պետության մեջ է եղել։
Ես կարծում եմ, որ Հայաստանի հասարակությունով ու քաղհասարակությունով զգույշ և ուշադիր պետք է լինենք՝ թույլ չտալու Հայաստանում նման քաղաքական թիրախներ հետապնդող քաղաքական ֆիլմի ցուցադրությունը և պահանջենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մինչև ֆիլմի ցուցադրությունը համոզվել, որ այն որևէ քաղաքական ենթատեքստ ու պատմական փաստերի աղավաղում չի պարունակում, որևէ երկրի դեմ տրամադրություններ ստեղծելուն ուղղված չէ։ Հակառակ դեպքում նման ֆիլմի ցուցադրումը Հայաստանի կինոթատրոններում պետք է արգելվեն, և պատիժներ սահմանվեն այն մասնավոր կինոդահլիճների հանդեպ, որոնք գիտակցաբար կդառնան նման հիբրիդային գրոհի «հեռարձակողը»։
Խրախուսվում է սույն մտահոգության ու տեղեկատվության լայն տարածումը։ Պատրաստ ենք բոլոր շահագրգիռ անձանց հետ քննարկել մեր համաքաղաքացիական վերաբերմունքի արտահայտման ձևերը»,- գրել է Սաֆարյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կարո՞ղ է պատերազմի ժամանակ էլ էր Սամվել Կարապետյանի փոխարեն արհեստական բանականությունը կոչ անում. Իոաննիսյան
Հիշե՛ք՝ աշխարհի ճակատագիրը կանխորոշող ամուսինների զգեստապահարանը պարունակում է մեկ տաբատ, վերնաշապիկ և պիջակ
2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունների մասին
Աշխարհը հասել է մի շրջադարձային կետի, որը պահանջում է վերանայել ԱՄՆ-ի դերը. հին աշխարհն այլևս չկա. Ռուբիո
Ընթանում է 2026-ի ընտրություններում ՔՊ ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկություններ են
Արևային էներգետիկան Հայաստանին տվել է էներգետիկ անկախության բացառիկ շանս․ Փաշինյան
Գյուղացիական տնտեսությունների համար 2 շատ լավ լուրով հանդես կգամ․ Պապոյան
Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը
Վարդենյաց լեռնանցքը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար. տեսանյութ
Որևէ ուսանող կրթական պրոցեսից վարձավճարի պատճառով դուրս չպետք է մնա․ վարչապետ
Սաստիկ բքի պատճառով Շինուհայր-Հարժիս, Ալագյազ-Ծաղկահովիտ-Գեղադիր ավտոճանապարհները փակ են
Վաղը կսկսվի ՔՊ ընտրական ցուցակի առաջին փուլի քվեարկությունը․ վարչապետ
Հայտնաբերվել և առգրավվել է մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին
ԱԳՆ-ում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
TRIPP-ը ներկայացնել «թուրք-ադրբեջանական գործարք» պարզունակ ձևակերպում է բարդ իրականության մասին․ Բաբաջանյան
Ազգերի Լիգա. հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները
Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել Վալերի Օսիպյանին և ևս մեկ նախկին պաշտոնյայի
Արսեն Բաղրյանը՝ ուշուի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025թ. լավագույն մարզիկ
Որքան ձյուն կա Վարդենյաց լեռնանցքում․ լուսանկար
Գալուզին-Մուստաֆաև հանդիպում է տեղի ունեցել․ ինչ են քննարկել Ռուսաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը
Ինչպես է Կարապետյանը ՌԴ անձնագրով ու քաղաքացիությամբ դառնում ՀՀ վարչապետի թեկնածու. աբսուրդ է. տեսանյութ
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները․ «Վեոլիա ջուր»
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 82-րդը տեղը
Օլիգարխ Կարապետյանի գործատուն ՌԴ-ն է. նա ուզում է մեր պետության ղեկավարումը հանձնել ռուսական ԿԳԲ-ին. տեսանյութ
Հայաստանի Սահմանադրությունը ոտքի տակ տալու պրակտիկան իրենց համար նորմալ երևույթ է․ Առաքելյան
Սամվել Կարապետյանն առաջինը չէ․ Սերժ Սարգսյանն էլ էր փորձում իր հագով Սահմանադրություն կարեր․ Իոաննիսյան
Զոհերի և զոհողությունների գնով հասել ենք մի կետի, որ Հայաստանը տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն․ վարչապետ
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Ջրաշենից Սպիտակի ԲԿ է տեղափոխվել 13-ամյա պատանի․ ծեծել են համադասարանցիները, մանկավարժները դեպքը թաքցրել են
«Ուժեղ Հայաստանը» թուլացավ՝ հարվածի տակ դնելով ինքն իրեն․ Սահմանադրությունը ֆուտբոլի գնդակ չէ․ Ադամյան
Հանդիպում «Երևանի կայուն էներգիայի օրեր» միջոցառման մասնակիցների հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իսկ եթե չստացվի, ասելու ա՝ ես տուտ պրիչոմ, արհեստական բանականությունն էր․ Ղազարյան
Կարճատև տեսակցությունից հետո կալանավորված անձի մոտից թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել
Համացանցում շրջանառվում է Սամվել Կարապետյանի ռուսական անձնագրի լուսանկարը
Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT