Եկեղեցին գահ չէ․ սփյուռքը լծակ չէ, որը կարելի է գործադրել հայ ընտրողի կամքի դեմ․ Գարո Արմենի հայտարարությունը

13/02/2026 schedule20:30

«Մեդիամաքսի հրապարակած և որպես «սփյուռքի առաջնորդների» ձայն մատուցած բաց նամակի հեղինակները նախազգուշացնում են, թե Հայաստանը կանգնած է սփյուռքի հետ հարաբերությունների խզման վտանգի առաջ, և կոչ են անում արտերկրում բնակվող հայերին եկեղեցի-պետություն ներկայիս առճակատման կապակցությամբ դիմել «քաղաքական միջոցների և իրավական գործողությունների» իրենց բնակության երկրների կառավարությունների միջոցով:

Այդ ձևակերպումը ապակողմնորոշող է, իսկ կոչը՝ վտանգավոր»:

Այս մասին իր հայտարարության մեջ գրել է գիտությունների դոկտոր, Agenus Inc. հիմնադիր տնօրեն, ՔՈԱՖ-ի հիմնադիր, խորհրդի նախագահ Գարո Հ. Արմենը, որում նաև ասվում է․

«Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ո՜չ շենք է, ո՜չ հիերարխիա։ Եկեղեցին ժողովուրդն է։ Հայոց պատմությունը դա հստակ ցույց է տալիս․ սովորական տղամարդիկ և կանայք են, որոնք ցեղասպանության, աքսորի, բռնաճնշումների, պատերազմի և կորստի պայմաններում պահպանել են հավատքը և ինքնությունը։ Ինստիտուտները կենդանի են մնում միայն այն դեպքում, եթե ծառայում են այն մարդկանց, որոնց շնորհիվ ապահովվում է դրանց կենսագործունեությունը։ Երբ ինստիտուտը չի ծառայում այն մարդկանց, որոնց շնորհիվ գոյություն ունի, դրա պահպանման պատասխանատվությունը դառնում է միակողմանի, և հավատքը վերածվում է ծանր բեռի։ Ահա թե ինչու են նորոգումը և հաշվետվողականությունն ուժեղացնում եկեղեցին, այլ ոչ թուլացնում։

Անհրաժեշտ է նաև ուղիղ խոսել արված կոչի ներկայացուցչականության մասին։ Սփյուռքը հանձնաժողով չէ։ Սփյուռքը միլիոնավոր հայերն են տասնյակ երկրներում տարբեր փորձառություններով, քաղաքական համոզմունքներով և առաջնահերթություններով։ Փոքրաթիվ անձանց շրջանակը, որքան էլ որ հայտնի լինի, չի կարող խոսել բոլորի անունից։ Բազմաթիվ սփյուռքահայեր աջակցեցին Հայաստանի ժողովրդավարական վերափոխմանը՝ պետության զավթման դեմ և կոռուպցիայի կազմաքանդմանն ուղղված վաղուց սպասված գործընթացին։ Ոմանք այդ փոփոխություններին ընդդիմացան առաջին իսկ օրվանից, ոմանք էլ դիրքավորվեցին Մայր Աթոռի ներսում գործող քաղաքական տարրերի շուրջ՝ ընդդիմանալով 2018-ից հետո ձևավորված կառավարությանը և վերջինիս կողմից իրականացվող բարեփոխումներին։ Մեդիամաքսի հրապարկած բաց նամակն ավելի շատ նմանվում է տևական ժամանակ պահպանված այդ քաղաքական նախագծի շարունակության, քան ազգին ուղղված նախազգուշացման։

Նամակի ամենասադրիչ համեմատությունը, ըստ որի՝ Հայաստանը մոտենում է մի խզման, «ինչը նույնիսկ Օսմանյան կայսրությանը կամ Խորհրդային Միությանը չէր հաջողվել», երբեք չպետք է արվեր։ Այդ ռեժիմները փորձել են վերացնել հայերին։ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է՝ ընտրված իշխանությամբ, քաղաքական բազմակարծությամբ և սահմանադրական կարգով։ Ցեղասպանության հիշողությունն ու խորհրդային տրավման այսօրվա քաղաքական պայքարի մեջ ներքաշելը բարոյական հստակություն չէ․ դա բարոյական վանդալիզմ է։
Սփյուռքահայերին ուղղված կոչը՝ դիմել օտարերկրյա կառավարություններին «քաղաքական միջոցների և իրավական գործողությունների» համար, նույնքան սխալ է։ Սփյուռքահայերն ունեն բոլոր իրավունքները և անգամ պարտավորությունը՝ պաշտպանելու Հայաստանի անվտանգությունն ու ապագան այն երկրներում, որտեղ ապրում են։ Սակայն Հայաստանի ներքին հարցերն այս ձևով միջազգայնացնելը սփյուռքյան համայնքներին վերածում է ճնշման գործիքի՝ ուղղված հենց Հայաստանի Հանրապետության դեմ։ Դա խաթարում է Հայաստանի ինքնիշխանությունը, խորացնում հայրենիք-սփյուռք բաժանումը և լրացուցիչ լծակներ է տալիս այն ուժերին, որոնք Հայաստանի բարին չեն ցանկանում։ Հայաստանի ճակատագիրը չի կարող բանակցվել օտար մայրաքաղաքներում ինքնակոչ ներկայացուցիչների կողմից։

Այս պահը նաև պահանջում է ազնվություն այն վիճակի մասին, որը Հայաստանը ժառանգել էր։ Անկախությունից հետո Հայաստանը տասնամյակներ շարունակ ենթարկվեց համակարգային կոռուպցիայի և ինստիտուցիոնալ քայքայման։ Այդ ժառանգությունը թուլացրեց պետությունը, քայքայեց հանրային վստահությունը և երկիրը դարձրեց խոցելի։
2018 թվականի ժողովրդավարական շրջադարձը դարձավ բեկումնային պահ․ ժողովուրդը պահանջեց իշխանություն, որը հաշվետու է հանրությանը, ոչ թե արմատացած շրջանակներին։ Այդ աշխատանքը դեռ ավարտված չէ, սակայն ուղղությունը հստակ է՝ ավելի մեծ հաշվետվողականություն, ավելի մեծ թափանցիկություն և պետության նկատմամբ ավելի մեծ հանրային պատասխանատվություն։

Ոչ ոք չի մոռանում Ադրբեջանի հետ կործանարար պատերազմը և դրան հաջորդած ողբերգությունը։ Ցավը համազգային է և մշտական։ Սակայն այդ աղետի արմատները չեն սահմանափակվում որևէ կոնկրետ ժամանակաշրջանով կամ վարչակազմով․ տասնամյակների անփութությունը, ինքնավստահությունը և վատ կառավարումը Հայաստանը և Արցախը թողեցին վտանգավոր ու խոցելի վիճակում։ Հայ ժողովուրդը վճարեց արյամբ։ Այդ պատմությունը չի կարող վերաշարադրվել՝ հեղինակություններ պաշտպանելու համար։

Այդ ժամանակից ի վեր Հայաստանը գործում է տարածաշրջանի ճնշման և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շարունակվող թշնամանքի պայմաններում։ Այդ միջավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը որդեգրել է դժվար, ոչ կատարյալ, սակայն կենսունակ ուղի՝ ամրապնդել պետական ինստիտուտները, ընդլայնել Հայաստանի դիվանագիտական և անվտանգային հնարավորությունները և առաջ մղել այնպիսի գործիքակազմ, որը նվազեցնում է նոր պատերազմի ռիսկը։

Այսօր Հայաստանը ներգրավվում է խոշոր ուժային կենտրոնների և տարածաշրջանային գործընկերների հետ այնպիսի ձևաչափերով, որոնք դեռ ոչ վաղ անցյալում անհավանական կթվային փոքր և մեկուսացված պետության համար։ Սա չի վերացնում առկա մարտահրավերները, սակայն ստեղծում է կայունության և զարգացման համար հնարավորություններ, մի բան, որը անկախությունից ի վեր գրեթե անհնար է եղել Հայաստանի համար։

Այդ համատեքստում փոքրաթիվ անձանց շրջանակի փորձը՝ ներկայացնել իրեն որպես «սփյուռք», քաղաքական օրակարգը քողարկել կրոնական լեզվով և կոչ անել արտաքին ճնշման արշավների ընդդեմ Հայաստանի ընտրված իշխանության, ազգաշինություն չէ։

Դա խմբային շահ է առաքինության կերպարով ներկայացված, խառնված անձնական, ինստիտուցիոնալ կամ ֆինանսական շահերի հետ, որոնք բացահայտված չեն և չեզոք չեն։

Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ պետություն և ուժեղ եկեղեցի։ Երկուսն էլ հնարավոր են միասին, երբ իշխանությունը լեգիտիմ է, ինստիտուտները՝ հաշվետու, և երբ քաղաքականությունը չի թաքնվում եկեղեցական հանդերձանքի հետևում։ Հավատքը չպետք է օգտագործվի որպես զենք ժողովրդավարական լեգիտիմության դեմ։ Եկեղեցին պետք է նորացվի բարեվարքության հաստատման և բարեփոխման միջոցով, իսկ պետությունը պարտավոր է պահպանել օրենքի գերակայությունը և ապահովել դավանանքի ազատությունը՝ չթույլատրելով որևէ ինստիտուտի վերածվել զուգահեռ քաղաքական իշխանության։

Սփյուռքի բարձրագույն պարտավորությունը հայկական ներքին հակամարտությունները չսրելն է։ Այն Հայաստանի հզորացումն է՝ ներդրումներ կատարելով, ինստիտուտներ կառուցելով, կրթությունը և դիմակայունությունը ամրապնդելով, տեղահանված ընտանիքներին աջակցելով, կարողություններն արդիականացնելով և բարեփոխումների դժվար աշխատանքին սատարելով, այլ ոչ թե հեռվից այն սաբոտաժի ենթարկելով։

Հայաստանը հին իշխանական պայքարների թատերաբեմ չէ։ Եկեղեցին գահ չէ։ Սփյուռքը լծակ չէ, որը կարելի է գործադրել հայ ընտրողի կամքի դեմ։ Եկեղեցին, որի հիմքը ժողովրդի հավատքն է, չի կարող հեռանալ ժողովրդից։ Կոռուպցիայից ազատագրված պետությունը պետք է պաշտպանվի, ոչ թե թուլացվի աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի կողմից»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2048 դիտում

Մայիսի 3-ից մայիսի 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում են միայն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները

Բախվել են 12 ուղևոր փոխադրող Երևան-Դիլիջան-Իջևան երթուղու «Գազել»-ը և «Մոսկվիչ»-ը․ կան վիրավորներ

ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ

Հայկական արվեստի և մշակութային ժառանգության կրիտիկական զանգվածը պետք է լինի ՀՀ-ում․ սա քաղաքականություն է

Պետությունն ու քաղաքացիական հասարակությունը այլևս աշխատում են նույն ուղղությամբ․ Գալյան

Հղկում, շտկում ենք վերջին թերությունները․ Գյումրու «Խաղաղության ձայնը» համերգին հրավիրել են նաև «Վարչաբենդ»-ին

ՀՀ-ն կշարունակի իր ուղին՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վրա

Փորձում են այս թեժ փուլում անցկացնել ընտրություններ և Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ

Անցել է 8 տարի, գեթ մեկ կեղծված ընտրություն չեք տեսել․ ցուցակները հանրության համար հրապարակված են․ տեսանյութ

Դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա․ թոշակառուն թոշակի՝ մեր բարձրացրած մասով կարող է 5 «տուդա-աբրատնի» տոմս առնի

ՀՀ-ՌԴ հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են․ բազմաքաղաքացու աղքատացման պրոցեսին օգնել չենք կարող

Բարձրագույն մակարդակով ստացել ենք հավաստիացումներ՝ TRIPP-ը շարունակում է ԱՄՆ-ի համար մնալ առաջնահերթություն

«Արշիլ Գորկի. Նյու Յորք Երևան. նոր ձեռքբերում»․ վարչապետը ցուցահանդեսի է մասնակցում․ տեսանյութ

Ընդդիմությունը բացակա է․ ընդունում է պարտությունը քաղաքական երկխոսության մեջ․ վեշերը հավաքելու պրոցեսի մեջ են

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած

Մայիսի 28-ին կցուցադրենք միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել և արտադրել 2022-ից հետո. վարչապետ

Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C, նախալեռնային որոշ գոտիներում սպասվում է 0…-2°C ցուրտ

Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ավիացիայի, նաև քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած թռիչք

Մենք մեր հողերը ոչ մեկին չենք տվել, մենք ճանաչել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը. վարչապետ

Զոհերի ու զոհողությունների, զրկանքների, տառապանքի գնով, դժոխքով անցնելով ձեռք բերվեց այն, ինչ ունենք. վարչապետ

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հավասարապես պաշտպանված է. վարչապետը ներկա է գտնվել եզդիական համայնքի Նոր տարվան

Կարվի առավելագույնը՝ Ախուրյան գետը բնականոն հուն վերադարձնելու համար. ՋԿ նախագահն այցելել է Շիրակի մարզ

Կիրանցի դպրոցականներն Ադրբեջանից 50 մ հեռու դասի են գնում, 30 մ հեռու՝ ֆուտբոլ խաղում. խաղաղությունը սա է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի նաև պարտադիր իրավական ուժ. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպումը․ վարչապետ

Կալուգայի Սամոյի, Ծառուկյանի և Քոչարյանի քաղաքական թիմերի մեջ կա 1 հայտարարված վարչապետի թեկնածու. Ալեքսանյան

Անցած գիշեր ՀՀ մի շարք բնակավայրերում աննախադեպ ցուրտ է գրանցվել

Քրեական ոստիկանները բացահայտել են մեթամֆետամինի պատրաստման դեպք. մանրամասներ

Իրանում պատերազմը գրեթե ավարտվել է. Թրամփ. տեսանյութ

Ինձ համար չկան տարբեր ազգեր, մեծագույն հարգանք ունենք ՀՀ-ում ապրող բոլորի նկատմամբ. վարչապետը՝ եզդի համայնքին

Սա՞ է ձեր ուժը՝ կերակրող կանանց միջոցով ընտրակաշառք բաժանեք ու թաքնվեք նրանց թիկունքում. Չախոյան

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ապրիլի 15-ին ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ

Գորիսի թատրոնի դերասանները տեսան՝ ինչպես «կանսերվի բանկեքով» խրամատները դարձան ամրացված կառույցներ. Խաչատրյան

Վարչական հսկողությունն այս դեպքում փրկություն է, «կերակրող մորը» չեն ստիպի ընտրակաշառք բաժանել. Հովհաննիսյան

Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Որպես ՀՀ քաղաքացի՝ ես էլ չունեմ արդարադատության և արդարության զգացում․ սա ֆունդամենտալ պրոբլեմ է. վարչապետ

ԿԸՀ-ն վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք չի արձանագրել. Վահագն Հովակիմյան

Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը

Էսօր ասում են՝ դե լավ, կերակրող մայր է, թող ընտրակաշառք բաժանի, վաղը կասեն՝ դե լավ, ընտրություն էր, կեղծեցինք