Երևան
12 °C
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 23-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 7 հարց՝
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, որոշեց հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ մեկ սլոթի քանակով։ Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական ինտերնետային կայքերում:
Հաջորդիվ Հանձնաժողովը բավարարեց «Ռադիո պռո», «Լայքնետ» և «Հիբրիդ սոլյուշնս» ՍՊԸ-ների հայտերը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպեց ընկերություններին տրամադրած լիցենզիաները:
Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն խախտել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, Հանձնաժողովի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 73-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչների պահանջները։ Տվյալ վարույթը վերաբերում էր 2025թ․ դեկտեմբերի 21-ին հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդման այն հատվածներին, որոնցում տեղ են գտել գռեհկաբանությունը և հայհոյախոսությունները։
Վարչական վարույթի բազմակողմանի քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ին տուգանել 1 մլն 200 հազար ՀՀ դրամով («Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված տույժի եռապատիկը)։
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր «Լայքնետ» ՍՊԸ-ի կատարած իրավախախտմանը։ Ընկերությունն առանց համապատասխան իրավական հիմքերի վերահաղորդել է տեսալսողական ծրագրեր։ ՀՌՀ-ն վերջինիս հանդեպ կիրառել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով 115 հազար 064 ՀՀ դրամով:
Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ից պահանջել է ներկայացնել «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի 2025թ․ նոյեմբերի 5-7-ի ձայնագրությունները։ Սակայն Ընկերության ուղարկած էլեկտրոնային գրության մեջ առկա նիշքերը (ֆայլերը) ամբողջությամբ չեն ներառել պահանջված ժամանակահատվածի ձայնագրությունները։ Հանձնաժողովն Ընկերությանը տուգանել է 300 հազար ՀՀ դրամով («Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված տույժ):
Սույն որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
14-ամյա եղբայրները սուլելով անցնելու համար դիտողություն են արել 17-ամյա տղային. վեճը վերածվել է ծեծկռտուքի
ԱՄՆ նախագահը վստա՞հ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը՝ հասնելով քարե դար․ Արաղչի
Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
ՀՀԿ-ականները Վանեցյանի կուսակցության համար Էջմիածնում ընտրակաշառք են բաժանել. քրհետապնդում՝ 62 անձի նկատմամբ
Էջմիածնի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզը հիմնանորոգվել է, կառուցվել նոր մասնաշենք. այցելել է վարչապետը
Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է
Ուլյանովսկի մարզում գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից
Թմրամիջոցներ իրացնող երիտասարդը փախել է, նետել սառը զենք, փաթեթներ, ընկել ջուրը. նրան փրկել են ՆԳՆ ծառայողները
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Բախվել են ավտոմեքենաներ․ վարորդներից մեկը տեղում մահացել է, 5 տուժած՝ հոսպիտալացվել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թվերը
Ինքնուրույն կընտրենք, թե մեր պատմության էջերը ում, երբ և ինչպես պատմենք և ինչ արտաքին քաղաքականություն վարենք
Հանդիպում թանգարանների աշխատողների հետ․ ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան
Համաժողովի նախապատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ողբերգական դեպք ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում․ կան 1 զոհ, 1 վիրավոր
Մոլդովան կլքի ԱՊՀ-ն․ խորհրդարանը որոշում է ընդունել
Քննարկվել են Հայաստան-Կատար զբոսաշրջային կապերի ամրապնդման և զարգացման հեռանկարները
Արսեն Թորոսյանն այցելել է Հրազդանում գործող տարեցների և երեխաների ցերեկային կենտրոններ
Հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում
Թուրքիա-ՀՀ, Ադրբեջան-ՀՀ ցամաքային սահմանների բացումը կլինի խաղաղության գործընթացի նշանակալի արդյունքներից մեկը
Բացահայտ գրոհի են անցնում. Ռուսաստանն առաջին դեմքի մակարդակով արտահայտվեց. հարձակումները թեժանալու են
Ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է վարչապետի թաքնված ու պախկված թեկնածուով․ Ռուբինյան․ տեսանյութ
Հայտնի է՝ ում է տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը
Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիստները 2027-ի հունվարից առողջության համընդհանուր ապահովագրություն կունենան
Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը
Գետինը մտեք, մի բուռ հող կերեք. պլոճիկ ունե՞ն՝ Պուտինին բան ասեն. ղարաբաղցիք պետք է ռեխը փակեն. տեսանյութ
Որ ճիշտ պահես քեզ, Ալյոշա՛, գուցե թողնեմ ժիլետիս հետ էլ նկարվես․ ականջներիդ օղ արեք՝ չեք հաջողելու. Միրզոյան
Ծառուկյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ
Կատարվել է խուլիգանություն գազային ատրճանակով, վիրավոր չկա, մեքենան կապ չունի դեպքի հետ. ՆԳՆ
Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է
ԵՔՀ գագաթնաժողովին ընդառաջ Երևան տանող ճանապարհը, ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի․ Հարությունյան
Միջնադարյան հերթական արժեքի վերադարձը Հայաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Այլևս ստիպված չենք լինի աշխատանքից ազատել 65 տարեկան մեր քաղաքացիներին․ տարիքային շեմը հանվում է․ Թորոսյան
«Մեր ձևով»-ը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին ղեկավարին՝ մասնակցելու Կարապետյանի դատերին և ակցիաներին․ ՔԿ
ԿԳԲ-ի գործակալ Եզրասի եղբայր Կտրիճը Եվրոպական Միությանը «տղա» է բերում Հայաստանի վրա․ Խանդանյան․ լուսանկար
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը 10 հազար 500 դոլար և 3 մլն դրամ կաշառք է ստացել․ քրեական վարույթը դատարանում է
Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT