90-ականներին՝ էս ու էն տոկից չանգյալ, մեռել, հարս՝ մթում, չիդեիր՝ ում ու ինչղ լույս տայիր․ Գրիշա Միքայելյան

07/03/2026 schedule19:15

Պայմանավորվածության համաձայն՝ հանդիպում ենք աշխատասենյակում։ Ժպտում է. անունս Գրիշա է, ազգանունս՝ Միքայելյան, 1953 թվին Կապսում եմ ծնվել, ուրի՞շ։

Ասում եմ՝ Ձեր կյանքի, երիտասարդության, անցած ճանապարհի մասին ենք խոսելու։

Արձագանքում է՝ երևելի բան չկա. սաղ կյանքս արդար քրտինքովս աշխատած, ապրած մարդ եմ։

0df8e65b-e576-4cc1-a0df-7382243996cf.jpg (138 KB)

Հորեղբայրս էներգետիկ կաշխատիր գյուղը, ես էլ որ ֆիզիկա շատ կսիրեի, կամաց-կամաց սկսեցի հետաքրքրվել, ուղեղիս մեջ տպավորվավ

Կապսի յոթնամյան ավարտելուց հետո Գրիշան ուսումը հարևան գյուղի՝ Մարմաշենի դպրոցում է շարունակում, ավարտում 10-րդ դասարանն ու ընդունվում Լենինականի հաստիքագործաշինական ուսումնարան։ Էներգետիկի մասնագիտություն է նախընտրում։

«Հորեղբայրս էներգետիկ կաշխատիր գյուղը, ես էլ որ ֆիզիկա շատ կսիրեի, կամաց-կամաց սկսեցի հետաքրքրվել, ուղեղիս մեջ տպավորվավ էդ գիտությունը»,- ասում է նա:

Հաջորդ կանգառը՝ խորհրդային բանակ։

Մեր հալը ինչ բդի էղնի, մենք ինչղ բդի ապրինք․ զգացի, որ ծնողս չի ուզե, որ ես գնամ Ռուսաստան

«Գնացի բանակ, 75-ին զորակոչվա եկա տուն ու մայիսից աշխատա արևմտյան էլեկտրացանցում որպես փականագործ։ Տնօրեն ունեինք՝ օղորմածիկ Պետրոսյան Լյովան, Աստված հոգին լուսավորե, ըսավ՝ դու խելացի տղա ես, ուղարկեմ, գնա Մոսկվա, ուսումդ շարունակի։ Մեր արևմտյան էլցանցի տնօրենն էր։ Բայց դե ծնողներս մեծ էին, ասին՝ դու գնաս՝ մեր հալը ինչ բդի էղնի, մենք ինչղ բդի ապրինք, զգացի, որ ծնողս չի ուզե, որ ես գնամ Ռուսաստան, բայց ես էլ կհասկնայի, որ ըդիկ ընձի համար էր լավ, որ կրթությունս շարունակեի։ Բայց չէ, ես ծնողիս էդ մե խոսքի համար մնացի։ Տեխնիկումս ավարտելուց հետո գյուղ եկա, հայրս էն ժամանակ էլցանցը կաշխատիր, բերեց ընձի Գյումրի 1 որպես փականագործ»,- պատմում է Գրիշան:

Գյումրի 1 ենթակայանում աշխատեց մեկ տարի, տեղափոխվեց Շիրակի մարզի ամենամեծ Գյումրի 2 ենթակայան։

«Մի երկու տարի փականագործ եմ աշխատել, դրանից հետո՝ հերթապահ էլեկտրոմանտյոռ, հետո անցել եմ դիսպետչերական ծառայություն, 17 տարի աշխատել եմ դիսպետչերական ծառայության պետ, կառավարել ամբողջ Շիրակի մարզի էներգոհամակարգի դիսպետչերական ծառայությունը՝ Թալինի ենթաշրջանը միասին, 47 ենթակայան եմ շահագործել։ Ըսքան տարի ոչ մի լուրջ սխալ չեմ ունեցել, փառք Աստծո»,- հպարտանում է:

dd081021-a9e1-4425-8e39-a39feb7ad4a3.jpg (152 KB)

17 տարի՝ էն մութ ու խավար տարիները, ես եմ ղեկավարել․ ըստից չանգյալ, ընդից չանգյալ, կկպնեին, անզգուշները կմեռնեին

90-ականները իսկական փորձության տարիներ էին, խավարի, ցրտի, վտանգի։ Այդ բարդ շրջանը բարդ լուծումներ էր պահանջում մի ամբողջ համակարգի գործարկման պատասխանատվությունը ստանձնած Գրիշայից. «Շատ վատ տարիներ էին, ժողովրդին չէինք կարող լույս տալ, լարում տալ։ Մահացած մարդիկ էին լինում՝ մնում մթի մեջ, կամ մարդը մի անգամ ամուսնանում էր, գոնե էդ օրը լույս չունենա՞ր, 2-3 ժամ լույս չտա՞ս, ամուսնանում է մի անգամ, հո 100 անգամ չի ամուսնանում, համ մեռելտերն էր մնում մթի մեջ, համ հարսնատերը, փորձում էի բոլորին օգտակար լինել, որ չէր ստացվում, անընդհատ խիղճս տանջում էր, ես էլ ըդպես մարդ եմ»:

Այդ համատարած խավարի տարիներին շատերը մահացան մի քիչ ավել լույս ունենալու համար։ Ինքնագործ, տարբեր հնարքներ էին բանեցնում, որ լույս աչքով տանը իրար տեսնեն, ինչը հաճախ վատ ավարտ էր ունենում. «Էն չանգյալ որ ասում էին, էդ էր։ Հոսանքը կուտայինք, մարդիկ ստեղից-ընդեղից էին լարերը քցել, էս տոկից, էն տոկից, կկպնեին, օրական մարդ կմեռնիր, հոսանքազրկում կեղնիր։ Շատերն էդ տարիներին հենց չիմացության երեսից էլ մեռան, հմի ըդպես բան գոյություն չունի, մարդը կգիտակցե, որ ապրելը ճիշտն է, ինչը չիդե՝ մեծ մասամբ մոտիկ էլ չի էրտա։ Հմի ամեն ինչ զարգացել է, փոխվել է, մտածողությունն է փոխվել, մարդիկ ավելի զգույշ են հիմնականում»։

fdf5ef71-31d4-404d-84c8-cc72b6609c24.jpg (121 KB)

Էներգետիկան վրիպում չի սիրե․ մատների արանքով նայեցիր՝ կյանքդ կարժենա

«Տնայնագործությունը վատ ու սխալ բան է, կարող է մեկը կարողանա գործն անել, մյուսն ընկնի լարման տակ, մահանա։ Ես չեմ սիրե ըդպես բաներ, եթե ես էդ բանը չիդեմ, ի՞նչ տնայնագործություն։ Չիդես, ուրեմն չիդես, մասնագետի կանչե, գա էնե։ Ամեն բնագավառ իր նրբությունն ու օրենքն ունի։ Էլեկտրականությունն անտեսանելի է, դու չես տեսնի, յուրաքանչյուր փոքր, շա՜տ փոքր, 0,01 սխալ ու վերջ։ Էլեկտրականությունը շատ բարդ տեխնիկա է, բդի տիրապետես։ Եթե մատների արանքով նայեցիր, կյանքդ կարժենա»,- զգուշացնում է նա:

Գրիշան ասում է՝ եթե մարդը մի բանից գաղափար չունի, մասնագետ չէ, պետք է հեռու մնա, եթե գիտի, ուրիշ բան. «Էներգետիկայի մեջ օրենք գոյություն ունի, եթե բան կա չիդես, բդի չենես, ինչ էլ պատահի։ Ավելի լավ է՝ քանիմ ժամ ուշ լինի, քան վատ հետևանք լինի, էլեկտրականությունը շատ վտանգավոր ու բարդ համակարգ է։ Դու որ քու անվտանգությունդ չպաշտպանես, հեչ մարդ չի պաշտպանե։ Օրինակ՝ մեքենան որ կքշես, դու որ քու անվտանգությունդ չպաշտպանես, ես կարո՞ղ եմ գալ քու անվտանգությունդ պաշտպանեմ՝ իհարկե ոչ»։

Հերս կըսեր՝ տղա՛ ջան, հարգանքն ու պատիվը վերևից չեն քցե, մարդը ըդիկ բդի վաստակե

73-ամյա կարգավարը կյանքի 50 տարին անցկացրել է ՀԷՑ-ում։ Ամեն օր աշխատանքի է գալիս այն նույն պատասխանատվությամբ ու ոգևորությամբ, ինչպես առաջին օրն է ոտք դրել համակարգ։ Չի թաքցնում՝ նեղսրտելու օրեր էլ են լինում, առիթներ էլ, բայց հաղթահարում է, ոչ մեկի հետ վեճ ու կռիվ չունի, խոսքն էլ թե խոսքին առավ մեկի, կհարթի, կանցնի առաջ. «Կյանք է, էդ էլ կպատահի։ Ես ըդպես բաներ չեմ սիրե, զգացի պետք է՝ ներողություն էլ կխնդրեմ. անսխալ մարդ չկա։ Ու հետո մարդը լավատես բդի էղնի, չի կարելի անընդհատ ըսել՝ ըսիգ վատ է, ընիգ վատ է, ուրեմն դու ավելի վատ ես, դու ամենավատն ես, որ հեչ լավը չես տեսնի, չի կարելի, չէ՞։ Ես միշտ լավատես եմ եղել, էդ լավատեսությունը ծնողիցս եմ վաստակել։ Հերս կըսեր՝ տղա՛ ջան, հարգանքն ու պատիվը վերևից չեն քցե, մարդը ըդիկ բդի ինքը ստեղծե, բդի վաստակե»։

Անցնող 50 տարում տարբեր տնօրեններ ու ենթականեր տեսած Գրիշան ասում է՝ բոլորի հետ պետք է հարմարվես, ամեն մարդ իր բնավորությունն ու յուրահատկությունն ունի։ Գործը սիրելուց բացի՝ մարդկանց նկատմամբ հանդուրժողականությունն է նրա այստեղ երկար մնալու հնարավորությունը եղել։

«Ես էս մեր նոր տնօրենին, օրինակ, 2 անգամ եմ տեսել (նկատի ունի Սարիկ Մինասյանին -խմբ․)։ Շնորհակալ եմ, եկավ, դեկտեմբերն էր, կանչեց, շնորհավորեց, շնորհակալություն հայտնեց աշխատանքի համար։ Ես ոչ մի տնօրենից վատ բան չեմ տեսել, որովհետև աշխատող, ճիշտ խոսող մարդ եմ, իսկ չխաբող մարդը ամեն տեղ էլ երկար կմնա, եթե խաբեցիր, վերջ, ստի ոտը կարճ է»,- ընդգծում է Գրիշան:

Աշխատանքը էն չէ, որ գաս, ժամդ լրանա ու տուն էրտաս․ քեզի տվել են աշխատանք, դու էլ բդի տաս արդյունք

Հարցին, թե ինչը Գրիշային կես դար պահեց ոլորտում, նա կարճ պատասխան ունի՝ սերը։ Մինչ օրս էլ հետաքրքրված է մասնագիտական նորություններով, աշխատում է՝ բան բաց չթողնի, կարդում, ուսումնասիրում է։ Կուզեր, որ երիտասարդներն էլ նման կերպ վարվեին։ Խելքը կարևոր է, բայց գործի ու անվտանգության համար կրթությունը, ինքնակրթությունը, պատասխանատվությունն ու պարտաճանաչությունն են առաջնային նաև։ 

«Աշխատանքի գալը մենակ էն չէ, որ գաս, ժամդ լրանա, տուն էրտաս։ Չէ, բդի դու քու վրեդ էլ աշխատիս ու եթե ունիս պարտականություններ, բդի լավ էնես, քեզի տվել են աշխատանք, դու էլ բդի տաս արդյունք։ Ես օպերատիվ ենթակայության 30 հերթապահ ունիմ, ամեն ցանցը գլխավոր ինժեներ ունի ու իրա տեղակալը, ծառայության պետերը, օրական 40-ից ավելի մարդու հետ է շփումս։ Մեր բնագավառում շատ դժվար է, կարգավարական ծառայությունն էն ծառայությունն է, որ ամեն ինչ բդի գիտենաս համ ենթականերիդ մասին, համ ընդհանրապես մարդկանց։ Ես կզգամ, որ երիտասարդները հմի մատների արանքով կնայեն, ես ըդպես չեմ եղել ու իմ երեխեքիս էլ եմ ըդպես դաստիարակել, որ աշխատանքին մատների արանքով չբդի նայես։ Տղես էլ է էներգետիկ, ընձի նման կաշխատի, ուրախ եմ իրա համար շատ։ Բայց հմի շատ երիտասարդներ կձգտեն փողին, բայց դրան հասնելու համար գիտելիք է պետք, որը չեն ուզե ունենան»,- ասում է նա:

Ամեն ինչի տերը սորվելն է, կամք է պետք․ էս զարգացող աշխարհի հետ բդի քելես, հետ մնացիր՝ կմնաս

Գրիշա պապիկն ասում է՝ աշխատանքը, վերջին տարիներին թղթաբանության պակասով պայմանավորված, ահագին թեթևացել է։ Համակարգչով աշխատելը և՛ հեշտ է, և՛ արագ է ստացվում։ Նորագույն տեխնոլոգիաներն իր կյանք հեշտությամբ է ներմուծել, երբեք չի էլ մտածել, որ չի կարողանալու աշխատել. «Էս տեխնոլոգիաներն իմ աշխատանքը շատ են հեշտացրել։ Մեր գրավոր աշխատանքը վերացել է, շատ քիչ է մնացել, եթե բդի առաջ նստեի, ձեռագիր 30 գրություն գրեի, հմի կամպյուտրով հավաքում եմ մի հատ ու հետո փոփոխում արագ։ Էս զարգացող աշխարհի հետ բդի քելես, հետ մնացիր՝ կմնաս։ Տեխնոլոգիան մարդն է ստեղծել ու մարդու համար է ստեղծել, բդի պրպտես, նայես ու սորվիս անպայման։ Ամեն ինչի տերը սորվելն է, կամք է պետք»։

c9818235-a1ed-40e7-9e50-e42063d8df96.jpg (109 KB)

Համակարգչային մասնագիտական տարբեր ծրագրերից օգտվող Գրիշան, սակայն, սմարթֆոններ չի սիրում։ Ինքն էլ, կինն էլ չեն գնում տաբեր ֆունկցիոնալության հեռախոսներ, գերադասում են հասարակ, միայն զանգելու հնարավորություն ունեցող տարբերակները։ Ասում է՝ պետք չէ կապը կտրել մարդկանցից ու իրական կյանքից։ Չի հավանում, երբ մոտ տարածության վրա ապրողները տեսաձայնային շփումով են իրար մասին հարցուփորձ անում։ Ասում է՝ էդ երկու բառը խոսելու փոխարեն գնա մարդուն տես։

Շատ աշխատանքը նրան շրջապատից չի կտրել, ընկերներ էլ ունի, շրջապատ էլ, հարազատների համար էլ է ժամանակ գտնում։ Քաղաքականությամբ չի զբաղվում, չի խառնվում նման խոսակցությունների։ Միակ ցանկությունը հաստատված խաղաղության հարատևությունն է. «Ես երբեք ոչ մի քաղաքական ուղղվածության մեջ չեմ եղել, էդ ամեն ինչին կողքից եմ նայել, բայց ընձի համար էսօր կարևորը երկրում խաղաղությունն է, որ էս էղած խաղաղությունը հարատևե, ղեկավարները երկիրն ըմբես կառավարեն, որ երիտասարդները մնան, ստեղ ապրեն, ստեղծեն, աշխատեն։ Ես Մոսկվա չգնացի ծնողիս երկու բառի համար, իմ երեխուս էլ չեմ թողնի Հայաստանից դուրս, որովհետև հմի հատկապես ես վստահ եմ, որ յուրաքանչյուր աշխատող մարդ կստեղծե իրա բարիքը, մենակ խաղաղություն էղնի»:

Որն է կենսախինդ մնալու, աշխատանքից չհոգնելու գաղտնիքը

Գրիշա պապիկն առաջին տեղում մաքուր խիղճն է դնում, հետո՝ ծնողների ու ընտանիքի նկատմամբ պարտականությունը, վերջում էլ՝ անկաշառ աշխատանքը. «Ես չեմ հոգնի։ Որ մաքուր կաշխատիս, տունդ մաքուր փող կտանիս, չես լարվի, չես վախենա, որ խիղճդ հանգիստ եղավ, էլ ի՞նչղ հոգնիս։ Ընտանիքիս, ծնողներիս լավ եմ նայել, պահել։ Մարդը որ մարդու հանդեպ մաքուր կեղնի, խիղճդ հանգիստ կեղնի, ջահել կմնա, ուրիշ բան չկա»։

7a57f8e4-4323-49f9-b9b0-f30e657fb68c.jpg (128 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5535 դիտում

Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան

Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ

Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ

ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում

Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները

Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար

Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է

Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից

Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները

Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%

Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է

ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել

ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է

Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով

ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի

Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից

Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի

Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է

Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել

Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է

Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%

Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է

Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է

Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17

Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները

Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ

Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան

Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է

ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1

Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում

Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է