Երևան
12 °C
Ինչպես հայտնել էինք, հունվարի 25-ին Գորիսում զինամթերքի գործադրմամբ զինված միջադեպ է տեղի ունեցել: Սպանվել են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ:
Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, սոցցանցի իր էջում անդրադարձել է միջադեպին՝ գրելով․
«Չէի ուզում անդրադառնալ երեկվա ողբերգությանը, քանի որ ողջ համացանցը առանց այն էլ ողողված էր մեկը մյուսից էժան ու անարգալից գրառումներով, բայց կա ավելի մեծ, համազգային ողբերգություն, որը չի թողնում լռել…։
Նախ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքներին և հարազատներին․ սա խոր վիշտ է, որը մտածելու շաա՜տ տեղիք պետք է տա, և մեզնից յուրաքանչյուրը պետք է վերաարժևորի իր կյանքը, հասկանա այս ողբերգության կարևորագույն խորհուրդը, որ մեզնից ոչ մեկն իր հետ այս կյանքից ոչինչ չի տանելու…։
Երկրորդ ողբերգությունը, որը չի զիջում առաջինին, մեր էժան ու ցածր տեսակն է, մեր լավը չտեսնելու և անտեսելու, բարին ու ազգայինը չգնահատելու տեսակն է, հասարակությանը անվերջ մանիպուլյացնելու և անգամ նման ողբերգությունը իրենց շահերին ծառայեցնելու անսրբությունը…։
Ի՞նչ կարող եմ ավելացնել.
Նման արժեքներով, նման մտածելակերպով, նման ազգային տրամադրությամբ ու տրամադրվածությամբ մենք ոչ միայն չենք կարող մեր փշուր-փշուր եղած ողնաշարը շտկել, այլև ամեն օրվա հետ ավելի խոր կթաղվենք, ու շա՜տ շուտով մեզ ոչ թե կոչնչացնեն, այլ մենք ինքներս մեզ կինքնաոչնչացնենք…։
Ինչպես մեծագույն վիպասան Րաֆֆին էր ասում՝ «...Մենք բարեկամ չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի որ մենք ինքներս մեզ բարեկամ չենք։ Ով որ իր ազգը, իր հայրենիքը չէ սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու։ Մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար, ուրիշ ոչ ոք մեղավոր չէ.․․»։
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ Գորիսում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձը), 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
20 մլն դրամ պետբյուջեից՝ Երիցվանքի պեղումների և վերականգման նախագծի համար․ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել
Աշտարակի մեծ կամրջի վրա բեռնատար է այրվել
Ինչ է հայտնի Նարեկ Կարապետյանի՝ զինապարտության վերաբերյալ քրեական վարույթից․ մանրամասներ
Անվավեր է ճանաչվել Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև կնքված Իսակովի հողամասի առուվաճառքի պայմանագիրը
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ
Վերահաստատվել է ՍԴՀԿ աջակցությունը Կառավարության քաղաքականությանը․ վարչապետն ընդունել է Համբիկ Սարաֆյանին
Տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման 2026 թվականի առաջին բանախոսությունը
Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Ֆիզիկական երեք անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 134 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
Հայաստանին անցած քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ․ Ռուբինյան
2268 տուն՝ նախկին իշխանությունների օրոք դատարկված սահմանամերձ գյուղերում․ Հայաստանը սկսվում է այդ գյուղերից
Մարգարիտա Սիմոնյանը՝ առանց կեղծամի. նա պայքարում է քաղցկեղի դեմ․ լուսանկար
Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն․ քննարկվել է ՊՆ 2025-ի հաշվետվությունը
Որպես անհետ կորած որոնվող 57-ամյա կինը հայտնաբերվել է
Առուշ Առուշանյանի հայրն անդրադարձել է Գորիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպին
Մարգարայի անցակետը պատրաստ է․ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ այցելել են այնտեղ
Գլխավոր դատախազը ոչ թե 8 մլն դրամ, այլ 1 մլն 894 հազար 300 դրամ պարգևավճար է ստացել
Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային կետեր ստեղծելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում. Կոբախիձե
Բուլղարական կողմին ռազմավարական գործընկերության առաջարկ է արվել. Արշակյան
2025-ին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ դրամ
Մկրտիչ եպիսկոպոսի կալանքի ժամկետը երկարացվել է
Ո՛չ կարողանում եք միտինգ հավաքել, ո՛չ բանավիճել. ինչքա՞ն կարելի է քաղաքական «մեռել տշել». Ալեն Սիմոնյան
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
Մահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան Եսայանը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ՀՀ ԱԳ նախարարի և Մոլդովայի նախագահի ելույթները՝ կարևոր իրադարձություն. մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը
Տեր Արամն ու Տեր Թադեն որպես տուժողներ դատարանում են
Սոֆյա Հովսեփյանը ուզում է «կրքե՞ր» բորբոքել. նա ԱԲ-ով գեներացված նկար է հրապարակել, շարժել մարդկանց զայրույթը
Գերմանիայի և Ավստրիայի հավատացյալները ստորագրահավաք են նախաձեռնել՝ Եպիսկոպոսաց ժողովի չեղարկման նպատակով
Մառախուղ, մերկասառույց. ինչ եղանակ է սպասվում մարզերում ու Երևանում առաջիկա օրերին
ՀՀ վարչապետը բոլորին հրավիրում է իր համերգին Երևանում. Euronews-ի անդրադարձը
Կաշառք է վերցրել վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու և իբր միջնորդելու համար
5 տարում գրեթե կիսով չափ կրճատել ենք աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը. Թորոսյանը թվեր է հրապարակել
ՔԿ-ում Նարեկ Կարապետյանի հետ կապված վարույթ կա նախաձեռնված. ինչում է նա կասկածվում. մանրամասներ
Իդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում
2025-ին չբացահայտված սպանություն չի եղել. ՆԳ նախարարը վարչապետին ներկայացրել է տարվա հաշվետվությունը
«Ավան» առողջության կենտրոնը հիմնանորոգվել և տեխնիկապես արդիականացվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT