Երևան
12 °C
Կհաջողվի՞ այսօր ոչ իշխանական խորհրդարանական չորս ուժերին համաձայնության գալ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու շուրջ. արդեն կեսօրին, թերեւս, հստակ կլինի:
Իհարկե, նախօրեին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեզ վստահեցնում էր, որ գործընթաց անպայման կսկսվի, բայց միանշանակ պնդել, որ այդ գործընթացը ԱԺ հենց առաջիկա քառօրյայում կհարուցվի, դեռեւս մեծ հարցականի տակ է: Ու մինչ չորս ուժերը կկողմնորոշվեն, հարց է ծագում` արդյո՞ք նրանք վարչապետի թեկնածու ունեն եւ հնարավո՞ր է` նաեւ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն Ազգային ժողովում կամ` ինչու՞ հիմա հանդես չեն գալիս նման նախաձեռնությամբ: Սույն հարցերը երեկ տվել ենք բոլոր չորս ուժերի ներկայացուցիչներին: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը մեր թղթակցի հետ զրույցում մի քանի անգամ կրկնել է, որ բոլոր հարցերի պատասխանը հստակ կլինի 4 ուժերի բանակցությունների ավարտից հետո:
- Պարոն Պողոսյան, ինչո՞ւ նույն ուժերը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախաձեռնությամբ հանդես չեն գալիս:
- Կարծես թե «Ժառանգության», ինչպես նաեւ Դաշնակցության կողմից եղել են առաջարկներ, որտեղ իրենք խոսում են, որ պետք չէ դնել միայն կառավարության հրաժարականի հարցը, այլ ավելի համակարգային փոփոխությունների հարց պետք է դնել: Այնպես որ, սպասենք, տեսնենք, թե քննարկումներն ինչպիսի ավարտ կունենան:
- Ե՞րբ է «Ժառանգությունը» Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը դրել:
- Ռուբեն Հակոբյանն իր հարցազրույցներում է ասել, որ հարցը համակարգին է վերաբերում եւ ոչ թե մեկ խնդրի, եւ ի վերջո պետք է գիտակցենք, որ անձերի փոփոխության հարց չէ այն իրավիճակը, որ ունենք Հայաստանում: Դրա համար եմ ասում` քննարկումներն ավարտվեն, հետո պարզ կլինի:
- Իսկ վարչապետի թեկնածու ունե՞ք:
- Այս րոպեի դրությամբ «Ժառանգությունը» կոնկրետ անձի խնդիր չի դրել եւ անուններ տալու իմաստ չեմ տեսնում: Ես վստահ եմ, որ ընդդիմության մեջ կան կարող ուժեր եւ չեմ համարում, որ խնդիրը իրականում անձերի շրջանակի մեջ է: Այսօրվա իրավիճակը, որ ունենք` փոփոխություններն այդ գաղափարով պետք է լինեն:
- Բայց քննարկումների ժամանակ վարչապետի թեկնածուի անուն շրջանառվե՞լ է, թե` ոչ:
- Դեռ անունների մասին ոչ խոսվել է, ոչ էլ առայժմ կխոսվի, մինչեւ վերջնական դեռ որոշված չէ այն մոտեցումը, որով պետք է շարժվենք առաջ: Եւ եթե մոտեցումը գնա միայն կառավարության իմաստով, ապա դժվար է ասել, թե ինչպես կշարունակվի հետագա համագործակցությունը:
ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ մեր զրույցը պակաս հետաքրքիր չէր:
- Պարոն Ուրիխանյան, Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթաց ինչո՞ւ չեք սկսում չորս ուժերով:
- Ես կոմպետենտ չեմ չորս ուժերի անունից խոսելու:
- Բայց երբ որոշում է կայացվում, նաեւ ձեր անունից է չէ՞ կայացնում:
- Եթե ինչ-որ որոշում, երբեւէ, որեւէ, առհասարակ որոշում եթե ու երբեւէ կայացվի, եւ եթե իմ կուսակցությունն ինձ հանձնարարի որեւէ տեղեկատվություն լրատվամիջոցներին տրամադրել, ես ձեզ սիրով կտեղեկացնեմ: Եւ ձեր առաջին հարցի հետ ոչ մի ձեւով կապ չունի իմ պատասխանը:
- Այսինքն, Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հարց (հարցը կիսատ է մնում):
- Ոչ մի այսինքնով նախադասություն տվյալ դեպքում տեղին չէ:
- Ես ուղիղ եմ հարցնում` Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հարց չի քննարկվո՞ւմ:
- Ես չգիտեմ: Ես չեմ մասնակցում այդ բանակցություններին:
- Քանի որ արդեն հայտարարվել է, որ առաջիկա քառօրյայում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը հնարավոր է սկսվի, դուք տեղյա՞կ եք` եթե այդ գործընթացը ստացվի, վարչապետի ի՞նչ թեկնածու են առաջադրելու չորս ուժերով: Կա՞ թեկնածու:
- Խնդրում եմ, որպեսզի թույլ տաք խոսեմ փաստացի տեղի ունեցող կամ արդեն տեղի ունեցած իրադարձությունների մասին: Եթե 4 ուժերը համատեղ կայացնեն որեւէ որոշում եւ երբ այն կայացնեն եւ եթե իմ կուսակցությունն ինձ որեւէ տեղեկատվություն հայտնի, ես կփոխանցեմ:
- Այսինքն, անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ է՞լ որոշում չկա:
- Ես խնդրում եմ, որպեսզի այսինքնով սկսվող նախադասություններ չհամադրեք իմ ասածներին:
- Ես ձեր պատասխանի կապակցությամբ պարզաբանում էի ուզում:
- Ես տվեցի պատասխան իմ կոմպետենտության շրջանակներում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդհանրապես չպատասխանեց մեր հարցերին` նշելով, որ նպատակահարմար չէ այսօր կայանալիք փակ հանդիպումից առաջ որեւէ հայտարարություններով կամ մեկնաբանություններով հանդես գալը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ ասաց, որ որեւէ գործընթաց սկսելուց առաջ, նախ` պետք է հաշվարկվի, թե որքանով է դա այդ պահին ռեալ:
- Տիկին Սարգսյան, ինչո՞ւ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախաձեռնությամբ հանդես չեք գալիս:
- Այդ հարցը միշտ էլ եղել է մեր օրակարգում, բայց պիտի հասկանանք, թե որքանով է դա ռեալ այս պահին: Չեմ կարծում, որ սխալ կլինի, եթե փորձենք նախ ստանալ վարչապետի հրաժարականը, եթե դա մեզ հաջողվի, այդ դեպքում նաեւ կդրվի Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Առայժմ բանակցություններ են գնում 4 ուժերի միջեւ: Պետք է լավ հաշվի առնել, թե որքանով է դա իրատեսական այս պահին: Եթե մենք տեսնենք, որ դրա հնարավորությունները բավականին ռեալ են, ապա միանշանակ կբարձրացվի նաեւ այդ հարցը:
- Կարծում եք` հնարավոր կլինի՞ այդ հարցի շուրջ համաձայնության գալ մյուս 4-ի հետ:
- Փորձենք վարչապետի հարցով համաձայնեցնել եւ եթե կկարողանանք արդյունք գրանցել, չեմ բացառում, որ մոտ ապագայում կբարձրացվի նաեւ այդ հարցը: Դա կնշանակի, որ իրոք արդեն քարը տեղից շարժվում է:
- Իսկ վարչապետի թեկնածու ունե՞ք:
- Դե, թեկնածուներ միշտ էլ կլինեն, ես կարծում եմ, որ ե՛ւ 4 խմբակցություններում կան բավականաչափ պրոֆեսիոնալ մարդիկ, ե՛ւ իշխանության մեջ էլ չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, որոնք կհավակնեն այդ պաշտոնին եւ կլինեն շատ ավելի լավը, քան այսօրվա գործող վարչապետն է: Համենայնդեպս, ավելի վատ չի լինում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան
Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան
Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը
Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան
Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել
Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել
Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան
Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան
23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ
Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը
Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել
Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ
Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել
Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր
Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի
Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ
Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին
Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT