Երևան
12 °C
Դերասան եւ ռեժիսոր Զոհրապ Բեկ-Գասպարենցի «44 աստիճանի տակ» գեղարվեստական կինոնկարի առանցքում նույնպես արտագաղթն է, որը սպառնում է դատարկել երկիրը, բայց այս ամենի մասին խոսվում է՝ հաճախ հումորի ֆոնի վրա՝ կոլորիտային կերպարների միջոցով: Գեղեցիկ ու հուզիչ ֆիլմի պրեմիերան կայացավ երեկ՝ «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ ավարտից հետո հանդիսատեսը երկար ու հոտնկայս ծափահարեց:
Հերոսները՝ Մգրոն ու Սիրանուշը, թողել են արտասահմանի իրենց բարեկեցիկ կյանքը եւ տեղափոխվել Հայաստան՝ մի խուլ գյուղում մշտական բնակության: Մգրոն չի ընդունում Մասիսի նկարով հայրենիք սիրողներին եւ կարծում է, որ այդ սերը պետք է արտահայտվի երկրումդ ապրելով: Կինը փոքր-ինչ դժվարությամբ է հարմարվում նոր պայմաններին, իսկ երբեմն էլ չի թաքցնում իր բողոքը: Մգրոն մեղվապահությամբ է զբաղվում, եւ ուրիշ ոչինչ անել չգիտի: Համոզված է, որ ամեն մարդ ունի իր մասնագիտացումը: Եւ ամեն անգամ այս կամ այն կենցաղային հարցերում նրանց օգնության ձեռք է մեկնում հարեւան Կարապետը, որը Մգրոյի բնութագրմամբ, պարապ մարդ է: «Դրա համար էլ միտքն ամեն ինչի վրա կբզզա»,- իր անկարողությունն է պատճառաբանում գլխավոր հերոսը: Այսպես հերոսներն ապրում են՝ համով-հոտով հարեւանությամբ, երբ մեկը մյուսի հետեւից Մգրոյին իրենց տան բանալիներն են ուղարկում համագյուղացիները, որպեսզի երբեմն այցելի: Մգրոն համոզված է, որ եթե այդ շրջանի բնակիչներն իր չալպուտուրիկների կեսի չափ աշխատեն, (նա այդպես էր դիմում մեղուներին ու նաեւ իր սիրելի մարդկանց), ուրիշ երկրում ապրելու, ուրիշ մեղր ուտելու անհրաժեշտություն չեն ունենա: Գնալու դեպքում էլ ցանկանում է, որ իր չալպուտուրիկների պես հավաքեն նեկտարն ու վերադառնան:
Նշենք, որ Մգրոյի կերպարը մարմնավորել է Զոհրապ Բեկ-Գասպարենցը: Սիրանուշի դերում Մարինե Մինասյանն է, իսկ Կարապետի դերում Գագիկ Մալոյանը: Հենց վերջինս էլ, ի դեպ, առավել շատ էր գրավել հանդիսատեսի սիրտը:
«44 աստիճանի տակ» ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվելու է մինչեւ ապրիլի 18-ը: Մինչ այդ ներկայացվել է ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներում: «ԱՄՆ-ում մեծ հաջողություն է ունեցել: Ես ուրախ եմ, որ այստեղ էլ ինչ-որ մարդիկ գնահատեցին»,-մեր զրույցում ասաց ռեժիսորն ու դերասանը: Նա, սակայն, նկատում էր, որ ֆիլմի նպատակն առաջին հերթին ոչ թե այն է, որ ԱՄՆ-ում ապրող հայերը վերադառնան, որովհետեւ դա երկրորդ հարցն է, այլ նախ կարեւոր է, որ Հայաստանից չհեռանան: Իսկ ֆիլմը կնպաստի դրան, թե ոչ, Զոհրապ Բեկ-Գասպարենցը չգիտի: Ասում էր, որ եթե անգամ մեկ մարդ այն դիտելուց հետո վերանայի մեկնելու որոշումը, դա արդեն հաջողություն կլինի: Իսկ ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակից ելքերին, ռեժիսորը ոչինչ չի առաջարկում: «Արվեստի խնդիրը հարց բարձրացնելն է, լուծում առաջարկելը չէ: Մենք հարցը բարձրացնում ենք, լուծողները թող լուծեն»,- ընդգծեց նա:
«44 աստիճանի տակ» ֆիլմի մասին իր տպավորությունները մեզ հետ կիսեց երգչուհի Էմմա Պետրոսյանը. «Ճիշտն ասած այսօր այդ թեման երեւի բոլորիս համար է շատ ցավոտ, որովհետեւ հեռանալով մենք ոչ միայն թողնում ենք մեր բանալին, մեր տունը, այլ նաեւ մենք թողնում ենք մեկս մյուսին, իսկ մեկս մյուսին թողնելով՝ ավելի սարսափելի դատարկության ես բախվում, որովհետեւ դու չես կարող լինել լավ, երբ մենակ ես: Տա Աստված, որ ֆիլմը իր զգացմունքայնությամբ, իր գոյությամբ կարողանա ոգեւորող բան ասել բոլոր այն մարդկանց, ովքեր հուսահատ են, ովքեր մտածում են, որ կգնան ու այնտեղ համով մեղր կգտնեն: Ես չեմ ուզում, որ այդպես լինի»: Երգչուհին համոզված է, արտագաղթողը միշտ էլ երկվության մեջ է՝ գնալ-մնալ, կամ վերադառնալ: «Ոչ մեկին իրավունք չունես մեղադրել: Հերոսն էլ գուցե գնաց, հասկացավ: Գիտեք, ամեն ինչ չէ, որ գնում ես ու կորցնում ես: Պիտի վերագտնես էլ: Կարծում եմ, եթե որեւէ մարդ այսօր գնա էլ, վաղը վերագտած կվերադառնա: Կվերագտնի եւ իրեն, եւ իր տունը եւ իր կարեւորությունը»,- ասաց նա: Իսկ ահա ֆիլմի գեղարվեստական արժեքի մասին խոսել երգչուհին դժվարացավ, որովհետեւ, ըստ նրա «մի գնա»-ն շատ-շատ էր, իսկ հուզականության առումով ֆիլմը մեծ ճնշում էր գործադրում՝ միտքը շեղելով բուն ֆիլմից:
Երգիչ Ֆորշը նույնպես ներկա էր «44 աստիճանի տակ» ֆիլմի պրեմիերային եւ բավական բարձր տրամադրություն ուներ: Նա նկատեց, որ իր տեսածը հիանալի էր, ռեժիսորի մասին էլ ասում էր՝ Զոհրապս: «Ինձ դուր է գալիս, որ Հայաստանում արվեստը քայլում է: Ճիշտ է, այս ֆիլմն ԱՄՆ-ում է նկարվել, բայց կապ չունի, Էրեւանում արվեստը քայլում է, այ սենց կարգին մարդիկ իրար գլխի են հավաքվում եւ նայում են կարգին հայկական կինո: Դա մեր ձեռքբերումներից մեկն է»,- համոզմունք հայտնեց Ֆորշը: Մեկ այլ հանդիսատես էլ՝ Կարինե Թուխիկյանը, մեր զրույցում փոխանցեց. «Կուլմինացիան հասունացավ վերջում: Հայրենադարձության թեման է հիմնականում, որ ետ գան, հայրենադարձությունը լինի, հոգու ճիչը, հոգու կանչը: Եւ չորս դերասանով ֆիլմ նկարել... Լավն էր: Այո, լավն էր, մարմնիս վրա փշաքաղման պահեր եղան, վերջում՝ ավելի շատ: Շնորհավորում եմ»: Նա կարծում է, որ այս ֆիլմը կարող է ազդել արտագաղթող մարդու որոշման վրա՝ նրան ետ պահելով այդ քայլից:
Հ.Գ. Նշենք, որ արդեն տասը տարի Համազգային թատրոնի բեմում է Զոհրապ Բեկ-Գասպարենցի բեմադրած նույնանուն ներկայացումը: Հարցին, թե ինչու անհրաժեշտություն առաջացավ նաեւ ֆիլմ նկարել, ռեժիսորը պատասխանեց, որ ներկայացումները մի օր կարող են ավարտվել, իսկ ֆիլմը մնայուն է: Բացի այդ՝ վերջինս ավելի մեծ մասսայականություն կարող է ստանալ: «44 աստիճանի տակ» ֆիլմը հիմնված է վաղամեռիկ հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի պատմվածքի վրա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT