Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Արթուր Օսիպյանը երկու ամսով կալանավորվել է:
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Օ.-ն 2026 թվականի մարտի 22-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ «Ֆեյսբուք»-ի իր օգտահաշվի միջոցով քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
Բացի այդ՝ Ա. Օ.-ն, տեղեկանալով ՀՀ վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամների կողմից 2026 թվականի մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում իրականացվելիք նախընտրական քարոզչության մասին, վերջիններիս նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով «Ֆեյսբուք»-ի իր անձնական օգտահաշվում հրապարակում կատարելուց հետո ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը, տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը՝ խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:
Այնուհետև Ա. Օ.-ն հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք, այն է՝ հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա. Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Ա. Օ.-ն կալանավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավ էր իրականացրել Արաբկիր վարչական շրջանում, երբ վարչապետին էր մոտեցել ղարաբաղցի Արթուր Օսիպյանը և սկսել անհիմն մեղադրանքներ հնչեցնել: Նրա հայտարարությունները հունից հանել էին վարչապետ Փաշինյանին: Նույն օրը Օսիպյանը ձերբակալվել էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը
Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ
Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
Սահմանադրական հիմքեր են պետք ենթադրյալ հանցանք թույլ տված ուժին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար
Նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել, հրապարակման ժամկետի վերաբերյալ որոշում չկա. Գալյան
Ընտրակաշառքին առնչվող վարույթներով քրհետապնդում է հարուցվել ավելի քան 240 անձի նկատմամբ, 100-ը կալանավորված են
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավանի՝ շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Փաշինյան
Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն. ամեն օր տեղեկություններ եմ ստանում. Գալյան
ՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը
5 տարի շարունակ «ուժեղներին» հարցնելու եմ՝ ուր են ադրբեջանցիները, չապացուցեցին՝ խնդիր են ունենալու․ Ղազարյան
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու. Ալեն Սիմոնյանը՝ հավանական սցենարների մասին
Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահ
Անչափահասը «Օպել»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջվել ջրատարում. նա և ուղևորները հոսպիտալացվել են
Վեճ և ծեծկռտnւք Կոտայքի մարզում. 2 անչափահաս ծեծել է 14-ամյա տղայի, վերջինն էլ հարվածել է ծակող առարկայով
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
2025 թվականի ընթացքում մերժվել է 805 անձի ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմում. Պողոսյան
Որքան են կազմել 2025-ին վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի ծախսերը. Հարությունյան
Զախարովան շարունակում է թելել Կրեմլի թելը՝ հայտարարելով, թե ՀՀ ընտրությունները եղել են «աննախադեպ կեղծիքներով»
Ռոսսելխոզնադզորը ամենամսյա մոնիթորինգ է անցկացնում Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Արագածոտնի 12 ընտրատեղամասում Եռագլխի նախաձեռնությամբ իրականացվել է վերահաշվարկ. ավելացել են ՔՊ-ի ձայները
Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Շիրակի մարզում․ հասցեներ
Արմավիրի մարզում «Նիսսան»-ը բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցում ուղղաթիռի խոցմանն ի պատասխան. Իրանը հարվածել է բազաներին
Ապահովվել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն առանց լուրջ միջադեպերի
Ինչպես են ընթանում հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք կարևոր ճանապարհի աշխատանքները
Թունավորմամբ հոսպիտալացվել է 2 տարեկան երեխա. նա ացետոն է խմել
Վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան
Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին
Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ
Միկա Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ կալանքի միջնորդությունը բավարարվել է
Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ՝ Բարգուշատի թունելինը․ վարչապետ
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սյունիքում է․ ինչ հանդիպումներ են նախատեսված
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
115 քրվարույթ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով․ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ, «Հայաստան» դաշինք
Էս համբալներին պետք է իրենց տեղը ցույց տալ, երազախաբ են եղել. ՌԴ-ն նոկդաունի մեջ է, նաշադիր է պետք. տեսանյութ
Բաց մի թողեք այսօրվա գեղեցիկ աստղագիտական երևույթը․ Ազիզյան
Միլիարդներ են առաջարկում ՔՊ-ի պատգամավորներին. ընդդիմությունը չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է
7595 արձանագրություն տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT