Ոչ թե սգո, այլ ամոթի օր Գյումրիում

07/12/2013 schedule13:50

88-ի երկրաշարժից ուղիղ 25 տարի է անցել, սակայն աղետի գոտու բաց վերքի` Գյումրու կյանքում դեպի լավը ոչինչ չի փոխվել: Եթե երկրաշարժի օրերին հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած օտար երկրների նվիրած վագոն-տնակները գյումրեցու համար օջախ դարձան` փոխարինելով բնակարանին, այն էլ` հույսով, որ` ժամանակավոր, ապա այսօր 90-ից ավելի տնակային թաղամասերը Գյումրվա թիվ մեկ խնդիրն են: Չնայած նախ Ռոբերտ Քոչարյանի, հետո Սերժ Սարգսյանի` Գյումրին զարգացման գոտի դարձնելու հայտարարություններին` արվեստների քաղաքում այսօր արդյունաբերություն չկա, աղքատությունը ամենաբարձրն է Հայաստանում` 45-47 տոկոս, արտագաղթի տեմպը նվազելու միտում չունի, իսկ ավելի քան 4000 ընտանիք վագոն-տնակում է ապրում: Եթե մոտակա տարիներին նրանց հարցը չլուծվի, 10 տարի հետո կունենանք ոչ թե 4000, այլ 7000 անօթեւան ընտանիք: Տնտեսական ներդրումների համար Գյումրին անհրապույր դաշտ է դարձել: Քաղաքը մոռացված է թե՛ պետական, թե՛ մասնավոր ներդրումների առումով:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը մեր թղթակցի հետ զրույցում նշում է, որ Գյումրու բնակչությունը հասել է 1988թ.` նախաերկրաշարժյան բնակչության 40-45 տոկոսին: 2011թ. հոկտեմբեր ամսվա տվյալներով, մոտավորապես 121 հազար 500 մարդ էր ապրում աշուղների քաղաքում, իրականում` 100 հազար: Գյումրիում մոտ 12000 երեխա սոված կամ կիսասոված է քնում: «Դոմիկում վառարանը պետք է մարես, նոր քնես: Հենց մարում ես, 20 րոպե հետո ջերմաստիճանն իջնում է +1, +2: Առավոտյան տնակներում ջուրը թասի մեջ սառած է, չեն էլ կարողանում լվացվել: Առնետները մտնում են մարդկանց ծոցը, որ տաք լինի: Սրանք չափազանցություն չեն»,- պատմում է Լեւոն Բարսեղյանը: Տնակային թաղամասեր կան, որ անձրեւի ժամանակ բնակիչները բահերով ու դույլերով տնակներից ջուր են դուրս տալիս` մինչեւ ծնկները ջրի մեջ: Ասում են, որ Գյումրիի նման տնակային թաղամասերում աղբ չեն թափում` վառում են, ինչ ձեռքներն է ընկնում: Հատկապես երեկոյան ժամերին Գյումրիում քայլել չի լինի` տարատեսակ նյութերի այրումը գարշահոտություն է առաջացնում: Վարկած կա, որ պետությունը հատուկ քաղաքականություն է տանում Գյումրիում բնակչության թիվը նվազեցնելու, Գյումրին կազարմային քաղաք դարձնելու ուղղությամբ: Այսինքն` մնա այնքան բնակչություն, որքան պետք է «գառադոկին» սպասարկելու համար: Ավերիչ երկրաշարժը աղետի գոտու բնակիչների հոգեկան առողջության վրա ծանր հետեւանքներ է թողել: Դեռ ամիսներ առաջ Կալիֆոռնիայի բժշկական համալսարանի պրոֆեսոր Արմեն Գոենջյանը եւ Նյու Յորքի բժշկական համալսարանի պրոֆեսոր Մուշեղ Նաջարյանը հանդես եկան ուսումնասիրությամբ` նշելով, որ աղետի գոտու բնակչության 30 տոկոսը ունի դեպրեսիաներ, 15 տոկոսն էլ` հետտրավմային սթրեսներ: Մասնագետները պնդում են, որ Գյումրիում անհապաղ պետք է հոգեկան առողջության կենտրոններ ստեղծվեն: Այսօր` դեկտեմբերի 7-ին, 88-ի երկրաշարժից 25 տարի անց Գյումրիում քաղաքացիական հասարակությունը հայտարարել է «Ամոթի օր»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
834 դիտում

Կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ․ Թրամփ

Նարեկ Կարապետյանը հաստատել է, որ իրենց առաջադրանքը Հայաստանը ՀԱՊԿ վերադարձնելն ու ռուսական օրբիտայում պահելն է

Երբ կդադարի հանրապետությունում մոլեգնող բուքը․ Ազիզյանը տեղեկություն է հրապարակել

Գյումրիում տուն է այրվել

Սաստիկ բուք, տեսանելիության բացակայություն ՀՀ ավտոճանապարհներին․ իրավիճակը՝ 10:30-ի դրությամբ

Կրթությունը պետք է զորեղացնի երիտասարդներին, մեծացնի մրցունակությունը կյանքի յուրաքանչյուր ասպարեզում․ նախարար

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ Պապոյան

Երևանում կահույքի պարագաների խանութ է այրվել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան․ Թրամփ

Հնարավոր է արդյոք կոալիցիա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Կարապետյանն ակնարկեց՝ կա Գյումրու օրինակը

Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել

«Զանգեր»-Գորայք, Սիսիան-Գորիս հատվածներում սաստիկ բուք է․ տեսանյութ

ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ

Համազգային թատրոնի նոր շենքի բացումը նշանավորվեց «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» ներկայացման բեմադրությամբ

Մեքենան գլխիվայր ընկել է փոսը․ վիրավորներից 2-ը երեխա է

Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում, Արագածի տարածաշրջանում բուք է․ կան փակ ավտոճանապարհներ

Երևանում բախվել են Երևան-Մասիս երթուղին սպասարկող ավտոբուսն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ

Սրացումներ են լինելու. քայլում էինք վերջից, որ քոչարյանական ռեժիմը երիտասարդներին չտաներ. տեսանյութ

Կայացել է Վաշինգտոնի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

Կոռուպցիան համակարգում տեղ չունի․ մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում. ՊԵԿ նախագահ

Մենք այլևս ՌԴ-ի վասալը չենք. ինչու պետք է վախենանք. նրանք վաղուց են մտածում՝ ինչ անեն՝ մեզ կործանեն

Տրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան 2026-2030 թթ․ համագործակցության ծրագրի մեկնարկը

Շարունակվում է Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժումը․ տեսանյութ

Որքան գումար է պահանջում դատախազությունը Քոչարյանից, Ծառուկյանից, Լյովա Սարգսյանից. մանրամասներ

Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան խաղաղության բանակցությունները

Ֆիլիպ Մորրիս Արմենիա-ն վեցերորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն գործատու

«Գլխավոր դատախազը «սխալ հանեց» Նիկոլ Փաշինյանին» վերտառությամբ հրապարակման մեջ պնդումները կեղծ են

Յուրաքանչյուրս պետք է մեր փոքրիկ ներդրումը ունենանք քաղաքի մաքրության գործում․ Գալջյան․ տեսանյութ

«Հայաստանը մենք ենք» Հնդկաստանից կառավարվող էջը տարածում է թուրք-ադրբեջանական նարատիվներ․ Fip

«Օպել»-ը Էջմիածնի թունելում գլխիվայր շրջվել, հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Հարկային մտածողությունը փոխելու անհրաժեշտություն կա․ վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

Քննարկվել է «Ներառական սրճատուն-սոցիալական բիզնես նախագծի» շահառուների կարողությունների գնահատման գործընթացը

Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով

Ջրվեժ գյուղում մեքենաներ են բախվել․ կա զոհ

ՀՌՀ-ն հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

Բուքն ու ձյունը շարունակվում են․ որ ավտոճանապարհներն են փակ

Գալստանյանի ակցիայի մասնակիցները ԱԳՆ շենքի դիմաց ծխարձակող առարկաներ են նետել․ արդարացման ակտը բեկանվել է

Սիմոնյան-Մատվիենկո հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ինչ է քննարկվել

Բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով․ հնարավոր է մաքրման աշխատանքի փոքր ուշացում․ Փամբուխչյան