Երևան
12 °C
Երեւանյան կինոթատրոններում ցուցադրվում է հայկական առաջին սարսափ ֆիլմը` «Մեռյալ հովիտ» վերնագրով, որի պրեմիերան տեղի է ունեցել ուրբաթ օրը:
Գլխավոր հերոսի` Դավթի չորս ընկերները որոշում են նրան անմոռանալի տոն պարգեւել եւ ծննդյան տարեդարձը նշելու համար ընտրում են Մեռյալ հովիտը: Բայց առջեւում սարսափներով ու մահացու վտանգներով լի գիշեր է: Մեռյալ հովիտ կոչվող արգելոցի տարածքում դեռ ավելի վաղ անհետացել է ավելի քան տասը մարդ: Երբ գտնվել են մահացածների մարմինները, բժշկական փորձաքննությունը բռնության հետքեր չի հայտնաբերել, եւ պարզ է դարձել, որ կորածները մահացել են սրտի կանգից, որի պատճառը կարող էր լինել անսպասելի, ուժեղ վախը:
Կիրակի օրը «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմը դիտելու եկած հանդիսատեսը չէր հավանել այն: «Մենք նախ կեսից մտանք, ուշացումով էինք եկել, ու այդ մթությունը... սպասում էինք, որ ինչ-որ բան կբացվի: Ճիշտն ասած` լրիվ միտքը չհասկացանք: Աղմուկը, մթությունը ճնշում էին ուղղակի: Այնքան վախենալու չէր, ինչքան անդուր էր: Որ սկզբից չենք նայել, միգուցե դրանից է», «Զրո: Լավ տպավորություն չստացանք, չգիտեմ», «Պիտի ֆիլմ լիներ, որ կարծիք հայտնեմ: Չկա ֆիլմ, չկա կարծիք»,- ասացին մեզ հետ զրուցած հանդիսատեսները` անունները հայտնել չցանկանով: Իսկ ներկայացած միակ կինոսիրողը` երիտասարդ մանկավարժ Լեւոն Ստեփանյանը, խոսելով իր տպավորությունների մասին, ասաց. «Ճիշտն ասած` ես սպասում էի, որ ավելի լավ կինո կլիներ, բայց այնքան էլ գոհ չեմ: Ինձ թվում է` ամերիկյան ու ճապոնական սարսափ կինոներից էր ազդված, կերպարների նմանություն կա: Նույնիսկ սպիտակ դեմքով աղջիկը ճապոնական «Զանգ» կինոյից էր, իմ կարծիքով: Գուցե սխալվում եմ, բայց նմանություն կար: Դերասանները վատ չէին խաղում, սակայն սյուժեն առանձնապես վախենալու չէր, սցենարն ինձ դուր չեկավ: Իսկ որպես ֆիլմ՝ նորմալ էր, միջին գնահատական կտայի»:
Հայկական առաջին սարսափ ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը չի բացառում, որ հանդիսատեսի բացասական վերաբերմունքը կարող է պայմանավորված լինել «Մեռյալ հովտի»` այդ ոլորտում նորույթ լինելով. ինչպես ամեն նորը, սա էլ դժվարությամբ է ընդունվում: Ի դեպ, սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանի հետ նրանք ժամանակին կյանքի են կոչել նաեւ առաջին հայկական «Վերվարածներ» հեռուստասերիալը եւ քննադատական գնահատականների, ասում են, առաջին անգամը չէ, որ բախվում են: «Երբ մենք ուզում էինք նկարել առաջին հայկական սերիալը, բոլորը միանշանակ ասում էին` ի՞նչ հայկական սերիալ, չի կարող հայկական սերիալ լինել, որովհետեւ մարդիկ միայն հիմնված էին բրազիլական, մեքսիկական սերիալների վրա: Հետո եղավ նախատիպը, արվեց երկրորդը, երրորդը եւ եղավ հայկական սերիալների դաշտ: Բոլոր տեղերում, բոլոր ոլորտներում սկզբից ամեն ինչն էլ դժվար է լինում»,- ասաց Ռոման Մուշեղյանը: «Մեռյալ հովտի» հինգ ընկերներին մարմնավորում են ոչ պրոֆեսիոնալ դերասաններ` Աշոտ Պողոսյան, Պապ Պողոսյան, Մագդալենա Մնացականյան, Շողեր Խաչատրյան, Արմեն Սարգսյան: Նրանք թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ են, որոնց ռեժիսորն ընտրել է 120 երիտասարդներից: Մեկ ամիս նրանք մասնակցել են փորձերի` նախապատրաստվելով նկարահանումներին: Բայց այդ սկսնակ դերասանների կողքին փոքր` էպիզոդիկ դերերով հանդես են գալիս Ելենա Բորիսենկոն, Մարջան Ավետիսյանը, Սամվել Փիլոյանը: Բուն նկարահանումները նույնպես շարունակվել են մեկ ամիս: Իսկ այն հարցի վերաբերյալ, թե որքա՞ն է ֆիլմի բյուջեն, ռեժիսոր Ռոման Մուշեղյանը նախընտրեց լռություն պահպանել` միեւնույն ժամանակ նկատելով, որ փորձել են սակավ միջոցներով մեծ արդյունք ստանալ:
Ֆիլմի հեղինակներն ասում են, թե ի սկզբանե չեն ունեցել Հայաստանում սարսափ ֆիլմերի ոլորտում առաջինը լինելու ձգում եւ ցանկություն ու միայն ընթացքում են հասկացել, որ հենց դա են անում: Ընդգծում են նաեւ, որ «Մեռյալ հովիտը» ստեղծվել է ռուսական ու եվրոպական կինոշուկայի համար, եւ այնտեղ բավական մեծ հետաքրքրություն է առաջացել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT