Երևան
12 °C
Ստորեւ ներկայացնում ենք ԱԺ երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի քննարկման ժամանակ:
Տիկնայք եւ պարոնայք. ամենեւին պատահական չէ, որ բազմաթիվ քաղաքացիներ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը համարում են հարված մեր երկրի անկախությանն ու ինքնիշխանությանը:
Ի՞նչ է, ի վերջո, անկախությունը, ինքնիշխանությունը՝ տվյալ համատեքստում: Դա բալանս է, հավասարակշռություն՝ աշխարհքաղաքական տարբեր բեւեռների, նժարների միջեւ: Անկախության տարիներին Ռուսաստանի նժարը Հայաստանում անշեղորեն ծանրացել է, ու հիմա Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրով մենք առանց այն էլ ծանր ռուսական նժարի վրա դնում ենք մի հսկայական կշռաքար, ու հենց այս իմաստով Հայաստանի անկախությունը, այո, դրվում է լրջագույն հարվածի տակ:
Բայց ես հակված չեմ իրավիճակը կապել միայն Ռուսաստանի քաղաքականության հետ: Այս պայմանագրով ընդամենն արձանագրվում է իրերի առկա դրությունը, որովհետեւ Երրորդ հանրապետությունում շատ չեն այն քաղաքական կամ պետական գործիչները, որ իրենց գործունեության ընթացքում հովանավորներ չեն փնտրել Մոսկվայում, որ Հայաստանում գործողություններ ծավալելիս չեն աղերսել, նույնիսկ մուրացել Ռուսաստանի դաբրոն: Եթե դա չեն արել Ռուսաստանում, արել են Ամերիկայում, Եվրոպայում:
Սա ասում եմ ցավով ու ցավով եմ արձանագրում, որ Իսրայել Օրիի ժամանակներից քաղաքական մտածողությունը Հայաստանում էվոլյուցիա չի ապրել՝ չհաշված 88-ի ղարաբաղյան շարժման ժամանակահատվածը: Իսրայել Օրին էլ իր ժամանակին հայերիս համար հովանավորություն էր փնտրում Արեւմտյան Եվրոպայում, բայց եվրոպացիների «զբաղված լինելու» հետեւանքով, ի վերջո, այդ հովանավորությունը գտավ Ռուսաստանում: Խնդիրն այն չէ՝ Իսրայել Օրին ու մյուսները ճի՞շտ են վարվել, թե սխալ: Խնդիրն այն է, որ 1991 թվականի անկախության ոգեղեն հռչակումից 23 տարի անց՝ մենք կանգնած ենք այդ անկախությունը մսխելու եւ Մոսկվաներում, Բրյուսելներում, Վաշինգտոններում քաղաքական հովանավորություն մուրացող ամուլ քաղաքական էլիտա ունենալու փաստի առաջ:
Երրորդ հանրապետությունում հաստատված իշխանությունները իրենցից կախված ամեն ինչ արեցին, որ Հայաստանի քաղաքացին ատի սեփական անկախությունը, պետությունն ու քաղաքացիությունը: Ինքնիշխանության աղբյուր եւ հենարան Քաղաքացուն տնավեր են արել, կոտրել, խաբել, թալանել ու հիմա իմաստուն դեմքով դրա անունը դնում են ռեալպոլիտիկ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը ոչ թե պատճառ է, այլ հետեւանք: Այս պայմանագիրն ընդամենը արձանագրում է իրողությունը, որ Հայաստանի գործող քաղաքական էլիտան իրապես՝ ինքնիշխան պետություն ունենալու կամք չունի: Ոչ թե հնարավորություն, այլ՝ կամք: Եւ մեր սահմանափակ հնարավորությունների մասին խոսակցությունները նաեւ կամքի եւ նվիրվածության բացակայությունը թաքցնելու համար են:
Միջազգային հանդիպումներում Հայաստանի ներկայացուցիչները նվնվում են, թե բա գիտե՞ք ինչ կա, Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի ընդհանուր բյուջեն: Ճիշտ են ասում, բայց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հավատում է, որ, օրինակ, Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի անձնական կարողությունն ավելի մեծ է, քան Հայաստանի բյուջեն: Էլ չեմ ասում՝ ձեզ հայտնի օլիգարխների մասին, ովքեր Հայաստանը քերթել են ու որպես փոխհատուցում՝ մի բուռ բրինձ են բաժանում՝ սովահար ժողովրդի աչքից շնորհակալության արցունք պոկելու համար:
Տիկնայք եւ պարոնայք.
Մի մեծ սուտ կա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի մասին: Իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե սա ինտեգրացիոն պրոցես է: Իրականում՝ Հայաստանի համար սա ոչ թե ինտեգրացիոն, այլ մեկուսացման պրոցես է: Մեր անկախության առաջին օրից Ադրբեջանն ու Թուրքիան վարել են Հայաստանը մեկուսացնելու քաղաքականություն: Ու եթե Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանը մեկուսացրել են Արեւելքից ու Արեւմուտքից, Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանը մեկուսացնելու է Հյուսիսից ու Հարավից, որովհետեւ այս պայմանագրով փակվում են բոլոր հնարավորությունները՝ խորացնելու մեր հարաբերությունները Իրանի ու Վրաստանի հետ:
«Քաղաքացիական պայմանագիր» միավորումը, որի կառավարման խորհրդի անդամ եմ, մեր ինքնիշխանության առաջնային գործիք է համարում Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերությունների լրջագույն խորացումը: Իրանի ու Վրաստանի հետ մեր հարաբերությունները թվում է, թե լավ են ու փայլուն, բայց այդ հարաբերությունները վաղուց արդեն հայտնվել են ռազմավարական լճացման վիճակում:
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը նշանակում է, որ մենք Իրանի հետ չենք կարողանալու ազատ առեւտրի պայմանագիր կնքել: ԵՏՄ-ի հետ պայմանագիրը նշանակում է, որ մենք չենք կարողանալու իրանական գազի համար տարանցիկ ճանապարհ դառնալ:
Իրանական գազի տարանցումը, իմ խորին համոզմամբ, այն ծրագիրն է, որ տնտեսապես կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը:
Իրանի շուրջ ստեղծված աշխարհքաղաքական իրավիճակն անխուսափելիորեն փոխվելու է մոտ ապագայում, եւ Հայաստանի ամենախոշոր ռազմավարական խնդիրը իրանական էներգակիրների տարանցիկ ճանապարհ դառնալն է: Սրան միանշանակ դեմ են Թուրքիան, Ադրբեջանը եւ հիմա էլ՝ ցավոք սրտի, Եվրասիական տնտեսական միությունը: Ու ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին համարում են անթույլատրելի: ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կորցնում է իր ռազմավարական հեռանկարներն ու մոտիվացիաները՝ դառնալով Եվրասիական տնտեսական տարածքի մի խղճուկ տնվոր:
Իշխանության ներկայացուցիչները ոնց որ ձեռ առնեն, երբ հպարտությամբ նշում են, որ այս պայմանագրով վերացվում են բոլոր խոչընդոտները ԵՏՄ տարածքում մարդկանց, կապիտալի, աշխատուժի եւ բիզնեսի տեղաշարժի համար: Նրանք սա ասում են, իբր Ռուսաստանից ու ԵՏՄ այլ երկրներից բիզնեսմեններ են գալու Հայաստանում հաստատվեն: Չեմ բացառում, որ Ռուսաստանից, Բելառուսից ու Ղազախստանից մարդիկ գան ու հաստատվեն Հայաստանում: Բայց այս թափանցիկության արդյունքում ի՞նչ է տեղի ունենալու հայաստանցիների հետ:
Կարող է տեղի ունենալ աղետալի մի բան. եթե նախկինում վերմակ-դոշակ ունեցողներն էին Հայաստանից հեռանում՝ իրենց հետ տանելով իրենց վերմակ-դոշակները, հիմա արտադրամաս ունեցողներն են արտագաղթելու՝ իրենց հետ տանելով իրենց արտադրամասերն ու աշխատողներին: Այսօր սրա համար բազմաթիվ օրենսդրական, տեխնիկական արգելքներ ու խոչընդոտներ կան: ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրով բոլոր արգելքներն ու խոչընդոտները վերացվում են, ինչը նշանակում է՝ օտարները գալու են Հայաստան, հայաստանցիները հեռանալու են Հայաստանից՝ սրանից բխող քաղաքական ու դեմոգրաֆիական հետեւանքներով:
Եւ ուրեմն, ես դեմ եմ քվեարկելու ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրին: Ոչ թե այն պատճառով, որ չեմ սիրում Ռուսաստանը, այլ որովհետեւ հավատում եմ Հայաստանի ինքնիշխան ապագային: Դեմ եմ քվեարկելու հանուն այն քաղաքացիների, ովքեր հավատում են, որ Ազատ, Երջանիկ եւ Անկախ Հայաստանը ունի ապագա, եւ պատրաստ են պայքարել հանուն այդ ապագայի:
Վերջում թույլ տվեք իմ ասածները հիմնավորող մի քանի փաստ բերել.
1. Հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը Մինսկում ստորագրեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը: Նոյեմբերի 12-ին, ուղիղ մեկ ամիս անց, Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր ընտրվելուց հետո Հարավկովկասյան իր առաջին այցը կատարեց, եւ մեկնեց ոչ թե Երեւան, այլ Բաքու, չնայած՝ արդեն մեկ տարի խոսվում էր, որ պետք է այցելի Երեւան, որովհետեւ էս տարածաշրջանում Հայաստանը Իրանի թիվ 1 գործընկերն է: Բայց հոկտեմբերի 10-ից հետո Իրանում հասկացան, որ Երեւանում քննարկելու շատ բան չկա:
2. Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը նոյեմբերի 17-ին Թեհրանում հայտարարել է, թե Ռուսաստանը Ադրբեջանով դեպի Իրան երկաթուղի է կառուցելու: Ի՞նչ է սա, եթե ոչ Հայաստանի մեկուսացում:
3. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին Թուրքիայում հայտարարել է, թե Ռուսաստանը ներդրումներ է անելու Թուրքիայում ատոմակայան կառուցելու համար: Իսկ 2008 թվականի հոկտեմբերին Սերժ Սարգսյանն ասում էր, որ առաջիկա ամիսներին Հայաստանում սկսվելու է նոր ատոմակայանի կառուցումը: Չի սկսվել եւ մենք գիտենք, որ գոնե տեսանելի ապագայում էլ չի սկսվելու:
Իսկ էստեղ մենք ուրախանում ենք, որ Հայաստանը շատ մեծ արտոնություն է ստացել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելիս եւ շաքարավազ ներմուծելու մաքսատուրքերը չեն բարձրանալու, ինչի կապակցությամբ ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությանը: Շնորհակալություն ուշադրության համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնց պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը. Պապիկյան
Ընթանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը
Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Համակարգում էական փոփոխություններ են սպասվում, փորձ է արվում զորակոչը դարձնել թվային․ Պապիկյանը մանրամասնեց
Մի քանի տարածաշրջանում մառախուղ է
Զառ գյուղի երեխաները նոր ֆուտբոլի դաշտ ունեն․ վարչապետ․ տեսանյութ
ԶՈՒ-ին վերաբերվում ենք պատասխանատվությամբ, կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել․ Պապիկյան
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Մեր համագործակցությունը ավելի կամրանա․ Պապիկյանն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթին
Որպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան․ Պապիկյան
Չի բացառվում, որ ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Զուրաբյան
«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների
Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած
2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին
Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին
Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը
Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար
Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան
ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է
Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին
Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան
Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել
Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց
Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում
14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա
53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին
Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել
Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ
Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան
Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան
Ցուրտը դա էր, ոչ թե գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար նորմայից բարձր է. Սուրենյան
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր
Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT