Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդած պահանջները

23/01/2026 schedule12:05

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվել Կարապետյանի, Էթերի Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի և Կարեն Կարապետյանի (այսուհետև՝ «Հայցվորներ») կողմից ներկայացված միջնորդությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Միջնորդությամբ ի թիվս այլնի՝ Արբիտրաժային տրիբունալից պահանջվում էր արտակարգ արբիտրի (Emergency Arbitrator) կողմից 22.07.2025 թվականի թիվ EA 2025/121 վճռի՝ ՀՀ-ի կողմից չկատարման փաստի հաստատումը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) լիցենզիայի և վերջինիս կառավարման մարմինների անդամների լիազորությունների վերականգնումը, ինչպես նաև նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցումը։ Բացի այդ՝ տրիբունալից հայցվել էր նաև արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։

Արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է նշված բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ Հայցվորների կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն։

Արբիտրաժային տրիբունալը նաև որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է Հայցվոր կողմը։

Այս որոշմամբ պահպանվում է արբիտրաժային վարույթի ամբողջականությունը և համակողմանիությունը՝ ապահովելով, որ հետագա ցանկացած որոշում կկայացվի բոլոր վերաբերելի ապացույցների հիման վրա և Արբիտրաժային տրիբունալի՝ իր իրավազորության և կիրառելի իրավունքի վերաբերյալ գնահատականի համաձայն։

Հայաստանը ողջունում է տվյալ որոշումը, որը կայացվել է վեճը, ըստ էության, լուծելու իրավասություն ունեցող Արբիտրաժային տրիբունալի, այլ ոչ թե «արտակարգ արբիտրի» կողմից։

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ արբիտրաժային վարույթին մասնակցելու բարձր պրոֆեսիոնալիզմով և գործընթացի նկատմամբ լիակատար հարգանքով՝ միաժամանակ հետևողականորեն պաշտպանելով իր դիրքորոշումները և շահերը, ինչպես նաև շարունակելով կառուցողական համագործակցությունը Հայցվոր կողմի և Արբիտրաժային տրիբունալի հետ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1625 դիտում

ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

14-ամյա եղբայրները սուլելով անցնելու համար դիտողություն են արել 17-ամյա տղային. վեճը վերածվել է ծեծկռտուքի

ԱՄՆ նախագահը վստա՞հ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը՝ հասնելով քարե դար․ Արաղչի

Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

ՀՀԿ-ականները Վանեցյանի կուսակցության համար Էջմիածնում ընտրակաշառք են բաժանել. քրհետապնդում՝ 62 անձի նկատմամբ

Էջմիածնի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզը հիմնանորոգվել է, կառուցվել նոր մասնաշենք. այցելել է վարչապետը

Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է

Ուլյանովսկի մարզում գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից

Թմրամիջոցներ իրացնող երիտասարդը փախել է, նետել սառը զենք, փաթեթներ, ընկել ջուրը. նրան փրկել են ՆԳՆ ծառայողները

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն

Բախվել են ավտոմեքենաներ․ վարորդներից մեկը տեղում մահացել է, 5 տուժած՝ հոսպիտալացվել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թվերը

Ինքնուրույն կընտրենք, թե մեր պատմության էջերը ում, երբ և ինչպես պատմենք և ինչ արտաքին քաղաքականություն վարենք

Հանդիպում թանգարանների աշխատողների հետ․ ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան

Համաժողովի նախապատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ողբերգական դեպք ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում․ կան 1 զոհ, 1 վիրավոր

Մոլդովան կլքի ԱՊՀ-ն․ խորհրդարանը որոշում է ընդունել

Քննարկվել են Հայաստան-Կատար զբոսաշրջային կապերի ամրապնդման և զարգացման հեռանկարները

Արսեն Թորոսյանն այցելել է Հրազդանում գործող տարեցների և երեխաների ցերեկային կենտրոններ

Հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում

Թուրքիա-ՀՀ, Ադրբեջան-ՀՀ ցամաքային սահմանների բացումը կլինի խաղաղության գործընթացի նշանակալի արդյունքներից մեկը

Բացահայտ գրոհի են անցնում. Ռուսաստանն առաջին դեմքի մակարդակով արտահայտվեց. հարձակումները թեժանալու են

Ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է վարչապետի թաքնված ու պախկված թեկնածուով․ Ռուբինյան․ տեսանյութ

Հայտնի է՝ ում է տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը

Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիստները 2027-ի հունվարից առողջության համընդհանուր ապահովագրություն կունենան

Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը

Գետինը մտեք, մի բուռ հող կերեք. պլոճիկ ունե՞ն՝ Պուտինին բան ասեն. ղարաբաղցիք պետք է ռեխը փակեն. տեսանյութ

Որ ճիշտ պահես քեզ, Ալյոշա՛, գուցե թողնեմ ժիլետիս հետ էլ նկարվես․ ականջներիդ օղ արեք՝ չեք հաջողելու. Միրզոյան

Ծառուկյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ

Կատարվել է խուլիգանություն գազային ատրճանակով, վիրավոր չկա, մեքենան կապ չունի դեպքի հետ. ՆԳՆ

Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է

ԵՔՀ գագաթնաժողովին ընդառաջ Երևան տանող ճանապարհը, ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի․ Հարությունյան

Միջնադարյան հերթական արժեքի վերադարձը Հայաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Այլևս ստիպված չենք լինի աշխատանքից ազատել 65 տարեկան մեր քաղաքացիներին․ տարիքային շեմը հանվում է․ Թորոսյան

«Մեր ձևով»-ը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին ղեկավարին՝ մասնակցելու Կարապետյանի դատերին և ակցիաներին․ ՔԿ

ԿԳԲ-ի գործակալ Եզրասի եղբայր Կտրիճը Եվրոպական Միությանը «տղա» է բերում Հայաստանի վրա․ Խանդանյան․ լուսանկար

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը 10 հազար 500 դոլար և 3 մլն դրամ կաշառք է ստացել․ քրեական վարույթը դատարանում է

Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա