Երևան
12 °C
Որպես կանոն, Հայաստանում բարձրագույն կրթության շուրջ հանրային քննարկումներ չեն լինում: Կրթության շուրջ հանրային քննարկումները սկսվում եւ ավարտվում են ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումների ձաղկմամբ: Վիրտուալ տիրույթում մղվող տեղական նշանակության մարտեր հիշեցնող նման քննարկումները հիմնականում վեր չեն հանում բուհական ոլորտում առկա բազում խնդիրները: Այս հոդվածաշարը փորձ է վերլուծելու-քննարկելու ՀՀ բարձրագույն կրթության համակարգում առկա իրավիճակը, այդ ոլորտի առաջընթացի եւ զարգացման խոչընդոտներն ու հեռանկարները, թեպետ հայաստանյան ներկա իրողությունների պայմաններում այդ հեռանկարն ավելի ու ավելի մառախլապատ է դառնում:
1. Այդ դառը
հայկական իրականությունը
Ինչպես գործունեության ցանկացած
ոլորտ, այնպես
էլ կրթությունը
պետք է
նպատակ ունենա:
ԱՄՆ Յելի
համալսարանի նախկին
նախագահ Ա.
Ջիամատտին «Կրթություն
հանուն ազատության»
հոդվածում ընդգծում
է. «Կրթության
բարձրագույն նպատակ
պետք է
հռչակվի ճշմարտության
որոնումները, այլ
ոչ թե
ճշմարտության դոգմատիկ
մատուցումը: Նման
կրթությունը գործընթաց
է, այլ
ոչ թե
ըմբռնումների պարփակված,
անփոփոխ համակարգ,
որը միտված
է մարդկային
մտածողությունն ազատագրելու,
այլ ոչ
թե կաղապարելու»(The
Meaning of Freedom, 1988, USA): Ըստ
Ջիամատիի՝ այդ
կրթության հիմքը
հումանիտար գիտություններն են,
որոնց առանցքն
այս է՝
«մտքի ազատությունը
քաղաքական ազատության
պարտադիր պայմանն
է»: Ս.
Մայերսը՝ Քընեկտիկուտի
քոլեջի նախագահի
խորհրդականը, «Կրթության
նոր հայեցակետ»
հոդվածում նկատում
է. «Հումանիտար
կրթությունն անխզելիորեն
կապված է
ազատության եւ
արդարության որոնումների
հետ»:
Ըստ Կրթության մասին ՀՀ օրենքի` «ՀՀ կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգեւոր եւ մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաեւ Հայ Եկեղեցին» (www.edu.am):
Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը մեզ հետ զրույցում այսպես ձեւակերպեց բարձրագույն կրթության նպատակը՝ գիտելիքի ստեղծումը ու փոխանցումը, հասարակության անդամի դաստիարակումը եւ քաղաքացու ձեւավորումը, մրցունակ մասնագետի պատրաստումը:
Անուրանալի է` բարձրագույն կրթության նպատակը հանրության կիրթ եւ ուսյալ անդամների եւ նույն հանրության արժեքային համակարգի ձեւավորումն է:
ԵՊՀ ռեկտորը ուսանողի` որպես քաղաքացու ձեւավորման համար կարեւորում է անձնական օրինակը: Նա, թերեւս, նկատի ունի բուհի պրոֆեսորադասախոսական կազմի անձնական օրինակը: Սակայն եթե անձնական օրինակը դիտարկենք ավելի մեծ՝ պետական-հասարակական կտրվածքով, ապա լուրջ հարցադրումներ են առաջանում. ի մասնավորի` ո՞ր ազգային արժեհամակարգով պիտի ձեւավորվի ՀՀ երիտասարդ քաղաքացին, եթե կրթության եւ իրականության արժեհամակարգերը հաճախ հակադրվում են: Այսպես, եթե հայոց պատմության ապագա մասնագետը Նժդեհի քաղաքական հայացքների եւ Զանգեզուրի պաշտպանության պատմական իրողությունները համադրում է ներկա Հայաստանի քաղաքական իրողությունների հետ՝ տվյալ դեպքում՝ Սյունիքի արոտավայրերի վարձակալություն-վաճառքի գաղտնի բանակցությունների հետ, ապա ո՞ր արժեհամակարգով պիտի առաջնորդվի 18-22 տարեկան ուսանողը՝ ազգային-պետական շահերի եւ արժեքների դավաճանությա՞ն, թե՞ դրանց պաշտպանության: Ինչպե՞ս է քրիստոնեական արժեհամակարգը սնելու երիտասարդի հոգեւոր կյանքը, եթե հայոց եկեղեցու բարձրաստիճան սպասավորների կենսակերպը հակաքրիստոնեական է, իսկ կրոնական այլ կազմակերպություններ զբաղված են հավատի կողոպտմամբ:
Ինչպե՞ս պիտի ետ պահել ուսանողին գնահատական կորզելու հայկական ավանդական եւ նորագույն մեխանիզմների կիրառումից՝ ծածկագրեր, ականջակալներ, հովանավորչություն, կաշառատվություն, եթե Հայաստանում իշխանությունն է կորզվում ընտրակեղծիքների եւ քաղաքական կոռուպցիայի արդյունքում: Նման արատավոր միջավայրում կրթություն ստացող ուսանողը մշտապես բախվում է հայկական արժեքային համակարգին՝ ներծծված անարդարությամբ, անօրինականությամբ, մարդու հանդեպ անտարբերությամբ, հասարակական հարաբերությունների անգթությամբ, պետական եւ հանրային շահերի անտեսմամբ, կոռուպցիայով եւ կաշառակերությամբ, թեպետ ուսանողն ինքն էլ հաճախ դառնում է այդ համակարգի մի մասը: ԵՊՀ ռեկտորը կարծում է, որ այսօր հանրության արժեհամակարգի ձեւավորման վրա բուհերի դերակատարումը նվազել է, աճել` ԶԼՄ-ներինը:
Նախկին ուսանողներիցս մեկը Ֆեյսբուքով ինձ գրել էր. «Երբ դուք (ես) մտնելով լսարան` ձեր ետեւից փակում էիք դուռը, մենք միանգամայն այլ իրականության մեջ էինք հայտնվում, այլ արժեքներ էին կարեւորվում, հետո մենք դուրս էինք գալիս միջանցք, փողոց, որտեղ բոլորովին այլ արժեքներ էին: Սկզբում մենք շփոթված էինք, չգիտեինք, թե ո՞րն է ճիշտը: Աստիճանաբար մենք ընտրեցինք այն արժեքները, որոնք դուք մերժում էիք: Ես հետո հասկացա, թե ինչու. այդպես ավելի հարմար է ապրելը»:
Հայկական իրականությունն անգթորեն ոչնչացնում է ազգային եւ համամարդկային արժեքների կենսունակության հանդեպ երիտասարդության հավատը, որի կորուստն ու ապագայի անորոշությունն են նրան զրկում իր ապագան հայրենիքի հետ կապելու հեռանկարից: Մինչդեռ բարձրագույն կրթությունը եւ նրա ձեւավորած արժեհամակարգն է ուսանողին կապում հայրենիքի հետ:
Կրելով ոչ միայն կրթական վայրիվերումների, այլեւ հայաստանյան հասարակական-քաղաքական ձախավեր զարգացումների հետեւանքները՝ բարձրագույն կրթության ոլորտն այժմ հայտնվել է տարաբախտ հանգրվանում՝ Հայաստանից զանգվածային արտագաղթի, հասարակական եւ պետական հիմքերի աստիճանական քայքայման պայմաններում բարձրագույն կրթության ոլորտն արագորեն զրկվում է ուսանողներից: Արդյունքում՝ ուսանող են դառնում միասնական քննությունների գնահատման անցումային շեմը հաղթահարած բոլոր դիմորդները, ովքեր բուհ են ընդունվում՝ վճարելով ոչ թե գիտելիքի եւ կրթության, այլ թանկարժեք դիպլոմի ձեռքբերման համար:
Նման միջավայրում բարձրագույն կրթությունը պետք է վահան դառնար դիմագրավելու արատավոր երեւույթների ներխուժմանը, սակայն բուհական ոլորտը, խոնավ սպունգի պես ներծծելով պետական, հասարակական կյանքի արատները, դարձավ այդ միջավայրի մի մասը:
2. Այդ քաղցր
բառը՝ քաղաքականություն
ՀՀ կրթությանն առնչվող
օրենսդրությունն արգելում
է քաղաքական
քարոզչությունը կրթական
հաստատություններում, թեպետ
չի արգելում
ուսանողներին եւ
պրոֆեսորադասախոսական կազմին
անդամակցել կուսակցություններին, մասնակցել
քաղաքական միջոցառումների, սակայն
բուհերի տարածքից
դուրս: Եթե
հանրակրթության դեպքում
օրենքի այս
դրույթը միանգամայն
արդարացված է,
ապա բուհական
կրթության դեպքում`
վիճահարույց: Ես
գնահատում եմ
ԿԳ նախարարի
ջանքերը` ՀՀ
նախագահի վերջին
ընտրություններում բուհերի
տարածքը հնարավորինս
զերծ պահել
քաղաքական քարոզչությունից: Միաժամանակ,
ուսանողի քաղաքական
եւ քաղաքացիական
գիտակցությունը ձեւավորվում
է հենց
այն տարիներին,
որոնք նա
անցկացնում է
լսարանում: Եթե
հանրության եւ
պետության համար
կարեւոր քաղաքական
ընտրությունների ընթացքում
ուսանողները չեն
կարողանում հանդիպել
քաղաքական թեկնածուների
հետ տվյալ
բուհի տարածքում,
ապա ինչպե՞ս
են հարցադրումներ ձեւակերպելու,
գաղափարներ, ծրագրեր
քննարկելու, բանավիճելու:
Ուսանողներիցս մեկը
պատմեց, որ
դասի ընթացքում
երիտասարդ դասախոսից
փորձել են
պարզել, թե
նա ի՞նչ
է մտածում
քաղաքական գործընթացների մասին,
վերջինս ասել
է, թե
ինքն իրավունք
չունի այդ
մասին խոսելու:
Ահա թե
ուր կարող
է հասցնել
օրենքի կամ
վարչապետի հանձնարարականը` ուսումնական
գործընթացում չանդրադառնալ
քաղաքականությանը: ԵՊՀ-ում ուսանելու
իմ տարիներին
ազգային խնդիրների,
անգամ՝ Խորհրդային
Հայաստանում Ռուսաստանի
քաղաքական դերի
վերանայման շուրջ
մենք քննարկումներ
էինք ունենում
նաեւ կոմունիստական գաղափարախոսական առարկաներ
դասավանդող դասախոսների
հետ. նրանցից
եւ ոչ
մեկը չէր
հրաժարվում մեզ
հետ քննարկել
այդ հարցերը:
Յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի ավարտին ուսանողներին հարցնում եմ, թե ի՞նչ կուզենային շտկել իմ առարկաների դասավանդման մեթոդաբանության, տեսական եւ գործնական դասաժամերի, ընդհանրապես՝ ուսումնական գործընթացի մեջ: Այս ուսումնական տարեվերջին, ի պատասխան իմ այս հարցադրումների, ուսանողներիցս մեկն ասաց, թե կուզենար, որ ես դասախոսություններից բացի խոսեի նաեւ «գաղափարախոսությունից, քաղաքականությունից»: Ուսանողի պատասխանն ինձ անակնկալի մատնեց. նախ, իմ առարկայական դասախոսությունների որոշակի մասը կապված է քաղաքական PR-ի հետ, եւ բացի արեւմտյան երկրների օրինակներից, ես քննարկում եմ նաեւ հայաստանյան օրինակները: Բացի այդ, իմ քաղաքական հոդվածները տեղադրում եմ նաեւ սոցիալական ցանցերում, եւ ցանկության դեպքում նրանք կարող են ընթերցել: Սակայն դա բավարար չէ ուսանողի համար. հաճախ նա շփոթահար է, բազում հարցադրումներ ունի երկրի, հասարակության, իրականության մասին, որոնց մասին լսում է տանը, փողոցում, կարդում տարաբնույթ կայքերում, այնուամենայնիվ, դասախոսի կարծիքը նրա համար թեպետ վերջնական ճշմարտություն չէ, սակայն կարեւոր է: Դասախոսը, որը վախենում է սեփական կարծիքն արտահայտել քաղաքական գործիչների եւ գործընթացների մասին, չի կարող քաղաքացի դաստիարակել:
Ես դեմ եմ բուհական համակարգի կուսակցականացմանը, անընդունելի եմ համարում պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պետական բուհերի խորհուրդների կառավարումը ստանձնելը, համամիտ չեմ, որ ուսանողը, դեռ քաղաքական հայացքներ չձեւավորված, անդամակցում է այս կամ այն կուսակցությանը, սակայն ինձ համար նույնքան մերժելի են բուհերի տարածքում քաղաքականութան առջեւ փշալարեր տեղադրելը:
Ազա՞տ մարդ է ԵՊՀ միջին վիճակագրական ուսանողը. ի պատասխան իմ այս հարցադրմանը ԵՊՀ ռեկտորը նկատեց. «Երբեմն` թողտվության չափ ազատ: Այսօր ուսանողն ավելի շատ է զբաղված է իր իրավունքների պաշտպանությամբ եւ շատ թույլ պատկերացում ունի իր պարտականությունների մասին: Տեղեկատվության հասանելիության պայմաններում ուսանողի իրավունքների եւ ազատության մակարդակը մեծանում է»: Իսկ հաշվի նստու՞մ է պետությունը ԵՊՀ-ի հետ. ռեկտորն ի պատասխան նշում է. «Հաշվի նստելը երկկողմանի երթեւեկության փողոց է, եթե ԵՊՀ-ն ոչինչ չունի առաջարկելու` տեսական, հետազոտական, մշակութային, արժեհամակարգի առումով, ապա դժվար թե մայր բուհի հետ հաշվի նստեն: ԵՊՀ-ի կիրառական, սոցիալ-տնտեսական դերակատարումն այսօր ցածր է, մեր ներուժը բավարար է, սակայն՝ պասիվ»:
Բարձրագույն կրթության հանդեպ պետության անհաղորդ վերաբերմունքի պայմաններում բարձր հարկերի կքած բուհերը ստիպված են գոյություն պահպանել՝ սպասելով ավելի լավ ժամանակների՝ մոռանալով սակայն, որ իրենք են իրենց դերակատարումը խիստ նվազեցրել՝ լռություն պահպանելով Հայաստանի հասարակության եւ պետության համար ճակատագրական պահերին, եւ այժմ այդ լռության ուխտը վերածվել է անապատի կամակոր ուղտի, որը նստել է Հայաստանի բարձրագույն կրթությունը դռանը՝ գոցելով առաջընթացի եւ զարգացման ճանապարհը:
3. Never give
up. Երբեք մի հանձնվեք
Երկրորդ համաշխարհային պատերազմի
ավարտից հետո
ԱՄՆ Ստենֆըրդ
համալսարանը հյուրընկալել
էր Մեծ
Բրիտանիայի վարչապետ
Ուինստոն Չերչիլին:
Միջազգային հանրության
համար կարեւոր
այդ ժամանակներում, երբ
համաշխարհային քաղաքական
օրակարգում էր
նոր Եվրոպայի
քաղաքական քարտեզի
վերաձեւման հարցը,
Չերչիլի ելույթին
անհամբեր սպասում
էին ոչ
միայն համալսարանի
ուսանողները, այլեւ`
ողջ աշխարհը:
Համալսարանի լեփ-լեցուն դահլիճում
Չերչիլը մոտենում
է ամբիոնին
եւ դիմելով
ուսանողներին՝ երեք
անգամ կրկնում
նույն նախադասությունը` Never give up. Երբեք
մի հանձնվեք:
Եվ վերադառնում
իր տեղը:
Չերչիլի այս
ելույթը ես
միշտ հիշատակում
եմ իմ
դասընթացներին ոչ
միայն որպես
պատմական արժեքավոր
ելույթի օրինակ,
այլեւ դրանով
Չերչիլի պատգամն
եմ փոխանցում
ուսանողներին՝ նրանց
ասելով՝ «Նույնն
էլ ձեզ
եմ մաղթում»:
Ոչ ժողովրդավարական համակարգերը ձգտում են նախեւառաջ վերահսկել բուհական մտավորականությանը եւ ուսանողներին, սակայն հենց նրանք են, որ պիտի խիզախեն՝ ազատագրելով բարձրագույն կրթությունը կապանքներից: Բարձրագույն ուսումնական հաստատությունը սոսկ տարածք չէ. այստեղ պետության վաղվա օրն է ձեւավորվում:
Նարինե Մկրտչյան
Հատուկ «ՀԺ»-ի համար
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
Բարձր ենք գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը, աջակցությունը. Փեզեշքիան
ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակի Թուրքիայի հետ բանակցությունների ՀՀ ներկայացուցիչը լինել
Պետք է հորդորեն էս աննորմալին դնել մանդատն ու չգալ ԱԺ. Ռուբինյանը՝ զինվորներին մահ մաղթող Ղազարյանի մասին
Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի
Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ
Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ
Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է
Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ
Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ
Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ
ՀՀ վարչապետը ժամանել է Իրան
Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը
Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ
Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին
2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում
Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ
ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ
Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն
Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց
Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու
Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան
Երկրաշարժ Հայաստանում
Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին
Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ
Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ
Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT