Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներին

04/02/2026 schedule17:07

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքի դահուկային կենտրոն՝ հանդիպելու 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին, ծանոթանալու նախապատրաստական ընթացքին ու մարզումների անցկացման պայմաններին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Աշոցքում մարզվում են Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:

Գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը ներկայացրել է մարզումների մանրամասները, մարզիկների առօրյան, մարզաձևում ունեցած նրանց նվաճումները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել մարզիկներին՝ մասնավորապես նշելով. «Օլիմպիական խաղերին մասնակցությունն արդեն իսկ մեծ ձեռքբերում է. այն փորձառությունը, որ ունենալու եք այս ընթացքում, անգնահատելի է: Դուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համար՝ ոգեշնչելու նրանց զբաղվելու դահուկային սպորտով: Վստահ եղեք՝ պետությունը ձեր կողքին է։ Մեր առաջնային խնդիրներից մեկը հաջողություններ արձանագրած մարզիկների օրինակը տեսանելի դարձնելն է՝ խրախուսելով ձմեռային մարզաձևերում երեխաների ներգրավվածությունը»:

aec920e4b584b9a94e6cd5878d8ee560.jpg (476 KB)

Նախարարը զրուցել է Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստվածությամբ ու տրամադրվածությամբ: Նրանք շնորհակալություն են հայտնել ուշադրության համար և հույս հայտնել՝ իրենց դրական տրամադրվածությունը կնպաստի, որպեսզի բարձր ցուցանիշներով վերադառնան:

Նախարարը զրուցել է նաև մարզվող երեխաների հետ՝ հետաքրքրվելով, թե որքան ժամանակ են զբաղվում դահուկավազքով, ինչպես են սովորում դպրոցում, ինչ այլ հետաքրքրություններ ունեն և այլն:

Տեղում քննարկվել են նաև ձմեռային մարզաձևերի զարգացման հնարավորությունները, դպրոցահասակ երեխաների շրջանում նոր խմբերի ձևավորման հեռանկարները, այս ուղղությամբ պետության հնարավոր աջակցությունը և այլ հարցեր:

Նախարարն իրազեկել է նաև մարզագույքի տրամադրման պետական ծրագրի մասին և նշել՝ պետք է հասկանալ, թե մասնավորապես այս մարզաձևի համար գույքի ինչպիսի առաջնային կարիք կա:

49ee1158babb7b13536034ef33eb1c3d.jpg (772 KB)

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ներկայում քննարկվում է մարզերում մասնավոր լողավազաններում երեխաների պարապմունքների ֆինանսավորման համանմանությամբ այլ մարզաձևերով զբաղվելը ևս մասնավոր ենթակառուցվածքներում խրախուսելու ու ֆինանսավորելու հարցը: Այդ շրջանակում դիտարկվում է նաև դահուկային սպորտով զբաղվելու ցանկություն ունեցող երեխաների մարզումների ֆինանսավորման հարցը, ինչը կարող է լուրջ խթան հանդիսանալ դահուկային սպորտի զարգացման համար՝ նպաստելով դրա մասսայականացմանը:

Նշենք, որ 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
749 դիտում

Աշխատակիցներին և սարքավորումները ծառայեցրել են ՀԷՑ-ի լիցենզիայի հետ չառնչվող կարիքներին․ Մանավազյան

Այո՛, ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան․ բավական կարևոր և ազդեցիկ այց ենք ունենալու․ Կոստանյան

Ինքնասպանության փորձ կատարած 24-ամյա աղջկա կյանքը փրկվել է

Կարդում ես ու ցնցվում․ մինչև հիմա գիտի՝ գյուղատնտեսության նախարարությունը գյուղաբնակների նախարարությունն է

Կցանկանայի, որ Հայաստանում 3 պաշտոնական լեզու լիներ. Սամվել Կարապետյան

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

Անում ենք ամեն ինչ, որպեսզի թուլացնենք ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը․ Էրդողան

Պատմությունը հուշում է, որ ՀՅԴ-ի համար Մայր Աթոռը մշտական սրբավայր չէ, այլ ժամանակավոր բունկեր․ Դավոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ տեսանյութ

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Ժողովուրդ» օրաթերթին

Իրանի հետ հարաբերությունների զարգացումը կարևոր է Հայաստանի համար․ փոխվարչապետն ընդունել է դեսպան Շիրղոլամիին

100 հազար դոլար՝ երկու րոպեանոց ելույթի համար. «իրենց մեթոդներով» խաբել են IRF-ի կազմակերպիչներին. ԶԼՄ

ԿԸՀ-ն երբ կսահմանի ԱԺ ընտրությունների անցկացման հիմնական գործողությունների ժամանակացույցը

Ավինյանը Ստոկհոլմում գործընկերների հետ ապակենտրոնացմանը և ՏԻ բարեփոխումներին վերաբերող հարցեր է քննարկել

Ո՛չ «Մեր ձևով»-ին, ո՛չ էլ Քոչարյանին, ձայնս տալու եմ Փաշինյանին, նրան եմ վստահում. հարցում. տեսանյութ

Մհեր Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել

Հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման հարցերի վերաբերյալ

Լավրովը ճիշտ կանի՝ չխառնվի մեր գործերին. TRIPP-ի կյանքի կոչման ճանապարհին չենք հանդուրժի խոչընդոտներ

Արդարադատության նախարարին է ներկայացվել ՀԿԱԾ 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Ծնողները երեխաների հույզերն օգտագործելով կարեկցանքի, շահույթի ակնկալիքով տեսանյութեր են տեղադրում սոցցանցում

ԱԺ ընտրությունների օրը հայտնի է․ նախագահը հրամանագիր է ստորագրել

Հետախուզվողներ են հայտնաբերվել․ տղամարդիկ կալանավորված են․ տեսանյութ

WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահ մարմիններին

Ցածր տոկոսադրույքով օնլայն վարկ AMIO Mobile-ում

Գավառ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել ընդհանուր 40.6 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ

Գարեգին Բ-ի ապաեկեղեցական գործունեության ևս մեկ ապացույց է հրապարակվել․ լուսանկար

Ուրախությամբ ներկայացնում ենք Դեյվիդ Ալենին․ ԱՄՆ դեսպանությունը տեսանյութ է հրապարակել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում բուք կլինի

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Ռոսատոմի» տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Բժշկական կենտրոններից վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն․ քննարկվել է 2025-ի հաշվետվությունը

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվել է

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 5 անշարժ և 2 շարժական գույք

Արմեն Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր