Երևան
12 °C
Երեկ «ՀԺ»-ի խմբագրություն էր ահազանգել հոկտեմբերի 21-ին շորթում կազմակերպելու կասկածանքով ձերբակալված «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի մայրը՝ տիկին Սուսաննան: Նա հայտնեց, որ որդուն ձերբակալելուց հետո գնացել է ոստիկանություն՝ խնդրելու որդուն ազատ արձակել, սակայն իրեն նստեցրել են մեքենա, տարել Նուբարաշեն ու հեռացել. «Գնացել էի խնդրեի, որ որդուս ազատեն, բայց այդ ժամանակ իմ ձեռքից ու ոտքից բռնում են ու շպրտում մեքենայի մեջ: Սա այն դեպքում, երբ ես 60 տարեկան կին եմ, երկրորդ կարգի հաշմանդամ: Մեքենան քշում են Նուբարաշեն՝ հեռուներ, ինձ շպրտում են մեքենայից դուրս ու իրանք գնում են: Մի վարորդ, ինձ տեսնելով, բերում-հասցնում է տուն: Ձեռքերս ամբողջությամբ կապույտ է: Ինչի դա ոստիկանապետ է՞, հրաման տվեց՝ տարեք Նուբարաշենները քցեք»,- պատմեց Ղուկասյանի մայրը:
- Տիկին Սուսաննա, դուք հոկտեմբերի 22-ին անձամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հե՞տ եք հանդիպել, ձեր ներկայությա՞մբ է հրամայել, որ ձեզ տանեն Նուբարաշեն:
- Տեսավ, ինքն էլ տեսավ: Ինքն է տվել հրամանը, որ տարեք սրան ոչնչացրեք: Ի՞նչ ենք արել իրան մենք, իմ տղեն իրան ի՞նչ է արել: Մի 20 ոստիկաններ՝ դիմակավորված, հոկտեմբերի 21-ին ներխուժեցին տուն, իմ էրեխուն ձերբակալեցին Գասպարյան Վովայի հրամանով, տարան: Խուզարկության ընթացքում ամբողջը տարել են: Չորս հատ բջջային հեռախոս, գումարներ, բանկային քարտեր, համակարգիչ: Հիմա ես սոված-ծարավ նստած եմ: Ինչի սենց բա՞ն են անում: Իմ որդին բան չի արել: Մի տարի առաջ գնաց դիմում գրեց ազատվեց:
- Ազատման դիմումը ձեր որդի՞ն է գրել, թե՞ ոստիկանության պետն է ազատել:
- Ինքը չուզեց: Ինքը կռվեց Երեւան քաղաքի վարչության պետ Կարապետյանի հետ ու դուրս եկավ:
- Ձեզ հայտնի՞ է, թե ինչ պատճառով են վիճել ձեր որդին եւ Աշոտ Կարապետյանը:
- Կարապետյանը հեռուստացույց էր բերել դրել իմ որդու աշխատասենյակում, որի մեջ կային գործիքներ, ապարատ, Վարդանը չգիտեր, որ դրա մեջ կամերա կա: Էդ ապարատով Կարապետյանը նայում էր, թե ինչ է անում իմ որդին: Ուզում էին երեւի կոռուպցիայի վրա բռնեին, չկարողացան: Երբ Վարդանը արձակուրդում է լինում, գալիս են, բացում են իրա սեյֆը, որ մի բան դնեն, բռնեն: Որդիս էլ տեսավ, որ տենց է, ասաց՝ էնվեդեից հանցագործ հիմնարկություն չկա, ու դիմում գրեց դուրս եկավ: Ասեմ նաեւ, որ Վարդանին ԱԱԾ-ից կանչել էին ու ասել՝ էս դու, էս էլ քո կաբինետը, տեսնո՞ւմ ես, որ հսկողության տակ ես: Ինքն էլ ասել է՝ բայց ես բան չեմ արել: Թողեց դուրս եկավ:
- Տիկին Սուսաննա, ձեր որդին վերջերս հայտարարեց, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասին սենսացիոն տեղեկություններ ունի: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը:
- Ես չգիտեմ:
Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից մեկնաբանություն խնդրեցինք Վարդան Ղուկասյանի մորը Նուբարաշեն տանելու, միայնակ թողնելու, Վլադիմիր Գասպարյանին հանդիպելու մասին: Ի պատասխան՝ Ահարոնյանն ասաց, որ նման բան չկա, իսկ ոստիկանության պետի հետ հանդիպել քաղաքացին չէր կարող:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
Բարձր ենք գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը, աջակցությունը. Փեզեշքիան
ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակի Թուրքիայի հետ բանակցությունների ՀՀ ներկայացուցիչը լինել
Պետք է հորդորեն էս աննորմալին դնել մանդատն ու չգալ ԱԺ. Ռուբինյանը՝ զինվորներին մահ մաղթող Ղազարյանի մասին
Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի
Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ
Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ
Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է
Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ
Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ
Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ
ՀՀ վարչապետը ժամանել է Իրան
Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը
Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ
Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին
2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում
Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ
ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ
Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն
Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց
Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու
Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան
Երկրաշարժ Հայաստանում
Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին
Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ
Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ
Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին
Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT