Դատախազությունը, չնայած բոլոր սադրանքներին, միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից և պրոֆեսիոնալ. Աննա Վարդապետյան

07/03/2026 schedule18:24

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Աննա Վարդապետյանը դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստը սկսել է դրական լուրով, որը վերաբերում է դատախազության հանրային վարկանիշին. համաձայն Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության՝ դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է ՀՀ քաղաքացիների 43%-ը: Նախորդ հարցման համեմատ գոհունակության ցուցանիշն աճել է 6%-ով: «Սա, կարծում եմ, մեր՝ որպես միասնական համակարգի, կարևոր նվաճում է, հավաստումն է այն պնդման, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի ու հասկանալի»,- նշել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

news_5229_7289188911.jpg (91 KB)

Աննա Վարդապետյանը, ամփոփելով այս տարվա ընթացքում իր կողմից Երևան քաղաքի վարչական շրջաններ և մարզային դատախազություններ կատարված այցերի արդյունքները, ընդգծել է, որ բոլոր այն ուղենիշները, որ նախատեսվել էին ստորաբաժանումների աշխատանքի համար, հետևողականորեն իրականացվում են:

Անդրադառնալով մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատմանը, համաձայն որի՝ 2025 թվականին կատարված աշխատանքի արդյունքներով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Սյունիքի մարզի դատախազությունը, ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորել է Սյունիքի մարզի դատախազությանը մարզի դատախազի գլխավորությամբ և ընդգծել, որ այս նվաճումը նպատակ սահմանելու և այդ նպատակի իրականացմանը հասնելու օրինակ է։

news_5229_7289188924.jpg (58 KB)

Աննա Վարդապետյանը շնորհավորել է նաև 2-րդ և 3-րդ հորիզոնականները հավասար միավորներով կիսած Գեղարքունիքի մարզի դատախազությանն ու Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությանը, ինչպես նաև 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Լոռու մարզի դատախազությանն ու 5-րդ հորիզոնականը զբաղեցրած Արարատի մարզի դատախազությանը:

«Չեմ կարող չընդգծել Արարատի մարզի դատախազության աշխատանքը, որը 2025 թվականի ընթացքում աննախադեպ ցուցանիշ և բովանդակություն է ապահովել կատարված աշխատանքում հատկապես պետական շահերի պաշտպանության ոլորտում։ Սա չի նշանակում, որ մյուս ստորաբաժանումների աշխատանքը գոհացուցիչ չէ. սա նշանակում է, որ մեր պահանջներն են խստացել, մեր նշաձողերը բանավոր խոստումներից անցել են կոնկրետ արդյունքների։ Ցանկանում եմ ընդգծել յուրաքանչյուրիդ աշխատանքը, կոլեկտիվ աշխատանքը և վերահաստատել, որ այս տարվա համար մենք նույն առաջնահերթություններով ենք շարունակելու աշխատել՝ ընդգծված ուշադրություն դարձնելով հանցագործությունների կանխարգելմանը»,- նշել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը։

news_5229_7289188909.jpg (104 KB)

Ամփոփելով ելույթը՝ Աննա Վարդապետյանը դիմել է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատախազներին. «Իմ խնդրանքն է, որ մենք լինենք ավելի պատասխանատու, ավելի ուշադիր, ավելի բարեկիրթ: Այսօրվա մարտահրավերները չեն վերաբերում միայն պրոֆեսիոնալիզմին. վերաբերում են այնպիսի տարրական երևույթի, ինչպիսին բարեկրթությունն է: Դատախազությունը, չնայած բոլոր սադրանքներին, միշտ լինելու է բարեկիրթ, հարգալից, լինելու է պրոֆեսիոնալ»:

Ի թիվս այլնի՝ նիստի ընթացքում ներկայացվել են դատախազների, դատախազությունում քաղաքացիական ծառայության և հայեցողական պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև քաղաքացիական աշխատանք կատարող անձանց շրջանում անցկացված անանուն հարցման արդյունքները:

Կոլեգիայի ընդլայնված նիստի ավարտին տեղի է ունեցել առաջին անգամ դատախազի պաշտոն ստանձնող դատախազների երդման արարողությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1402 դիտում

2500 նոր աշխատատեղ, օրական շուրջ 100 տոննա թռչնի, 15-20 տոննա խոզի միս․ 250 մլն դոլարի ներդրում «Շիրակ»-ում

Սամվել Կարապետյանի 17 ձերբակալված աջակիցների գործը ուղարկվել է ՔԿ. մանրամասներ

ՖԻԴԵ-ն Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում

Ճիշտ ուղղությամբ արված քայլ․ Գուտերեշը ողջունել է Հորմուզի նեղուցի բացումը առևտրային նավերի համար

ՆԳՆ հաշվառման-քննական և ՄՔԾ ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին

Բուրգաս-Երևան ուղիղ չվերթ կգործարկվի

Ուժերը, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ», «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը

Ես պաշտոնապես ձեզ ասում եմ՝ դուք ստախոս եք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը․ տեսանյութ

ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Ֆրանսիայի ԶՈՒ «Օրիոն 26» զորավարժության բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին

Լիբանանի օդային տարածքը բաց է․ ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը

Քոչարյանի ու Կարապետյանի հայտարարությունները պատերազմի անոնս են, որում մենք պարտվելու ենք, ՌԴ-ն գա փրկելու

Վարչապետն ընդունել է NVIDIA-ի, Integra Technnologies-ի, Service Titan-ի ղեկավարներին

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ

Ղարաբաղը պատերազմով ազատագրելու ենք, այլ կերպ հնարավոր չէ․ Սամվել Կարապետյանի աջակից․ տեսանյութ

Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից. Կոստանյան

Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ

Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած

Իրանը բացել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար

Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 17-ին

Սամվել Կարապետյանի աջակից 17 անձ է ձերբակալվել

Շփումներ ունեցա Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Դիոնիսիա-Թեոդորա Ավգերինոպուլուի հետ. Ալեն Սիմոնյան

Ձերբակալվել են թմրամիջոցների փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդ ու կին

Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին

Ավելի քան 500 փամփուշտ, հրացաններ, պայթուցիչներ. հանձնվել են ապօրինի զենքեր ու զինամթերք

Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ

Ուզում են գողանալ իշխանությունը, որ չվերադարձնեն գողացվածը. Հովհաննիսյան

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ

Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ

Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի

«Ուժեղ Հայաստան»-ի 12 անդամի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել

Ռեփեր Future-ը կիսվել է ՀՀ վարչապետի տեսանյութով

Սիմոնյանն ու Գաֆարովան արձանագրել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերջին գործընթացները

«Շուն ու շանգյալից» բացի որևէ այլ կարգավիճակ չեք կարող ունենալ․ վարչապետը՝ եռագլուխներին․ տեսանյութ

Հայաստանում պտտվում է գերանդիով մահը, և այն ուզում է հնձել-կտրել ՀՀ-ն. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Մեր ջերմ շնորհավորանքները Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին. ՀՀ ԱԳՆ

Իրենք ասում են՝ դե մենք դեմ չենք խաղաղությանը, բայց խաղաղությունը մեր ժամանակ էր. Փաշինյանը թվեր է հրապարակել

Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ էլ չկա. Նիկոլ Փաշինյան

Եռագլխի մեջ կա ընդամենը մեկ թեկնածու, և դա Ռոբերտ Քոչարյանն է. ցուցակն էլ ՀՀԿ-ի ռեբրենդինգն է. Ալեքսանյան