Հոբելյանական հանձնաժողովների նիստերում քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը

27/04/2026 schedule18:37

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ձևավորվել են Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100, Ա. Սպենդիարյան անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100 և Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակների պետական միջոցառումների ծրագրերը համակարգող հոբելյանական հանձնաժողովներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ապրիլի 27-ին տեղի են ունեցել հոբելյանական հանձնաժողովների նիստերը։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հոբելյանական տարում անցկացվող ծրագրերի, դրանց միջոցով հոբելյանական առիթներն առավել տեսանելի դարձնելու կարևորությունը։

Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027թթ. օրացույցում, որը, ըստ նախարարի, հոբելյանն ըստ արժանվույն ներկայացնելու հնարավորություն է։

«Հանրապետության հրապարակի կառուցման մեկդարյա պատմությունը պետք է ներկայացնել և նշանավորել ոչ միայն որպես ճարտարապետական արժեք, այլև որպես ՀՀ պետական կարևոր խորհրդանիշ»,- ընդգծել է նա։

Հանձնաժողովի նիստում առաջարկվել է ըստ նախկին փորձի տարածել բաց հրավեր տարբեր առաջարկների հավաքագրման համար՝ գործընթացը հնարավորինս ներառական դարձնելու նպատակով։ Բացի բովանդակային և մասնագիտական կառույցներից՝ նախարարը կարևորել է նաև դպրոցների ներգրավվածությունը՝ շեշտելով, որ հոբելյանները պետք է դառնան հանրային կյանքի մաս։ Առաջարկվել է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակների հոբելյանական միջոցառումներում որպես կարևոր բաղադրիչ ընդգծել ՀՀ անկախության 35-ամյակի շեշտադրումը։ Հանձնաժողովի անդամները նախանշել են կենտրոնական, գլխավոր միջոցառումների ընտրությունը, միջազգային տարբեր հարթակներում հոբելյանների հանրահռչակումը։

Հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստին ներկա են եղել նաև ընտանիքի անդամներ:

Հրաչյա Աճառյանի (1876-1953թթ․) ծննդյան 150-ամյա հոբելյանը ևս ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027թթ. օրացույցում: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջոցառումների ծրագրում պետք է հաշվի առնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպվող միջոցառման կարևորությունն ու պատշաճ իրականացումը:

«Աճառյանի ժառանգությունը պետք է հասանելի դարձնել նաև դպրոցահասակների շրջանում: Սա լավ հնարավորություն է հայերենի գրավչությունն ու հարստությունն առավել տեսանելի դարձնելու առումով՝ խրախուսելով ուսուցիչներին, որպեսզի ջանքեր գործադրեն հայերենի զարգացման գործում Աճառյանի ներդրումը տեսանելի դարձնելու ուղղությամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Դիտարկվել են կրթական ծրագրերի, դպրոցական նախագծային աշխատանքների, Աճառյանի ժառանգությունը վերաիմաստավորող միջոցառումների հնարավորությունները:

Հանձնաժողովի անդամները քննարկել են Հրաչյա Աճառյանին նվիրված միջազգային գիտաժողովների անցկացումը, հրատարակչական աշխատանքների իրականացումը, երկերի հատորաշարերի կազմումը, արտերկրում Աճառյանի կենսագրության արձանագրման և հանրահռչակման ձևաչափերը:

Բաց հրավերով ստացված առաջարկները նախապես կտրամադրվեն հանձնաժողովների անդամներին, այնուհետև դրանք կքննարկվեն և կընտրվեն ըստ ընթացակարգի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
221 դիտում

Բա ասում էիք՝ Քոչարյանի հետ չեք միանալու, ասում էիք՝ իրար հետ չեք․ խաբում էիք ու էլի բռնվեցի՞ք․ Ալեքսանյան

Նախկինների ուզածն ի՞նչ է՝ գան նորից թալանե՞ն. այո, սատարում եմ գործող իշխանությանը. Մհեր Արմենիա. տեսանյութ

Թույլիկ կուսակցության «ուժեղ» ընտրակաշառքներն ու «ուժեղ» հայհոյանքները․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Ընտրողին վաճառքի առարկա են դարձրել, թանկով, թե էժանով առնեն, հետո ծախեն. Քոչարյանն իր քոքը մաշեց. տեսանյութ

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Ներկայումս աշխարհում միակ երկիրն ենք, որի հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման երկխոսության բանակցություն է վարում

Հոբելյանական հանձնաժողովների նիստերում քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը

«Ուժեղ Հայաստանը» համապետական ընտրությունները Մարտակերտի քաղաքապետի «ընտրության» հետ շփոթել է․ Աթանեսյան

Փոքր Մանթաշից Երևան համագյուղացիներին տարել են հավաքի, չափահասներին 10, անչափահասներին 5000 դրամ տվել

Արսեն Թորոսյանը Խավիեր Կաստելանոս Մոսկերայի հետ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր է քննարկել

Բասենի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է

Դուք մեզ ընտրեցիք, համ գործն ա իննան, համ հողն ա իննան․ հրապարակվել է ձայնագրություն Կանդազի մասնակցությամբ

Հայելու մե՞ջ ես նայել, տիկի՛ն Սեյրանյան, թե՞ արդեն մրմուռը խեղդում է ամեն բանից․ Ալեն Սիմոնյան

Ի՞նչ կլինի բանակի և զինվորի վիճակը, որ սրանց նման կաշառատուները իշխանություն լինեն. չի գա այդ օրը. Չախոյան

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է համաեվրոպական շրջագայության

Ուժեղ կաշառք են բաժանում, հետո ուժեղ հայհոյում են այդ կաշառքը վերցնողներին. Պապոյան

Կերակրող մորը, սքեմով հոգևորականին ավելացավ նաև կամուֆլյաժով «հերոս». կլինի՞ ցանկ ներկայացնեք. Հակոբյան

Բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Օպել»-ը

Ես նմա՞ն եմ զոհի կերպարի, ես իմ իրավունքներն եմ պաշտպանում. Աննա Հակոբյան

ՊԵԿ համակարգերի թվայնացման առաջնահերթությունների քննարկում. կայացել է թվայնացման խորհրդի հերթական նիստը

Սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑ

Սահմանապահ ծառայությունը խաղաղության կարևորագույն խորհրդանիշ է, մեր խնդիրն է ընդլայնել մասշտաբները. վարչապետ

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին

Իմ իրավունքները խախտվել են. Աննա Հակոբյան

Ես մեջբերում եմ օրենսդրություններ, կոնվենցիաներ, Սահմանադրություն, դուք ասում եք՝ եթե... դրանք տարբեր բաներ են

Հայ սահմանապահներն այցելել են ԱՄՆ՝ հանդիպելու Պետքարտուղարության և Մաքսային ծառայության գործընկերներին

Սրբուհի Գալյանին «Սիմոն Երևանցի» հուշամեդալ է հանձնվել

Կանդազը ձերբակալվեց. ինչ է արել նա. մանրամասներ

Կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատումը. Փաշինյան

Իրանը չի ունենալու միջուկային զենք և չի կործանելու աշխարհը, հետևաբար, նրանք երջանիկ չեն. Թրամփ

Բարձր ենք գնահատում ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին Նիդերլանդների ցուցաբերած աջակցությունը. վարչապետ

Միջադեպը բացարձակ կապ չունի վարորդի կամ վճարման համակարգի հետ. «Երևանի ավտոբուս»-ը հերքում է հրապարակել

Բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի թիմակից Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը

«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում

Գյումրիի նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենք է տեղափոխվելու Թիվ 2 պոլիկլինիկան. նախարարը մանրամասնել է

Կա նոր անուն ոսկե մեդալակիրների շարքում. Սամվել Գասպարյանն ամփոփել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Լանջազատ գյուղում գտնվող «գյուղատնտեսական» հողի նկատմամբ

Եռագլուխ կուսակցության 3 գլխի միասնական լեզվական իմացությունն անգամ հեռու է բավարար լինելուց. Վարդապետյան