Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Միհել Մարտինը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի արդյունքներով ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել ամփոփիչ հայտարարություններով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է․
«Հարգելի պարո՛ն նախագահ,
Հարգելի՛ գործընկերներ,
Հարգելի՛ ընկերներ,
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Պատիվ ունեմ նշելու, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը հաջողությամբ ավարտել է իր աշխատանքն այսօր Երևանում՝ մեկտեղելով առաջնորդների տարբեր աշխարհամասերից։
Ես, օգտվելով այս հնարավորությունից, կցանկանայի անկեղծ երախտիքս հայտնել Եվրամիությանը սերտ համագործակցության և գործընկերական հարաբերությունների համար, այդ թվում՝ գագաթնաժողովի աշխատանքի համակազմակերպման, և մասնավորապես երկու գործընկերների, որոնք ընդլայնել են այս ֆորումի աշխարհագրությունը։ Ես նաև պետք է ընդգծեմ Ադրբեջանի նախագահի հեռակա մասնակցությունը և Թուրքիայի փոխնախագահի մասնակցությունը։
Այսօրվա քննարկումները հաստատել են, որ աշխարհում աճող մարտահրավերներին զուգահեռ անկեղծ երկխոսության և պրակտիկ որոշումների կարիք կա՝ ընդլայնելու խաղաղությունը և կայունությունը տարբեր տարածաշրջաններում։ Մենք շեշտադրել ենք անվտանգությունը, կայունությունը, փոխկապակցվածությունը, տարածաշրջանային համագործակցությունը, տնտեսական դիմակայունությունը, էներգետիկան և կանաչ անցումը։


Կասկած չկա, որ փոխկապակցվածությունը կենտրոնական նշանակություն ունի տնտեսական կայունության, դիմակայունության, երկարաժամկետ կայունության տեսանկյունից՝ ամրապնդելով փոխկապակցվածությունը, առաջ շարժվելով կլիմայական և էներգետիկ ուղղություններով։ Մենք ընդգծել ենք սրանք որպես ընդհանուր առաջնահերթություններ: Քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության և բաց, ինտեգրված և փոխկապակցված տարածաշրջանների կարևորությունը, որոնք կնպաստեն միջաշխարհամասային կապերի ձևավորմանը:
Այս համատեքստում մենք անդրադարձ ենք արել նաև խաղաղության և կայունության ընդլայնմանը: Հարավային Կովկասում հարատև խաղաղությունը, հարաբերությունների նորմալացումը և սահմանների բացումը ոչ միայն օգուտ կբերեն տարածաշրջանին, այլև կամրապնդեն կապերը, և համագործակցությունն ավելի լայն եվրոպական տարածքում և դրանից անդին։

Իհարկե, մենք այսօր քննարկեցինք նաև, թե ինչպես պետք է ժողովրդավարությունները պայքարեն հիբրիդային կամ խառնածին սպառնալիքների դեմ։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հայաստանը շարունակում է խթանել նախաձեռնողականորեն ընդլայնված փոխկապակցվածության հարթակների ստեղծումն ավելի լայն տարածաշրջանում։ Տվյալ գագաթնաժողովը վերահաստատում է, որ ԵՔՀ-ն ոչ միայն երկխոսության հարթակ է, այլև հարթակ վստահության ամրապնդման և առավել լավ համակարգված և առաջահայաց եվրոպական օրակարգերի իրականացման հնարավորություն։
Ես վստահ եմ, որ քննարկումները Երևանում կընդլայնվեն այս գագաթնաժողովից անդին, միաժամանակ նաև կամրապնդեն մեր փոխգործակցությունը և փոխընկալումը։
Ես, օգտվելով այս հնարավորությունից, կցանկանայի իմ լավ բարեկամ Իռլանդիայի վարչապետին դիմելով՝ նշել, որ իր գագաթնաժողովը կշարունակվի իր երկրում՝ ևս մեկ անգամ ընդլայնելով այս հնարավորությունը։
Երախտիքս հայտնում եմ նաև տեղական և միջազգային լրատվամիջոցներին, որոնք իրենց նշանակալի նպաստն են բերել այս չափազանց կարևոր միջոցառումը լուսաբանելով։

Ի վերջո, թույլ տվեք նախագահ Կոշտա՛, Ձեզ շնորհակալություն հայտնել կազմակերպման աշխատանքին մասնակցելու համար և Հայաստանի Հանրապետության թեկնածությունը առաջադրելու և այս պատմական գագաթնաժողովը Երևանում անցկացնելու համար։ Հուսով ենք, որ կհամաձայնեք։
Շատ շնորհակալություն»։

Միջոցառման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Միհել Մարտինը նամականիշ են մարել՝ նվիրված «Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում» թեմային։

.jpg)
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին նվիրված տարբերանշանը: Նամականիշի ներքևի հատվածում առկա է «ԵՔՀ գագաթնաժողով 04.05.2026 Երևան» հայերեն գրառումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում
Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ
Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու
Ալինա Չարաևան այսուհետև հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը
Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու
Ազգային Ժողովը ձեզ համար կրկեսի արենան չէ, սև «պոպոխուծյուն» կբերենք. Չախոյանը՝ ընդդիմությանը
Իյա, լու՞րջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին
Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT