Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրի երիտասարդների համար

07/05/2026 schedule11:04

Վայք համայնքի երիտասարդներն այսուհետև կօգտվեն նորաբաց «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնի ծառայություններից, որը հիմնվել է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից:

Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և քաղհասարակության ներկայացուցիչներ:

Վայք քաղաքում տեղակայված կենտրոնը գործելու է «ալտերնատիվ» մեթոդաբանությամբ, որը մշակել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն։ Այն փորձված և լայնորեն կիրառվող մոդել է, որն արդեն հաջողությամբ իրականացվում է Հայաստանի երեք այլ համայնքներում։ Այս մոդելը հիմնված է ոչ ֆորմալ կրթության, մասնակցային գործելակերպի, հոգեսոցիալական բարեկեցության և երիտասարդների զորեղացման վրա։

Կենտրոնը սպասարկելու է համայնքի 16 բնակավայրի 13-35 տարեկան դեռահասներին և երիտասարդներին՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական և երիտասարդական ծառայություններ։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ Հայաստանի որևէ անկյունում այսօրինակ միջավայր ունենալը համատեղ ձեռքբերում է։

«Այսպիսի երիտասարդական կենտրոնների ստեղծումը համահունչ է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններին։ Այն հնարավորություն է տալիս գործնականում իրականացնել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը համայնքային մակարդակում՝ ապահովելով մասնակցության մեխանիզմներ, հմտությունների զարգացման հնարավորություններ, ուժեղացնելով երիտասարդների ներգրավվածությունը տեղական որոշումների կայացման գործընթացներում»,- ասել է նա։

ՀՀ կառավարության 2021-2026 գործունեության միջոցառումների ծրագրով մինչև տարեվերջ նախատեսված է ունենալ 25 երիտասարդական կենտրոն: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է գործընկեր կառույցների նախաձեռնությամբ ևս կենտրոնների ձևավորումը՝ պետության հաստատած միասնական ձևաչափով և ուղեցույցներով։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ կենտրոնի գործունեության մեջ առաջնային են ակտիվ քաղաքացիության խրախուսումը և ՏԻՄ-երի հետ համագործակցությունը՝ փոխակերպելու իրենց բնակավայրը, համայնքը, մարզը, այդպիսով նաև պետությունը: Նա երիտասարդական կենտրոնի գործունեությունը կարևորել է նաև ինտելեկտուալ ժամանցի, գաղափարների փոխանակման, հանրային երկխոսության կայացման, նոր նախաձեռնությունների քննարկման, ինչպես նաև երիտասարդների կարողությունների զարգացման տեսանկյունից որպես ոչ ֆորմալ կրթության գործիքակազմ:

Խոսքը եզրափակելով՝ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հաջող համագործակցության համար և կենտրոնին մաղթել արդյունավետ գործունեություն:

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանի խոսքով՝ կենտրոնը Վայոց ձորում ներկայացնում է երիտասարդական աշխատանքի կայուն մոդել՝ համադրելով ուսուցումը, մասնակցությունը և իրական հնարավորությունները. «Մեր նպատակն է ապահովել, որ տեղի երիտասարդները ոչ միայն ներգրավված լինեն, այլ նաև կարողանան նախաձեռնել, լուծումներ մշակել և նպաստել իրենց համայնքի երկարաժամկետ զարգացմանը»։

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական նշել է․

«Ճապոնիայի կառավարությունը մեծ ուրախությամբ է աջակցում այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են դեռահասների և երիտասարդների հոգեսոցիալական բարեկեցությանը և ամրապնդում տեղական համայնքները։ Մենք վստահ ենք, որ երեխաների և երիտասարդների ներուժի լիարժեք իրացման հնարավորությունների ստեղծումը կարևոր է կայուն զարգացման համար, և հպարտ ենք մեր ներդրումն ունենալ Վայոց ձորի մարզում այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում»։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանի խոսքով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համայնքային երիտասարդական կենտրոնները դիտարկում է որպես կարևոր հարթակներ դեռահասների հոգեսոցիալական բարեկեցության ապահովման համար, ինչը ուսուցման, մասնակցության և դեպի չափահաս կյանք հաջող անցման հիմքն է. «Համախմբելով պետական կառույցներին, տեղական իշխանություններին, քաղաքացիական հասարակությանը, դոնորներին և հենց երիտասարդներին՝ մենք նպաստում ենք, որ ազգային երիտասարդական քաղաքականությունները տեղայնացվեն՝ վերածվելով ներառական և բարձրորակ ծառայությունների հենց համայնքներում»։

Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել ստեղծված հնարավորության համար՝ ընդգծելով․ «Կենտրոնը ստեղծում է նոր հնարավորություններ Վայքի երիտասարդների համար իրենց իսկ համայնքներում ծառայություններից օգտվելու, իրենց ներուժը զարգացնելու և ապագան այստեղ տեսնելու առումով»։

Միջոցառման ավարտին հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին, շփվել համայնքի երիտասարդների հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
501 դիտում

Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. Մեծ Բրիտանիայի վարչապետը պլանավորում է հեռանալ, բայց իր սեփական պայմաններով

Որն է Նիկոլ Փաշինյանի հաջողության գաղտնիքը. ով է լինելու նրա քաղաքական ժառանգորդը

Փոքրիկ տղան վարչապետի համար երգել է ՀՀ օրհներգը. տեսանյութ

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍ նախարարության, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» հիմնադրամի միջև

Բելառուսում հայտարարել են, թե Կիևը փորձում է «չեզոք» Մինսկին ներքաշել հակամարտության մեջ

Սեքսի նախարարի հայրը պլինտուսի նոր չափանիշներ է սահմանում. ճարահատյալ վիճակից անհեթեթություններ է հնարում

«Tօyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. կա տուժած

Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, Մայիս Ներսիսյանը՝ փոխչեմպիոն

Ձեր կառավարման շնորհիվ մեր ընտանիքը ձեռքբերումներ է ունեցել, եկամտահարկի հետվերադարձից ենք օգտվել. քաղաքացի

Վարչապետը քաղաքացու հետ զրույցից հետո ձայնային հաղորդագրություն է ուղարկել փոխվարչապետին. տեսանյութ

Տեխնիկական խնդրի պատճառով Երևանի մետրոպոլիտենում առաջացել է խափանում

«Դուք պետականամետություն եք սերմանում, դա մեծ գործ է»․ «նախօրոք շնորհավորում ենք». դավթաշենցիները՝ վարչապետին

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա երիտասարդին և ինքնաձիգը

Ըտենց մարդ չկա էս բակում, որ չգնա ու ու N16-ին չընտրի․ քաղաքացիները՝ վարչապետին

Հայաստանի պատմության թանգարանը մայիսի 19-ին փակ կլինի այցելությունների համար

Աղ ու հացը մարդուն տրված ամենամեծ պատիվն է․ Նիկոլ Փաշինյան

ՆԳ նախարարը ծանոթացել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և կարկուտ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց, ծանոթացել իրականացված պեղումներին

Ծառուկյանը փորձել է անդրադառնալ առողջապահական թեմաների, բայց քանի որ հեռախոս չունի, տեղյակ չէ նորություններից

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվել է Արհեստների միջազգային փառատոնը

Փաշինյան ջան, չնայես էդ համբալներին, սրտիդ մոտիկ չընդունես. դավթաշենցի կինը՝ վարչապետին

Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզի 2 համայնքում

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին և 10 մետրից ընկել գետը. կա տուժած

Մեկ շնչով եմ կարդացել Ձեր գիրքը. դավթաշենցի տիկինը Փաշինյանի ստորագրությունն է խնդրել. տեսանյութ

Նոր մանկապարտեզ և դպրոց` Շվանիձորում. Ժաննա Անդրեասյանը շրջել է հիմնանորոգված շենքերում

ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս 5-ը՝ հետաձգվել. պատճառն ԱԹՍ-ների hարվածների սպառնալիքն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ, շնորհավորել նրան

Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի

Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

«Ուժեղ Հայաստան»-ի 10 աջակից է ձերբակալվել. նրանք ծրագրված խոչընդոտել են ՔՊ քարոզչությանը, փակել ճանապարհը

Վազգենի կողքին միշտ փոքր ես եղել քաղաքականությամբ և արժեհամակարգով. նա մնաց կանգնած, դու՝ կզած. Խաչատրյան

Շտապօգնության բժշկի ցուցումով էր ձերբակալվածը տեղափոխվել հոգեկան առողջության կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը

ԱՆ-ը մանրամասնել է Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակով պացիենտի մահվան դեպքը

Կոֆե-Կենտրոն՝ Դավթաշեն գնալուց առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

«Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան

Կարևոր լուր վարորդական իրավունքից զրկված անձանց համար. վարչապետն առաջարկ է արել

ԿԳՄՍ նախարարն այցելել է Շվանիձորի հիմնանորոգված մանկապարտեզ, չգործող մշակույթի կենտրոն

Երևանի Փարպեցի փողոցում խուլիգանության համար կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն. նրան ձերբակալել են