Բուլղարական կողմին ռազմավարական գործընկերության առաջարկ է արվել. Արշակյան

26/01/2026 schedule15:31

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունվարի 26-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամներ Ալխաս Ղազարյանը և Էսթեր Այվազյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջպետական հարաբերությունները՝ հիմնված բարեկամ երկու ժողովուրդների ջերմ և եղբայրական կապերի վրա: Ըստ նրա՝ երկկողմ արդյունավետ գործակցության զարգացմանը և խորացմանն առավել նպաստել են բարձրաստիճան փոխայցերը, իսկ խորհրդարանական դիվանագիտության դերն առանձնակի նշանակություն ունի: Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է արձանագրել նաև վերջերս երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ բուլղարական կողմին երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու առաջարկ է արվել:

Նշելով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության հռչակագրով նախատեսվում է նաև հաղորդակցության ուղիների ապաշրջափակում՝ Հակոբ Արշակյանը համոզմունք  է հայտնել, որ TRIPP նախագծի շրջանակում Բուլղարիայի հետ առևտրատնտեսական համագործակցության տեսանկյունից նոր հեռանկարներ կբացվեն: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բուլղարիայի գործընկերների դրական արձագանքը խաղաղության գործընթացին:

2026 թվականի մայիսին Երևանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպես նաև ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովը (COP17): Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ այս միջոցառումների շրջանակում Բուլղարիայի գործընկերներին Երևանում հյուրընկալելու հնարավորություն կլինի:

ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ Բուլղարիան՝ որպես բարեկամ երկիր, առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար: Բաբկեն Թունյանը ևս երախտագիտություն է հայտնել բուլղարական կողմին՝ խաղաղության համաձայնագրի հարցում կառուցողական դիրքորոշման համար: Բարեկամական խմբի ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղության պայմաններում հարևան երկրների հետ համագործակցության խորացման կողմնակից է:

Նման այցերը նպաստում են փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներում արդյունավետ և նպատակաուղղված համագործակցության զարգացմանը: Նման կարծիք էլ հայտնել է բարեկամական խմբի անդամ Ալխաս Ղազարյանը:

Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևը ևս կարևորել է բարեկամական խմբերի մակարդակում փոխգործակցությունը, որը երկկողմ կապերի ընդլայնման արդյունավետ ազդակ է:

Քննարկվել են նաև տնտեսական կապերի խորացման, խորհրդարանական համանման հանձնաժողովների համագործակցության, տարբեր ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու հեռանկարները: Կարևորվել է Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը, որը կնպաստի նաև զբոսաշրջային հաղորդակցությանը, քաղաքացիների միջանձնային շփումներին և բիզնեսի զարգացմանը: Ընդգծվել է բուլղարահայ համայնքի զգալի դերակատարությունը Բուլղարիայի հասարակական կյանքում և երկու պետությունների հարաբերությունների զարգացման գործում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
771 դիտում

ԱՄՆ զինված nւժերը նույնիսկ չեն սկսել կnրծանել այն, ինչ մնացել է Իրանում․ Թրամփ

Ռուբեն Ռուբինյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդը «Աբովյան» ՔԿՀ է տեղափոխվել

Արմեն Գրիգորյանը այցելել է Կիրանց. նա հանդիպել է երիտասարդների հետ, ունեցել քննարկում. տեսանյութ

«Ոտքդ գազից չհանես». «տենց չի լինում, վերջը պավառոտ կա». Փաշինյանի ու մեծամորցու զրույցը

Արթուր Ալեքսանյանը կարիերայում ժամանակավոր դադար է վերցրել և չի մասնակցի ԵԱ-ին

Ֆեդե Վալվերդեն մեկնաբանել է՝ ինչու է «Միկի Մաուսի ձայնով» խոսել հայտնի հարցազրույցի ժամանակ. տեսանյութ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

Մահացել է մեքենաներից մեկի վարորդը. ՆԳՆ-ից մանրամասնել են՝ ինչ է տեղի ունեցել Իսակովի պողոտայում

Լեռնամերձ բնակավայրը գազիֆիկացվել է. վարչապետն այցելել է համայնք. տեսանյութ

ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

14-ամյա եղբայրները սուլելով անցնելու համար դիտողություն են արել 17-ամյա տղային. վեճը վերածվել է ծեծկռտուքի

ԱՄՆ նախագահը վստա՞հ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը՝ հասնելով քարե դար․ Արաղչի

Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

ՀՀԿ-ականները Վանեցյանի կուսակցության համար Էջմիածնում ընտրակաշառք են բաժանել. քրհետապնդում՝ 62 անձի նկատմամբ

Էջմիածնի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզը հիմնանորոգվել է, կառուցվել նոր մասնաշենք. այցելել է վարչապետը

Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է

Ուլյանովսկի մարզում գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից

Թմրամիջոցներ իրացնող երիտասարդը փախել է, նետել սառը զենք, փաթեթներ, ընկել ջուրը. նրան փրկել են ՆԳՆ ծառայողները

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն

Բախվել են ավտոմեքենաներ․ վարորդներից մեկը տեղում մահացել է, 5 տուժած՝ հոսպիտալացվել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թվերը

Ինքնուրույն կընտրենք, թե մեր պատմության էջերը ում, երբ և ինչպես պատմենք և ինչ արտաքին քաղաքականություն վարենք

Հանդիպում թանգարանների աշխատողների հետ․ ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան

Համաժողովի նախապատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ողբերգական դեպք ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում․ կան 1 զոհ, 1 վիրավոր

Մոլդովան կլքի ԱՊՀ-ն․ խորհրդարանը որոշում է ընդունել

Քննարկվել են Հայաստան-Կատար զբոսաշրջային կապերի ամրապնդման և զարգացման հեռանկարները

Արսեն Թորոսյանն այցելել է Հրազդանում գործող տարեցների և երեխաների ցերեկային կենտրոններ

Հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում

Թուրքիա-ՀՀ, Ադրբեջան-ՀՀ ցամաքային սահմանների բացումը կլինի խաղաղության գործընթացի նշանակալի արդյունքներից մեկը

Բացահայտ գրոհի են անցնում. Ռուսաստանն առաջին դեմքի մակարդակով արտահայտվեց. հարձակումները թեժանալու են

Ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է վարչապետի թաքնված ու պախկված թեկնածուով․ Ռուբինյան․ տեսանյութ

Հայտնի է՝ ում է տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը

Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիստները 2027-ի հունվարից առողջության համընդհանուր ապահովագրություն կունենան

Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը

Գետինը մտեք, մի բուռ հող կերեք. պլոճիկ ունե՞ն՝ Պուտինին բան ասեն. ղարաբաղցիք պետք է ռեխը փակեն. տեսանյութ

Որ ճիշտ պահես քեզ, Ալյոշա՛, գուցե թողնեմ ժիլետիս հետ էլ նկարվես․ ականջներիդ օղ արեք՝ չեք հաջողելու. Միրզոյան