Մարգարայի անցակետը պատրաստ է․ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ այցելել են այնտեղ

26/01/2026 schedule16:08

Հունվարի 26-ին պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ այցելել են Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող Մարգարայի անցակետ։ Հյուրերը շրջել են անցակետի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում ներկայացվել են անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, սահմանային և մաքսային հսկողության իրականացման գործընթացները, ինչպես նաև կիրառվող ընթացակարգերի առանձնահատկությունները։

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է իրականացնելու անհրաժեշտ սահմանային մաքսային ծառայությունը պետական սահմանի Մարգարա անցման կետում։

«Ծառայության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով նախատեսվել են համապատասխան աշխատակիցներ, որոնք սահմանի վերաբացման դեպքում անցակետում կիրականացնեն անհրաժեշտ աշխատանքներ»,- նշեց Ռաֆայել Գևորգյանը։

Ըստ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արամ Պետրոսյանի՝ անցակետը հագեցած է անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և արդիականացված ենթակառուցվածքներով, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ և անվտանգ իրականացնել մաքսային գործառույթները։ Անցակետում կառուցվել են հարմարավետ սպասարկման սրահ, մեքենաների մանրամասն զննման մասնաշենք, ավտոմեքենաների ձևակերպման համար նախատեսված տաղավարներ և պահեստ, ավտոկայանատեղիներ և միջազգային չափանիշներին համահունչ այլ ենթակառուցվածքներ, որոնք հագեցած են ժամանակակից տեխնիկական սարքավորումներով, այդ թվում՝ ուղեբեռների և ֆիզիկական անձանց զննության համար նախատեսված ռենտգենյան հսկողության սարքերով, էլեկտրոնային կշեռքներով և այլ տեխնիկական միջոցներով։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի պետ Ռոբերտ Ղարսոյանը հայտնեց, որ Մարգարա անցման կետում սահմանապահ ծառայությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով, և սահմանի վերաբացումից հետո պատրաստ են լիարժեք իրականացնելու իրենց առջև դրված խնդիրները՝ ապահովելով անհրաժեշտ ծավալի ուղևորների պատշաճ սպասարկումը։

Նշենք, որ Մարգարայի անցակետի կառուցման աշխատանքներն ավարտվել են 2023 թվականի դեկտեմբերի վերջին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
500 դիտում

Ֆիզիկական երեք անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 134 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Հայաստանին անցած քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ․ Ռուբինյան

2268 տուն՝ նախկին իշխանությունների օրոք դատարկված սահմանամերձ գյուղերում․ Հայաստանը սկսվում է այդ գյուղերից

Մարգարիտա Սիմոնյանը՝ առանց կեղծամի. նա պայքարում է քաղցկեղի դեմ․ լուսանկար

Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն․ քննարկվել է ՊՆ 2025-ի հաշվետվությունը

Որպես անհետ կորած որոնվող 57-ամյա կինը հայտնաբերվել է

Առուշ Առուշանյանի հայրն անդրադարձել է Գորիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպին

Մարգարայի անցակետը պատրաստ է․ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ այցելել են այնտեղ

Գլխավոր դատախազը ոչ թե 8 մլն դրամ, այլ 1 մլն 894 հազար 300 դրամ պարգևավճար է ստացել

Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային կետեր ստեղծելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում. Կոբախիձե

Բուլղարական կողմին ռազմավարական գործընկերության առաջարկ է արվել. Արշակյան

2025-ին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ դրամ

Մկրտիչ եպիսկոպոսի կալանքի ժամկետը երկարացվել է

Ո՛չ կարողանում եք միտինգ հավաքել, ո՛չ բանավիճել. ինչքա՞ն կարելի է քաղաքական «մեռել տշել». Ալեն Սիմոնյան

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին

Օնլայն վարկ AMIO Mobile-ում

Մահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան Եսայանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

ՀՀ ԱԳ նախարարի և Մոլդովայի նախագահի ելույթները՝ կարևոր իրադարձություն. մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

Տեր Արամն ու Տեր Թադեն որպես տուժողներ դատարանում են

Սոֆյա Հովսեփյանը ուզում է «կրքե՞ր» բորբոքել. նա ԱԲ-ով գեներացված նկար է հրապարակել, շարժել մարդկանց զայրույթը

Գերմանիայի և Ավստրիայի հավատացյալները ստորագրահավաք են նախաձեռնել՝ Եպիսկոպոսաց ժողովի չեղարկման նպատակով

Մառախուղ, մերկասառույց. ինչ եղանակ է սպասվում մարզերում ու Երևանում առաջիկա օրերին

ՀՀ վարչապետը բոլորին հրավիրում է իր համերգին Երևանում. Euronews-ի անդրադարձը

Կաշառք է վերցրել վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու և իբր միջնորդելու համար

5 տարում գրեթե կիսով չափ կրճատել ենք աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը. Թորոսյանը թվեր է հրապարակել

ՔԿ-ում Նարեկ Կարապետյանի հետ կապված վարույթ կա նախաձեռնված. ինչում է նա կասկածվում. մանրամասներ

Իդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում

2025-ին չբացահայտված սպանություն չի եղել. ՆԳ նախարարը վարչապետին ներկայացրել է տարվա հաշվետվությունը

«Ավան» առողջության կենտրոնը հիմնանորոգվել և տեխնիկապես արդիականացվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, շուրջ 1 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության. տեսանյութ

Ֆիլիպիններում 350 մարդ տեղափոխող լաստանավ է խորտակվել․ կան զոհեր և տուժածներ. տեսանյութ

Համոզված եմ, որ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը. Փաշինյանը՝ Մոդիին

Տառապանքն ու պայքարը ենթակա չեն մանիպուլյացիայի. Էուլջեքչյանն ու փաստաբանն արձագանքել են Ղազարյանի գրառմանը

Անգամ չծնված երեխաներին բանակից ազատածները հայրենասիրական լապշա են փաթաթում ընտրողների ականջներին. Ստեփանյան

Շատինով անցնող մայր ջրատարի կարգավորման փականները բնակիչները փակ են պահում, արգելում աշխատանքներ կատարել

Թույլ ձյան տեղումներ, մերկասառույց. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Մեր հերթական դղյակը Վարդենիկի փոքրիկների համար. Չախոյանը՝ նորակառույց մանկապարտեզի մասին