Երևան
12 °C
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մասնակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում տեղի ունեցավ Ծառայության 2025թ․ գործունեության հաշվետու խորհրդակցությունը։
Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն իր բացման խոսքում շնորհակալություն հայտնելով նախարարին ներկայության համար՝ նշել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, տիկի՛ն նախարար, մեր տարեկան ամփոփմանը ներկա գտնվելու համար։ Անշուշտ, Ձեր ներկայությունը մեզ ավելի է պարտավորեցնում մեր հետագա աշխատանքներում գործել ավելի արդյունավետ և ավելի պարտաճանաչ»։
Օրակարգի համաձայն՝ ՀԿԱԾ տեսչական, վերլուծական բաժնի պետ Հակոբ Պետրոսյանը ներկայացրել է Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքային ցուցանիշները։
Զեկուցվել է, որ հաշվետու տարում ՀԿԱԾ-ի կողմից ընթացք է տրվել շուրջ 2,8 մլն կատարողական վարույթի, բռնագանձվել շուրջ 64 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից գերազանցել է 11%-ով: Բռնագանձված գումարից պետական բյուջեի օգտին գանձվել է շուրջ 21 մլրդ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ ավելի քան 39 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 3 մլրդից ավելի, ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ 9 մլն դրամ։
Ծառայության ամփոփ տվյալների համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 1-ից Կառավարության որոշմամբ ուժի մեջ մտած անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից հաշվետու տարում օգտվել է շահառու ճանաչված 12 հազար 464 պարտապան։

Ամփոփելով արձանագրված ցուցանիշները՝ գլխավոր հարկադիր կատարողը դրական է գնահատել Ծառայության 2025 թվականի գործունեությունը՝ միաժամանակ շեշտելով, որ 2026 թվականին անելիքները շատ են․ «Հարգելի՛ գործընկեր, պետք է նշեմ, որ ներկայացված թվական ցուցանիշները, ըստ էության, խոսում են Ծառայության դրական գործունեության մասին։ 2025 թվականի ընթացքում թեև հարուցված և վերսկսված կատարողական վարույթների քանակը նվազել է, այնուամենայնիվ հօգուտ պահանջատերերի բռնագանձված գումարն էականորեն գերազանցում է Հարկադիր կատարման ծառայության պատմության ընթացքում որևէ տարեթվին կատարված գանձումները։ Նշված դրական ցուցանիշների հետ մեկտեղ պետք է արձանագրեմ, որ Ծառայությունը դեռևս ամբողջ ծավալով չի իրացրել իր պոտենցիալը կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովելու մասով։ Պետք է աշխատենք թիմային մթնոլորտում՝ նպատակ ունենալով ապահովել պետության և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»։
Սիրո Ամիրխանյանը 2026 թվականի առաջնահերթություններից առանձնահատուկ շեշտել է թվայնացման շարունակականությունը, «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի արդյունավետ կիրարկումը, հարկադիր կատարողների մշտապես վերապատրաստումը, միջազգային և միջգերատեսչական համագործակցությունը։
Խորհրդակցության ավարտին գլխավոր հարկադիր կատարողի հրամանով տարվա ընթացքում ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ և բարեխիղճ կատարած Ծառայության մի շարք աշխատակիցների հանձնվել են գերատեսչական պարգևներ ու շնորհակալագրեր։
Ավանդույթի համաձայն՝ «Լավագույն բաժին» փոխանցիկ անվանակարգային մրցանակներ են հանձնվել ՀԿԱԾ Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնին և Ֆինանսական բաժնին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այնպես է ներկայացնում, կարծես նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել. Սաֆարյան
Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Կոռուպցիոն գործերով 2025-ին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ
Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա
Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը
Ընկերությունն արտարժույթի առուվաճառքն իրականացրել է առանց լիցենզիայի. 11 մլն դրամի վնասը վերականգնվել է
11 լեհ դիվանագետ ադրբեջանական սահմանով Իրանից տարհանվել է
Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում
11, 8 և 5 տարեկան երեխաները դպրոցից տուն գնալու ճանապարհին ծեծել են 10-ամյա տղայի․ վերջինը հիվանդանոցում է
Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ
Վանաձորի մանկապարտեզներն այսուհետև կլինեն անվճար
Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. զինվորական դատախազ
Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու որոշումից
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին
Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի
Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ
Լիբանանում մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 2 տարով
Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչ հայտնաբերվել է. տեսանյութ
Իրավիճակը Թեհրանում հրթիռակոծություններին զուգահեռ. Al Jazeera-ի՝ նախորդ շաբաթվա օրերի ֆոտոշարքը
Առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ
Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է. վերադարձվել է 124 գույք
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Մեկնարկում է Եվրոպայի Մ-23 առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա Հայաստանի 5 ըմբիշ
Նավթի գինը 4 տարում առաջին անգամ գերազանցել է 1 բարելի համար 100 դոլարը
Քոչարյանի հետ միավորվելու սցենարը չեն հերքել ո՛չ ռուսաստանցի օլիգարխը, ո՛չ տեղական օլիգարխը. Չախոյան
ՀՀ վարչապետը ելույթ կունենա Եվրախորհրդարանում
Էս վերլուծագանգերին չի հուզում, որ Սոլովյովը և Բալասանյանը ուղղակիորեն հաստատում են մեր ասած վտանգները. Եղոյան
Ժայռը փլուզվել է, վթարվել՝ Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը
Իսրայելը ճամփորդական զգուշացումներ է հրապարակել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ուղղությունների համար
Գերմանիայում բնակելի շենքի տանիքին երկնաքար է ընկել
Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից խոշոր չափերի գողության դեպքը. գործով անցնում է 8 անձ
Հայաստանը պետք է մատաղ անել կայսրության ոտքերի տակ, որպեսզի որոշ մարդիկ կարողանան հանգիստ պահել թալանը. Քլոյան
Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը
Գյուղերից մեկում 37-ամյա կինը տեղի դպրոցում հայհոյանքներ է հնչեցրել, սպառնացել դանակով, վնասել տնօրենի մեքենան
Փեզեշքիանը զանգահարել է Ալիևին և հերքել Նախիջևանի ուղղությամբ արձակված հրթիռներին Իրանի մասնակցությունը
30 մլրդ 341 մլն դրամ վնասի վերականգնում՝ դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված վարույթներով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT