Ռաբիզ ձեռքերդ հեռու Գեւորգից ու Երեւանից

03/05/2013 schedule08:40

Երեկ մեր թերթի լրագրողը Հյուսիսային պողոտայում ականատես է եղել մի միջադեպի, որի հերոսը կրկին փողոցային երաժիշտ, կիթառահար Գեւորգն էր (ձախ նկարում): Վերջինս արդեն հայտնի է ոչ միայն նրանով, որ շատ լավ է նվագում, ունի երաժշտական ճաշակ ..., այլ նաեւ այն պատճառով, որ մի քանի օր առաջ նրա հետ կապված միջադեպի արդյունքում աշխատանքից ազատվեց ոստիկանապետ Վովա Գասպարյանի «մոտիկներից» մեկը` Դոգը: Այդ օրը ոստիկանները չգիտես ինչու` որոշել էին Գեւորգին հեռացնել Հյուսիսային պողոտայից, եւ մանրամասները ճշտելու նպատակով ոստիկաններին մոտեցած «Հետք» պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանը, ոստիկան Դոգի կողմից բռնության էր ենթարկվել: Հրապարակված տեսանյութից հետո Վովա Գասպարյանը ստիպված եղավ նրան հեռացնել աշխատանքից: Երեկ կրկին ինչ-որ մեկը որոշել էր, որ Գեւորգը չպետք է այդտեղ նվագի: Այդ անձը (աջ նկարում) մոտեցել է կիթառահարին եւ ներկայանալով որպես պողոտայի բնակիչ, պահանջել է, որ նա հավաքի իրերը եւ հեռանա տարածքից: «Ես էս շենքն եմ ապրում (ցույց տալով 60-70 մետր հեռավորության վրա գտնվող շենքը), խանգարում ես մեր հանգիստը»,-ասել է երիտասարդը: Մինչ երաժիշտը կփորձեր պաշտպանվել, «հյուսիսպողոտացուն» չեզոքացրին անցորդ կանայք: Նրանցից երկուսը երիտասարդին ասացին, որ իր նմանների պատճառով քանի տարի է` առանց տուն են մնացել, փողոց են ընկել, որ հիմա էլ նրանք գան ու Գեւորգին քշե՞ն պողոտայից: Փողոցային երաժշտի գործունեությանը դեմ հանդես եկած անձը կանանց «հակահարվածից» եւ լրագրողի ֆոտոխցիկը նկատելով` հեռացել է տարածքից:

Սա միայն առաջին հայացքից է սովորական միջադեպ: Իրականում այս երեւույթի արմատները ցավալիորեն ավելի խորն են: Գեւորգը չի տեղավորվում այժմյան Երեւանում գերակա դարձած մենթալիտետի մեջ: Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Տարոն Մարգարյանի եւ նրանց նմանների երազած Երեւանում Գեւորգը ավելորդ է: Ախր Հյուսիսային պողոտայի կառուցման տրամաբանության մեջ ի սկզբանե դրված չի եղել քաղաքին հոգի ու շունչ տալը: Հյուսիսային պողոտան կառուցվել է ընդամենը` քառակուսի մետրը մի 3-4 հազար դոլարով ծախելու համար: Իսկ այն, որ պողոտան մի ինչ-որ տեսք ունի, ընդամենը կողմնակի էֆեկտ է:

Ու այդպիսի «հյուսիսային պողոտա» կոչվող երեւույթի մեջ շատ հանգիստ տեղավորվում են օրինակ` Արազը, Գոջին, Աֆոն, Մրեն, Խաթուբան, Սպիտակցի Հայկոն... բայց ոչ երբեք Գեւորգը: Նա այդ «հյուսիսային պողոտայի» համար անհասկանալի` «անճաշակ» բաներ է նվագում: Ճաշակն այսօր Երեւանում թելադրում են նրանք, ովքեր Ամանորին հարսի քողի մատերիալից ու մարգատ անող լույսերից ինչ-որ արձանիկներ էին շարել ամբողջ քաղաքում: Դա, նրանց կարծիքով, այնքան գեղեցիկ էր ու օրիգինալ, որ Ամանորից հետո մի երեք ամիս էլ մնաց: Ինչպե՞ս կարող է Գեւորգը տեղավորվել մի «հյուսիսային պողոտայում», որտեղ ամենաբարձրարժեք նկարը ռուս բալերինուհու բարեմասնությունների ֆոնին կատարած լուսանկարներն են, որոնք հետո դափոնով տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական կայքում` «թող սաղ տենան, նախանձեն» տրամաբանությամբ: Այս «հյուսիսային պողոտայում» Ռոդենի` Ժյուլ Բաստիեն-Լեպաժին նվիրված քանդակը տեղադրվել է «Օպերայի կալցեվոյի» մեջտեղում: Մի քանի տարի առաջ, երբ այդ քանդակը բերվեց Երեւան, մեր «ճաշակով» պաշտոնյաները դեմքի այնպիսի արտահայտությամբ էին խոսում այդ քանդակի մասին, կարծես Ռոդենի կյանքն ու կենսագրությունը անգիր գիտեին, մանկապարտեզից էլ երազում էին մոտիկից տեսնել նրա ստեղծագործությունները: Բայց բերեցին ու տեղադրեցին մի այնպիսի տեղ, որ հանկարծ ոչ մեկ չկարողանա այն մոտիկից տեսնել: Դա էլ բավարար չէ, վերը նշված` հարսի քողի մատերիալից սարքած երկու հատ էլ մարգատ անող լույսերով գառնուկների արձաններ էին կողքը տեղադրել:

Հայաստանում ու մասնավորապես Երեւանում` այսօր իշխում է ռաբիզը: Եւ դա մեր կյանքի միայն մշակութային կողմին չի վերաբերում: Պետական կառավարումից ու քաղաքաշինությունից մինչեւ կրթություն ու ընտրություններ` ներծծված են ռաբիզով: Օրինակ` որեւէ մեկը ճանաչո՞ւմ է ընտրակեղծիքներ անող, թաղերից մարդկանց հավաքող ու գազելներով ընտրատեղամաս տանող գոնե մի թաղային կրիմինալի, որը քյառթու ռաբիզ չլինի: Ու այսօր հենց այդ ռաբիզն է որոշում, թե ով է լինելու ՀՀ նախագահը, իսկ մի քանի օր հետո փորձելու է որոշել, թե ով է լինելու Երեւանի քաղաքապետ: Պարզ չի՞, թե ինչ է լինելու Երեւանի հետ, եթե այդ ռաբիզի փորձը այս անգամ էլ հաջողություն ունենա:

Հ.Գ. Քաղաքակիրթ թերեւս բոլոր երկրների մեծ ու փոքր քաղաքներում, փողոցային երաժիշտները քաղաքային պատկերի անբաժանելի մասն են կազմում: Տեղ-տեղ իշխանությունները նույնիսկ որոշակի խթաններ են գործադրում, որպեսզի նրանք միշտ լինեն փողոցներում: Կան քաղաքներ, որտեղ փողոցային երաժիշտների կարգավիճակում հանդես են գալիս նույնիսկ ամբողջական նվագախմբեր եւ դասական ստեղծագործություններ են կատարում: Փողն էլ հավաքում են ինչպես բոլորը` գետնին դրված ջութակի ֆուտլյարով: Եւ ոչ մի տեղի «հյուսիսպողոտացու» կամ ոստիկանի մտքով երբեք չի անցնի` նրանց քշել փողոցից: Որովհետեւ այնտեղ ռաբիզը չի որոշում, թե ով է իշխելու քաղաքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
708 դիտում

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան

Բարձր ենք գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը, աջակցությունը. Փեզեշքիան

ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակի Թուրքիայի հետ բանակցությունների ՀՀ ներկայացուցիչը լինել

Պետք է հորդորեն էս աննորմալին դնել մանդատն ու չգալ ԱԺ. Ռուբինյանը՝ զինվորներին մահ մաղթող Ղազարյանի մասին

Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի

Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ

Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ

Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը

Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է

Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ

Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ

Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ

ՀՀ վարչապետը ժամանել է Իրան

Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը

Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան

Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված

Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան

Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում

Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ

ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու

Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան

Երկրաշարժ Հայաստանում

Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ

Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ

Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին

Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին